Յուդիթ Պոլգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հուդիթ Պոլգարից)
Յուդիթ Պոլգար
Polgár Judit
Judit Polgar.jpg
Յուդիթ Պոլգար 2008 թ.
Պետություն(ներ) Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:23|2|0}}) (41 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ
Կոչում Գրոսմայստեր (1991)
Միջազգային վարպետ (1988)
Առավելագույն վարկանիշ 2735 (հունիս 2005)
Ներկայիս վարկանիշ 2675 (նոյեմբեր, 2017)
ՖԻԴԵ համար 700070
365chess Judit_Polgar
Պարգևներ և մրցանակներ
polgarjudit.com
Judit Polgár Վիքիպահեստում

Յուդիթ Պոլգար (հունգ՝ Polgár Judit. ծնվ.՝ հուլիսի 23, 1976 թ. Բուդապեշտ) հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), Գինեսի գրքի ռեկորդակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդիթ Պոլգարը ծնվել է Բուդապեշտում՝ հրեական ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Յուդիտ քույրերը ստացել են տնային կրթություն։ Երեխաների կրթությամբ զբաղվել է մայրը՝ Կլարա Պոլգարը, ծննդյամբ Ալտբերգեր, ծնվ. 1946 թ.: Կլարան ծնվել է Վիլոկ գյուղում (այժմ Ուկրաինայի Անդրկարպատյան մարզ), Ուժգորոդի համալսարանի շրջանավարտ։[1][2] Մանկուց երեխաներին շախմատ խաղալ սովորեցնում էր հայրը՝ Լասլո Պոլգարը, որը հոգեբան և մանկավարժ էր։ Մեծ քույրերը նույնպես դարձել են ուժեղ շախմատիստուհիներ՝ Ժուժա Պոլգարը միջազգային գրոսմայստեր է ԱՄՆ-ում, իսկ Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի) միջազգային վարպետ է Իսրայելում։ Սակայն ամենամեծ հաջողությունների հասավ կրտսեր քույրը՝ Յուդիթ Պոլգարը։

Գրոսմայստերի կոչում Պոլգարը ստացել է 15 տարեկան, 4 ամսական և 28 օրական հասակում։[3] Յուդիթը դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ անցնելով Ռոբերտ Ֆիշերի նվաճումները։

Իր շախմատային կարիերայի սկզբից Յուդիթ Պոլգարը, ի տարբերություն մեծ քույրերի, խաղում էր գրեթե միայն տղամարդկանց մրցաշարերում։ Նա դարձավ Վերա Մենչիկի հետևորդը։ Սակայն ոչ մի կնոջ չի հաջողվել հասնել այդպիսի առաջադիմության տղամարդկանց դեմ պայքարում։ 90-ական թվականների սկզբում նա հավասարը հավասարի պես մարտնչում էր աշխարհի առաջատար գրոսմայստերների հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]