Jump to content

Յան Թիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Թիման
հոլ.՝ Jan Hendrik Timman
Պետություն(ներ) Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 14, 1951(1951-12-14)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվփետրվարի 18, 2026(2026-02-18)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրԱրնհեմ, Նիդերլանդներ
Կոչումգրոսմայստեր[3] և միջազգային վարպետ
ՖԻԴԵ համար1000012
365chessJan_H_Timman
Chesstempo համար212062
ICCF համար212062
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1972[4], Շախմատային օլիմպիադա 1974[4], Շախմատային օլիմպիադա 1976[4], Շախմատային օլիմպիադա 1978[4], Շախմատային օլիմպիադա 1980[4], Շախմատային օլիմպիադա 1982[4], Շախմատային օլիմպիադա 1984[4], Շախմատային օլիմպիադա 1990[4], Շախմատային օլիմպիադա 1992[4], Շախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 1998[4] և Շախմատային օլիմպիադա 2004[4]
Մարզական ակումբQ1272391?
 Jan Timman Վիքիպահեստում

Յան Թիման (հոլ.՝ Jan Hendrik Timman, դեկտեմբերի 14, 1951(1951-12-14), Ամստերդամ, Նիդերլանդներ - փետրվարի 18, 2026(2026-02-18)[1][2], Արնհեմ, Նիդերլանդներ), նիդերլանդցի շախմատիստ, գրոսմայստեր (1974): Նիդեռլանդների իննակի չեմպիոն (1974, 1975, 1976, 1978, 1980, 1981, 1983, 1987 և 1996), արևմտյան ուժեղագույն շախմատիստներից մեկը 1980-ական թվականներին կեսին[5]։

Աշխարհի չեմպիոն հաղթող Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ (մարտի 3-ից 1978 թվական

«New In Chess» (1984թվականից) ամսագրի գլխավոր խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից Թիմանը հակում ուներ մաթեմատիկայի հանդեպ և շուտով նա կարողացել է հաջողության հասնել շախմատում։ Նրա հայրը, մաթեմատիկոս Ռայներ Թիմանը, շախմատի հանդեպ ունեցած հակումը խրախուսում էր , և 12 տարեկան Թիմանը հաղթել է Նիդեռլանդների պատանիների առաջնությանը։ Արդեն այդ ժամանակ, Յանը ապացուցեց, որ մասնավորապես ռազմավարական հոտառությամբ և սիրում է վերլուծությունը։ 15 տարեկանում (1967) Թիմանը Երուսաղեմում, պատանիների Աշխարհի առաջնությունում գրավեց երրորդ տեղը։ Դպրոցն ավարտելուց հետո Թիմանը ընդունվել է Դելֆետսկիի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ, որտեղ աշխատել է նրա պրոֆեսոր հայրը։ Բայց, նա հասկացել է, որ մաթեմատիկան իր համար ձանձրալի է, թողել է ուսումը , և նվիրել է իր կյանքը շախմատին։

1971 թվականին լրացրել է միջազգային վարպետի կոչումը, իսկ երեք տարի անց նա դարձել է գրոսմայստեր և Մաքս Էյվեյից հետո Նիդեռլանդներում համարվեց երկրորդ շախմատիստը։

1970-80-ական թվականներից Թիմանը համարվում էր լավագույն գրոսմայստերներից մեկը աշխարհում, ինչպիսիք էին Կարպովը,Կորչնոյը,Սպասկին և այլք։

Նա միակ խաղացողն է աշխարհում,որը հաղթել է մրցաշարի 3 խաղերում՝ (Բուգոյնո, 1978[6]; Բուենոս Այրես, 1980[7]; Մար դել Պլատա, 1982[8]) աշխարհի չեմպիոն (3 ապրիլի 1975 — 9 նոյեմբերի 1985) Անատոլի Կարպովին։

Ամստերդամի մրցաշարերում Թիմանի հիմնական հաղթանակների շարքն է (1973, 1981, 1983), Մար դել Պլատա(1982), Վեյկ ան Զեյի (1985),Լինարես (քաղաք) (1988), Լոնդոն (1973), Ռոտերդամում Աշխարհի գավաթի խաղերի համար (1989)։ Նա 9 անգամ հաղթել է Նիդեռլանդիայի առաջնությանը, նույնիսկ Մաքս Էյվեյին հաղթել է 8 անգամ։

1993 թվականին ՖԻԴԵ-ում Թիմանը՝ Կարպովի և Շորտի աղմկահարույց «ապահարզանից» հետո, պարտված նախկինում հավակնորդների Շորտի ցիկլում, ստացել է իրավունք խաղալ համաշխարհային տիտղոսի համար Կարպովի դեմ, բայց պարտվել է։

Յան Թիմանը խաղացել է Նիդերլանդների հավաքականում 13-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադաներին 1972 թվամանից մինչև 2004-ը։ 1976 թվականին նա առաջնորդել է իր ազգային թիմը,և վաստակել են արծաթե մեդալ, հաղթել է մրցաշարը 1-ին խաղատախտակով։ XXI դարում Թիմանը շարունակեց ակտիվ մասնակցությունը շախմատի մրցումներում։ 2004 թվականին, նա խաղացել է Ռեյկյավիկում և Ամստերդամում, իսկ հաջորդ տարի մասնակցել է Գետեբորգում, իսկ մեկ տարի անց մասնակցել է Շվեդիայի և Լոնդոնի խաղերին։

Իր կարիերայի ընթացքում Յանը անցկացրել է 3448 պարտի, և վաստակել է 62% միավորներ սպիտակ խաղաքարերով, և 51% սև խաղաքարերով։ Բոլոր ժամանակներում, Թիմանը տարբերվել է հետաքրքրական, յուրօրինակ խաղաոճով։

Յան Թիմանը նաև հայտնի է որպես շախմատի կոմպոզիտոր, որը ամբողջ կյանքի ընթացքում կազմել է ավելի քան 50 էտյուդներ։

Նա ամուսնացել է երկու անգամ, առաջին ամուսնությունից ունեցել է որդի և դուստր[9]:

Յան Թիմանը մահացել է 2026 թվականի փետրվարի 18-ին՝ 74 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո[10]:

Lավագույն խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[11] RatingDate2400245025002550260026502700Հուլ. 1971դեկտ. 2013Յան ԹիմանElo rating

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յան Թիման, Շախմատ։ Ռազմավարությունը դասերը, «Ռուսաստանի շախմատի տուն»  264, էջեր 264 — 264 էջ, ISBN 978-5-94693-096-3։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Nederlandse schaakgrootmeester Jan Timman (74) overleden — 2026.
  2. 1 2 Schaakgrootmeester en the best of the rest Jan Timman 74 overleden(untranslated).
  3. FIDE Ratings and Statistics
  4. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 OlimpBase
  5. «lenen Заголовок добавлен ботом». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  6. http://www.chessgames.com/perl/chesscollection?cid=1010319
  7. http://www.chessgames.com/perl/chess.pl?tid=83326
  8. http://www.chessgames.com/perl/chess.pl?tid=82524
  9. Rethans, Suzanne (2017 թ․ ապրիլի 30). «De levenslessen van Dehlia Timman : 'Dan maar geen perfecte dochter'». Trouw. Արխիվացված օրիգինալից 2023-09-01-ին.
  10. «Nederlandse schaakgrootmeester Jan Timman (74) overleden». nos.nl (հոլանդերեն). 2026-02-19. Վերցված է 2026-02-19-ին.
  11. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Թիման» հոդվածին։