Սանտա Կրուս դե Տեներիֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սանտա Կրուս դե Տեներիֆե
Դրոշ Զինանշան
Provincia de Santa Cruz de Tenerife - Bandera.svg Provincia de Santa Cruz de Tenerife - Escudo.svg

Կոորդինատներ: 28°10′0″ հս․ լ. 17°20′0″ ամ. ե. / 28.16667° հս․. լ. 17.33333° ավ. ե. / 28.16667; 17.33333
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ներքին բաժանում Տեներիֆե, La Palma, Հոմերա և El Hierro
Մակերես 3381 կմ²
ԲԾՄ 3718±1 մետր
Բնակչություն 956 000 մարդ (2005)
Ժամային գոտի UTC+0
Փոստային ինդեքսներ 38
##Սանտա Կրուս դե Տեներիֆե (Իսպանիա)
Red pog.png

Սանտա Կրուս դե Տեներիֆե (իսպ.՝ Provincia de Santa Cruz de Tenerife), Իսպանիայի նահանգ, որն իր մեջ ներառում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքի արևմտյան մասը։ Բաղկացած է Ատլանտյան օվկիանոսում գտնվող հետևյալ կղզիներից՝ Տեներիֆե, Հոմերա, Էլ Հիերրո (El Hierro), և Պալմա (La Palma)։ Զբաղեցնում է 3,381 քառակուսի կիլոմետր տարածք։

Սանտա Կրուս դե Տեներիֆե

Մայրաքաղաքը Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքն է (հայտնի է որպես Սանտա Կրուս), Տեներիֆե կղզու վրա (Իսպանիայի ամենախիտ բնակեցված կղզին)։ 2008 թվականին նահանգը ունեցել է 1,005,936 բնակիչ և 313,57 քառակուսի կիլոմետր խտություն, և Սանտա Կրուս դե Տեներիֆեն Իսպանիայում վեցերորդն էր բնակչության խտությամբ, ավելի բարձր, քան Լաս-Պալմասի նահանգը (Province of Las Palmas) (Կանարյան կղզիների արևելյան մասը)։ Բնակչության 24% ապրում է մայրաքաղաքում[1][2]։ Սանտա Կրուսը Կանարյան կղզիների ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Այնտեղ կան 54 մունիցիպալիտետներ։ Տեներիֆե կղզին Կանարյան կղզիների և Իսպանիայի կղզիների ամենախիտ բնակեցված կղզին է։ Տեներիֆե կղզում է գտնվում Իսպանիայի ամենաբարձր կետը՝ Տեյդեն (3718 մետր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կրուս դե լա Պալմա

Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգը ստեղծվել է 1927 թվականին, երբ Կանարյան նահանգը բաժանվեց երկու նահանգների՝ Լաս-Պալմաս և Սանտա Կրուս դե Տեներիֆե։

Ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կրուս դե Տերենիֆե նահանգը պարունակում է Իսպանիայի ազգային պարկերից երեքը, ավելի քան որևէ այլ նահանգում՝ Լա Պալմայի Caldera de Taburiente ազգային պարկը, Հոմերայի Գարախոնայ ազգային պարկը, Տեներիֆեի Տեյդե ազգային պարկը (Teide), ընդգրկելով Տեյդեն՝ Իսպանիայի ամենաբարձր լեռը և ակտիվ հրաբուխը։

Վալվերդե

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեյդե լեռ
Տերեֆիե դահլիճ
  • Աուդիտորո դե Տեներիֆե՝ նախագծել է ճարտարպետ Սանտիագո Կալատրավան։ Շինարարությունը սկսվել է 1997 թվականին և ավարտվել 2003 թվականին։ Դահլիճի բացումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 26-ին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի ներկայությամբ։ Հետագայում այդտեղ այցելել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի մոդեռն ճարտարապետական ոճով։ Դահլիճի հրաշալի պրոֆիլը դարձել է Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի ճարտարապետական խորհրդանիշը[5]։ Այն նաև համարվում է Կանարյան կղզիների[6] լավագույն ժամանակակից շենքը և իսպանական ճարտարապետության ամենանշանավոր շենքերից մեկը։
Կանդերյալի կառույց
  • Կանդելարիայի բազիլիկ՝ վայր, որտեղ կարելի է Կանդելարյան կույսի սրբապատկերը։ Տարեկան ունի մոտ 2,5 միլիոն այցելու[7][8]։
  • Սան Կրիստոբալ դե լա Լագունա՝ կղզախմբի երրորդ ամենաբազմամարդ քաղաքը և կղզու երկրորդ խոշոր քաղաքը։ Նրա տնտեսությունն ունի գործարարային բնույթ, իսկ գյուղատնտեսությունը տարածված է քաղաքի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքային տարածքը գերակշռում է կենտրոնական և հարավային մասերում։ Զբոսաշրջությունը ներառում է հյուսիսային ափը։ Լա Լագունան 1999 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային օբյեկտների ցանկում։
  • «Բնության և մարդու թանգարան» Սանտա կրուս դե Տեներիֆեում։ Թանգարանն իր մեջ ընդգրկում է շատ նշանավոր հնագիտական գտածոներ, և համարվում է նախաիսպանական Կանարյան կղզիների ցուցանմուշների լավագույն պահոցը։ Նաև թանգարանն ունի զգալի պալեոնտոլոգիական, բուսաբանական, էնտոմոլոգիական և ծովային ու երկրային ողնաշարավորների հավաքածուներ, որոնք պահպանվել են գերազանց վիճակում։

Թանգարանը տեղակայված է Սանտա Կրուս քաղաքի կենտրոնում, նախկին Քաղաքացիական հիվանդանոցում, մի շինություն, որը Կանարյան կղզիների նեոդասական ճարտարապետության օրինակ է։ Հնագիտական բաժինը թանգարանում հիմնադրվել է 1958 թվականին։ Այստեղ ներկայացված է նաև Կանարյան կղզիների բնիկների՝ գուանչիների մշակույթի ամենամեծ հավքածուն[9]։

  • Լոս Քրիստիանոս՝ քաղաք, որը գտնվում է Տեներիֆե կղզու հարավային ափին։
  • Պուետրո դե լա Կրուս՝ քաղաք, որը գտնվում է Տեներիֆե կղզու հյուսիսյին ափին, Օրոտովա հովտում։

Մեծ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտա Կրուս դե Տեներիֆե՝ 221,956 բնակիչ
  • Սան Կրիստոբալ դե լա Լագունա՝ 148,375 բնակիչ
  • Արոնա՝ 75,903 բնակիչ
  • Ադեխե՝ 41,002 բնակիչ
  • Լա-Օրոտավա՝ 40,95 բնակիչ
  • Գրանադիլիա՝ դե Աբոնա 38,866 բնակիչ
  • Լոս Րեալեխոս՝ 37,575 բնակիչ
  • Պուերտո դե լա Կրուս՝ 31,804 բնակիչ
  • Լոս Լյանոս դե Արիդանե՝ 20,170 բնակիչ
  • Սանտա Կրուս դե լա Պալմա՝ 17,132 բնակիչ
  • Սան Սեբաստիան դե լա Հոմերա՝ 8744 բնակիչ
  • Վալվերդե՝ 4938 բնակիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]