Քաղաքը հիմնադրել է Խուան Ռեխոն 1478 թվականի հունիսի 24-ինˋ Real de Las Palmas անվանումով։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսն իր արշավախմբով հանգրվանում է այստեղ։ 1595 թվականին Ֆրենսիս Դրեքին չի հաջողվում ներխուժել և թալանել կղզին։ 1599 թվականին քաղաքի մասնակի ավերումն ու թալանումը հոլանդացի փոխգնդապետ Փիթեր Վան դեր Դասի կողմից, դառնում է քաղաքի պատմության խոշորագույն իրադարձություններից մեկը։ 1927 թվականին 1833 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով հռչակվում է Կանարյան կղզիների առաջին մայրաքաղաք[2]։
Լաս Պալմասը Եվրոպական միության ամենաընդարձակ քաղաքն է։ Այն տեղակայված է Գրան Կանարիա իսպանական կղզու հյուսիսային հատվածում, մոտավորապես 150 կմ հեռավորության վրաˋ Աֆրիկայիցհյուսիս-արևմուտք[3]Ատլանտյան օվկիանոսում։
Կանարյան կղզիների ինքնավար համայնքի ամենաբնակեցված քաղաքն է։ Իսպանիայի 9-րդ ամենամեծ քաղաքներից է։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 383,308։ Դա կազմում է կղզու ամբողջ բնակչության գրեթե կեսըˋ 45.9% ։ Կանարյան կղզիների բնակիչների 18.35% բնակվում է այս քաղաքում։ Այն նաև Իսպանիայի 5-րդ ամենախիտ բնակեցված տարածքներից էˋ 700,000 մարդ բնակչությամբ[5] և Área metropolitana (España) շարքում զբաղեցնում է 9-րդ կամ 10-րդ (կախված աղբյուրից) տեղըˋ 625,000-ից մինչև 750,000 բնակչությամբ[6][7][8][9]։
Լաս Պալմասում առկա է մերձարևադարձային կլիմա, ողջ տարվա ընթացքում պահպանվում է մեղմ և տաք եղանակը։ ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարանի կլիմայագիտության պրոֆեսոր Թոմաս Վայթմորի կարծիքով Լաս Պալմասը «աշխարհի ամենալավ կլիման ունեցող տարածքն է»[10]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լաս Պալմասում
Ամիս
հունվ
փետ
մարտ
ապր
մայ
հուն
հուլ
օգոս
սեպ
հոկ
նոյ
դեկ
տարին
բացարձակ առավելագույնը (°C)
29,5
30,9
34
34,3
36
36,9
44,2
39,2
39
36
36,2
29,4
44,2
միջին առավելագույնը (°C)
20,8
21,2
22,3
22,6
22,6
25,3
26,9
27,5
27,2
26,2
24,2
22,2
24,2
միջին ջերմաստիճանը (°C)
17,9
18,2
19,0
19,4
20,4
22,2
23,8
24,6
24,3
23,1
21,2
19,2
21,1
միջին նվազագույնը (°C)
15,0
15,0
15,7
16,2
17,3
19,2
20,8
21,6
21,4
20,1
18,1
16,2
18,0
բացարձակ նվազագույնը (°C)
8
7,5
6,5
9
11,3
12
14,8
16
14,6
14
7
9,7
6,5
տեղումների քանակը (մմ)
25
24
13
6
1
0
0
0
9
16
22
31
151
Աղբյուր՝ World Meteorological Organization (United Nations)[11], Agencia Estatal de Meteorología[12]