Jump to content

Վիկտոր Կորչնոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Լվովիչ Կորչնոյ
Ви́ктор Льво́вич Корчно́й
Կորչնոյը 1993 թվականին
Պետություն(ներ)Խորհրդային Միություն
Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվմարտի 23, 1931(1931-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, Խորհրդային Միություն
Մահվան ամսաթիվհունիսի 6, 2016(2016-06-06)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎոլեն, Շվեյցարիա
Բնակության վայրՍանկտ Պետերբուրգ[4]
Կոչումգրոսմայստեր (1956)
Առավելագույն վարկանիշ2695 (հունվար 1979)[5]
ՖԻԴԵ համար1300016
365chessViktor_Korchnoi
Chesstempo համար108197
ICCF համար108197
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1960[6], Շախմատային օլիմպիադա 1966[6], Շախմատային օլիմպիադա 1968[6], Շախմատային օլիմպիադա 1970[6], Շախմատային օլիմպիադա 1972[6], Շախմատային օլիմպիադա 1974[6], Շախմատային օլիմպիադա 1978[6], Շախմատային օլիմպիադա 1982[6], Շախմատային օլիմպիադա 1988[6], Շախմատային օլիմպիադա 1990[6], Շախմատային օլիմպիադա 1992[6], Շախմատային օլիմպիադա 1994[6], Շախմատային օլիմպիադա 2000[6], Շախմատային օլիմպիադա 2002[6], Շախմատային օլիմպիադա 2004[6], Շախմատային օլիմպիադա 2006[6], Շախմատային օլիմպիադա 2008[6], 1970 USSR Chess Championship?, Q4288718?, Q4288732?, Candidates Tournament 1977?, Q4285280?, World Chess Championship 1978?, World Chess Championship 1981?, Q4285278?, Շախմատային օլիմպիադա, Q4409811? և USSR and Russia versus the Rest of the World?
ԱնդամակցությունMikhail Chigorin Club?
Պարգևներ և մրցանակներ
 Viktor Korchnoi Վիքիպահեստում

Վիկտոր Լվովիչ Կորչնոյ (ռուս.՝ Ви́ктор Льво́вич Корчно́й, մարտի 23, 1931(1931-03-23)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հունիսի 6, 2016(2016-06-06)[1][2][3][…], Wohlen, Bremgarten District, Արգաու, Շվեյցարիա[2]), շվեյցարական ծագմամբ խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր և գրող։ Համարվում է Շախմատի աշխարհի չեմպիոն չդարձած ամենաուժեղ շախմատիստներից մեկը[7]։

Ծնվել է Խորհրդային Միության Լենինգրադ քաղաքում, 1976 թվականին անցավ Նիդերլանդներ, 1978 թվականից բնակվել է Շվեյցարիայում` դառնալով Շվեյցարիայի քաղաքացի։ Կորչնոյը գրոսմայստեր Անատոլի Կարպովի դեմ խաղացել է երեք մրցույթ։ 1974 թվականին հավակնորդների մրցաշարի եզրափակչում պարտվում է Կարպովին, որը 1975 թվականի դարձավ աշխարհի չեմպիոն, երբ գրոսմայստեր Բոբբի Ֆիշերը հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը։ Հետագայում անընդմեջ երկու անգամ հաղթել է հավակնորդների մրցաշարը (1978 և 1981)՝ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Կարպովի հետ վիճարկելու համար, սակայն երկուսն էլ պարտվել է Կարպովին։

Կորչնոյը Աշխարհի առաջնության համար հավակնորդ է եղել տասը անգամ (1962, 1968, 1971, 1974, 1977, 1980, 1983, 1985, 1988 և 1991 թվականներին)։ ԽՍՀՄ շախմատի քառակի չեմպիոն, հինգ անգամ Խորհրդային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, վեց անգամ՝ հաղթել է Շախմատաին օլիմպիադան։ 2006 թվականին եղել է Շախմատի մեծահասակների աշխարհի առաջնության հաղթող։

Վաղ կյանք, ընտանիք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորչնոյը ծնվել է 1931 թվականի մարտի 23-ին ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում, մայրը հրեա էր, հայրը՝ կաթոլիկ լեհ[8][9]։ Մայրը՝ Զելդա Գերշեվնա Ազբելը (1910—?), իդիշ գրող Հերշ Ազբելի աղջիկը, դաշնակահարուհի էր և ավարտել էր Լենինգրադի երաժշտական կոնսերվատորիան։ Հայրը՝ Լև Մերկուրևիչ Կորչնոյը (1910—1941), քաղցրավենիքի խանությում աշխատող ինժեներ էր[10]։

Երկու ծնողներն էլ իրենց ընտանիքների հետ Լոնինգրադ էին եկել Ուկրաինայից 1928 թվականին, մայրը Բորիսպոլից, հայրը՝ Մելիտոպոլից։ Նրանց բաժանությունից հետո Վիկտորը ապրել է մոր հետ մինչև 1935 թվականը, հատագայում՝ հոր, հայրական տատիկի և խորթ մոր՝ Ռոզա Աբրամովնա Ֆրիդմանի հետ (որը ստանձնել է Կորչնոյի դաստիարակության պատասխանատվությունը, երբ հայրը սպանվեց Լենինգրադի շրջափակման ժամանակ՝ 1941 թվականին)[11][12]։

Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության բաժինը[13]։

Վաղ շախմատային տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ սովորել է հորից հինգ տարեկանում։ 1943 թվականին միացել է Լենինգրադի պիոներական պալատին, որտեղ ուսանել է Աբրամ Մոդելի, Անդրեյ Բատուևի և Վլադիմիր Զակի մոտ։ Մոդելը ապագա աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի զարգացման բնագավառում մեծ դեր է խաղացել, իսկ Զակը մարզել է ապագա աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկիին։

Խորհրդային պատանեկան առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Կորչնոյը Լենինգրադում հաղթել է ԽՍՀՄ պատանեկան առաջնությունը 11½/15 արդյունքով, իսկ 1948 թվականին Թալինում (Էստոնիա) տիտղոսը 5/7 արդյունքով կիսել է տիտղոսը[14]։

Երիտասարդ վարպետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին վաստակում է Խորհրդային վարպետի տիտղոս՝ 1950 թվականի Լենինգրադի առաջնությանում 9/13 արդյունքով երկրորդը լինելուց հետո[15]։

Խորհրդային առաջին եզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց Կորչնոյը առաջին անգամ որակավորվել է ԽՍՀՄ շախմատի առաջնության եզրափակչին։ Կիսաեզրափակչում (1952 թվական, Մինսկ) վաստակել է 10½/17 միավոր և զբաղեցրել է 2-4-րդ հորիզոնականները։ 20-րդ խորհրդային առաջնությունում (Մոսկվա) 11/19 միավովո զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, առաջին հորիզոնականը կիսել են գրոսմայստերներ Միխայիլ Բոտվիննիկը և Մարկ Թայմանովը[16]։ Հաջորդ տարի Վիլնյուսում կայացած առաջնությանը 9/14 իավորով կիսել է 3-4-րդ հորիզոնականները։ 1954 թվականին Կիևում 13/19 միավորով զբաղեցնում է 2-3-րդ հորիզոնականները (հաղթել է գրոսմայստեր Յուրի Ավերբախը

Միջազգային տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացել է 1954 թվականին Բուխարեստում, որտեղ 13/17 միավորով գրավեց առաջին հորիզոնականը[17]։ ՖԻԴԵ նույն թվականին նրան շնորհեց միջազգային վարպետի կոչում։ 1955 թվականին 17/19 միավորով հաղթել է Լենինգրադի առաջնությունը, իսկ Հասթինգսի 1955–1956 առաջնությանը 7/9 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ 1956 թվականի ՖԻԴԵ-ի կոնգրեսում ստացել է գրոսմայստերի կոչում[15]։

Խորհրդային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորչնոյը 1954 թվականին առաջին անգամ Ուսանողական հավաքականի կազմում ներկայացրել է Խորհրդային Միությունը միջազգային հարթակում, երեք տարի անց միացել է Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցող ազգային հավաքականին, և ներկայացրել է ԽՍՀՄ-ը մինչև 1974 թվականը։ ԽՍՀՄ հավաքականի համար վաստակել է 21 մեդալ։ Խորհրդային հավաքականի կազմում նրա ամբողջական արդյունքները՝

Ագրեսիվ հակագրոհային ոճի շախմատիստ է։ Աչքի է ընկել բարդ պաշտպանական դիրքերում[20][21][22]

1950-ականներին նրա արդյունքները հաճախ անհամատեղել էին։ 1955 թվականին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ 22-րդ առաջնությանը 6/19 արդյունքով գրավել է նախավերջին 19-րդ հորիզոնականը։ 1959 թվականին 8½/11 միավորով Կրակովում հաղթում է մրցաշարը, իսկ 1960 թվականին Բուենոս Այրեսում 13/19 միավորով 1-2-րդ հորիզոնականները կիսում է գրոսմայստերներ Սամուել Ռեշեվսկու հետ, հաղթել է 1960 թվականի Արգենտինայի Կորդովա քաղաքում կայացած առաջնությունում 6/7 միավորով[23]։ 1961 թվականին Բուդապեշտում տարած հաղթանակից հետո համարվել է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը[24]։

Խորհրդային Միության առաջնությունների տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում Կորչնոյը հաղթել է ԽՍՀՄ շախմատի առաջնությունը չորս անգամ։ 1960 թվականին Լենինգրադում (14/19 միավոր), 1962 թվականին Երևանում (13/19), 1964–1965` Կիևում (15/19) և 1970 թվականին Ռիգայում 16/21 միավորով[17]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[25] RatingDate24902520255025802610264026702700Հուլ. 1971հոկ 2006Վիկտոր ԿորչնոյElo rating
  • Victor Korchnoi; V. G. Zak (1974). King's Gambit. Batsford. ISBN 978-0-7134-2914-5.
  • Victor Korchnoi (1977). Chess is My Life. Batsford. ISBN 0-7134-1025-6.
  • Victor Korchnoi; Lenny Cavallaro (1981). Persona non grata. Thinkers' Press. ISBN 0-938650-15-7.
  • Victor Korchnoi (2001). My Best Games, Vol 1: Games with White. Trafalgar Square. ISBN 978-3-283-00404-0.
  • Victor Korchnoi (2002). My Best Games, Vol 2: Games with Black. Trafalgar Square. ISBN 978-3-283-00405-7.
  • Victor Korchnoi (2002). Practical Rook Endings. Olms. ISBN 3-283-00401-3.
  • Victor Korchnoi (2005). My Best Games, Vol 3: Biography. Trafalgar Square. ISBN 978-3-283-00406-4.
  • Victor Korchnoi; Boris Gulko; Yuri Felshtinsky; Vladimir Popov (2011). The KGB Plays Chess: The Soviet Secret Police and the Fight for the World Chess Crown. Russell Enterprises. ISBN 1-888690-75-5.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Le champion du monde d’échec Viktor Kortchnoï est mort (ֆր.) // Le Monde / J. Fenoglio, M. LannelongueParis: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://web-p-ebscohost-com.wikipedialibrary.idm.oclc.org/ehost/detail/detail?vid=10&sid=d7217e38-5bd8-4b59-9665-cf20750eeb3f%40redis&bdata=JnNpdGU9ZWhvc3QtbGl2ZQ%3d%3d#AN=SPH33451&db=s3h
  5. Viktor Korchnoi FIDE rating history, 1967-2001 at OlimpBase.org
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 OlimpBase
  7. «Zurich Chess Challenge - Aronian wins blitz!».
  8. Виктор Корчной «Шахматы без пощады» (memoires of Victor Kotchnoi)
  9. J. D. Reed (1977 թ․ դեկտեմբերի 12). «They grew up together in Russia and meet again for the - 12.12.77 - SI Vault». Sportsillustrated.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Виктор Корчной «Шахматы без пощады» (full text of Korchoi's autobiographical book): Here Korchnoi also mentions that his maternal grandmother Tsilya Azbel was killed during a Jewish pogrom in Kiev in 1919.
  11. Лариса Вольперт «Одержимый служитель Каиссы»
  12. Korchnoi family flies out — with family dog
  13. Great Chess Upsets, by Samuel Reshevsky, New York 1976, Arco Publishing, p. 244.
  14. Karpov–Korchnoi 1978: The Inside Story of the Match, by Raymond Keene, Batsford 1978, p. 10.
  15. 15,0 15,1 «Viktor Korchoi obituary». Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  16. «URS-ch20 1952 - 365Chess.com Tournaments». 365chess.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. 17,0 17,1 chessmetrics.com Արխիվացված 2006-04-14 Wayback Machine the Viktor Korchnoi player file
  18. 18,0 18,1 «OlimpBase :: World Student Team Chess Championship :: Viktor Korchnoi».
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 «OlimpBase ::Kortschnoj, Viktor».
  20. «Soviet Defector Seen As Counter-Puncher».
  21. «Defense Still Key To Korchnoi's Success - Sun Sentinel». Articles.sun-sentinel.com. 1997 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. «Cold War In The World Of Chess». NYTimes.com. 1981 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. Karpov–Korchnoi 1978, the Inside Story of the Match, by Raymond Keene, pp. 10–11
  24. The field also included Mark Taimanov at 9/15, Lajos Portisch (9), Vladimir Simagin (9), Péter Dely (9), Wolfgang Uhlmann (8½), Gedeon Barcza (8), István Bilek (7), Jan Hein Donner (6½), and Arthur Bisguier (6). Horowitz, I. A. (1962 թ․ հունվար). «The World of Chess: Watch Korchnoj!». Chess Review. Vol. 30, no. 1. էջ 3.
  25. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կորչնոյ» հոդվածին։