Բոգոլյուբովո
Բնակավայր | ||
---|---|---|
Բոգոլյուբովո | ||
Երկիր | Ռուսաստան | |
Համայնք | Q4089557?[1] | |
Հիմնադրված է | 1158 թ. | |
ԲԾՄ | 131 մետր | |
Բնակչություն | ▲4729 մարդ (2021)[2] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 4922 | |
Փոստային դասիչ | 601270 | |
Պաշտոնական կայք | mobogolubovo.ru | |
| ||
Բոգոլյուբովո (ռուս.՝ Боголю́бово), բնակավայր Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Վլադիմիրի մարզի Սուզդալի շրջանում։ Ընկած է մարզկենտրոնից՝ Վլադիմիր քաղաքից մոտավորապես 10 կիլմետր դեպի հյուսիս-արևելք։ Բնակչության թվաքանակը. 4.729 ( 2021 թ. մարդահամար ), 4.494 ( 2010 թ. մարդահամար), 4.218 ( 2002 թ. մարդահամար), 4.143 ( 1989 թ. մարդահամար), 3.900 (1969 թ.)։
Բոգոլյուբովոն պատմական այլ քաղաքների պես երբեմն ներառվում է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Բնակչ. |
---|---|
1959 | 2585 |
1970 | 3942 |
1979 | 4171 |
1989 | 4143 |
2002 | 4218 |
2010 | 4494 |
Anmerkung: Volkszählungsdaten
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1158-1165 թվականներին Անդրեյ Բոգոլյուբսկու հրամանով Կլյազմա գետի վտակներից մեկի՝ Նեռլի գետաբերանի մերձակայքում։[փա՞ստ]Ռուս ուղղափառ քրիստոնյաները հավատում են, որ Բոգոլյուբովոն հիմնադրվել է այն վայրում, որտեղ Բոգոլյուբսկուն երևացել է հրաշագործ տեսիլքը Աստվածածնի, ով նրան պատվիրել է եկեղեցի և վանք կառուցել այդ վայրում։ Եվ իշխանի պատվերով այդտեղ կառուցվել է Ներլի Բարեխոսության եկեղեցին, որը համարվում է հին ռուսական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է 1992 թվականից[3]
Բոգոլյուբսկու պատվերով պատրաստվել է նաև Աստվածածնի հայտնության սրբապատկերը, որը բարձր է գնահատվում ռուս ուղղափառ եկեղոցու և հավատացյալների կողմից։ Իշխան Անդրեյի օրոք Բոգոլյուբովոն դարձել է Հյուսիսարևելյան Ռուսիայի փաստացի մայրաքաղաքը[4]։
Բոգոլյուբսկու մահից հետո՝ 1177 թվականին Բոգոլյուբովոն ավերվել և կողոպտվել է Գլեբ Ռյազանցու կողմից։ 1230-ական թվականներին մոնղոլները ավերել են նրա ամրությունները։
1960–2006 թվականներին Բոգոլյուբովոն ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։[փա՞ստ]
Բնակավայրը ներառված է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 179/2016. Центральный ФО
- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
- ↑ UNESCO.
- ↑ Заграевский С. В. К вопросу о столицах Северо-Восточной Руси: Переславль-Залесский при Юрии Долгоруком, Боголюбово при Андрее Боголюбском Արխիվացված 2016-12-20 Wayback Machine. // Мат-лы ХХ межрегион. краевед. конф. (17 апреля 2015 г.). — Владимир, 2016. — С. 296—306.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Заграевский С. В. Боголюбовский архитектурный ансамбль: вопросы истории и реконструкции // Новые исследования памятников архитектуры Владимиро-Суздальского музея-заповедника. — М., 2008.
- Заграевский С. В. К вопросу о происхождении прозвища князя Андрея Боголюбского и названия города Боголюбова // Мат-лы XVIII межд. краевед. конф. (19 апреля 2013 г.).. —Владимир, 2014. — С. 9—16.
- Книга-спутник по древним городам Владимирской земли. Боголюбово
- Экземплярский А. В. (1890–1907). «Боголюбово, село». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Боголюбово, храм Покрова на Нерли». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
- Владимиро-Суздальский музей-заповедник
- «Фотографии Боголюбова». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- Main sights in Bogolyubovo
- Information about the Bogolyubovo Monastery
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոլյուբովո» հոդվածին։ |
|