Հոմերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Հոմերա
(исп. La Gomera)

Տեղագրություն Իսպանիա
Կղզեխումբ Կանարյան կղզիներ
Ջրատարածություն Ատլանտյան օվկիանոս
Մակերես 369,76 կմ2
Բնակչություն (2011թվական) 23076 մարդ

Հոմերա (իսպ.՝ La Gomera), կղզի Ատլանտյան օվկիանոսում, այն պատկանում է Կանարյան կղզիներին[1]: Տարածքը 369,71 կմ² է, կղզում ապրում է 23076 մարդ (2011): Ունի տեղական ինքնավարություն: Ամենամեծ քաղաքը Սան-Սեբաստիան-դե-լա Հոմերան է (9055 մարդ):

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմերա կղզու քարտեզը

Միակ կղզին է, որտեղ չկան հրաբխային հետքեր: Հոմերայի ամենաբարձր կետը 1488 մետր է, այն հայտարարվել է ազգային պարկ և պահպանվում է յուրահատուկ բուսականությունը: Կղզու հարավային կողմը չորային է, իսկ հյուսիսում անձրևոտ է, որը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը:

Կլիմայական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
Օրական ջերմաստիճան 21 21 22 23 24 25 27 29 28 26 24 22
Գիշերային ջերմաստիճան 15 15 15 16 17 18 20 21 20 19 18 16
Ցերեկ 6 6 7 8 9 9 9 9 8 7 6 5
Ամսվա անձրևոտ օրեր 6 4 3 2 2 1 0 0 2 5 6 7
Ջրի ջերմաստիճան 19 18 18 18 19 20 21 22 23 23 21 20

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մյուս կղզիների արշիպելագը մինչև 15-րդ դարը Հոմերա կղզում նույնպես իսպանացիներ էին ապրում: Այնուհետև նրանք ճանաչեցին իրենց սենյորությունը (իշխանին պատկանող երկրամաս):

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է գյուղատնտեսությունը, մշակում են բանան, պատրաստում են արմավենու մեղր և թունդ ալկոհոլային խմիչքներ: Բնակչության մեծ մասը աշխատում է Տեներիֆե կղզում: Գնալով մեծ նշանակություն է ունենում զբոսաշրջությունը, չնայած որ այցելուների 75%-ը ընդամենը մեկ օր է անցկացնում կղզում:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում կղզում կառուցվել է օդանավակայան և ավտոճանապարհային ցանց, որոնք փոխադրման հիմնական միջոցներն են: Օգտագործվում են նաև լաստանավեր՝ ապրանքներ տեղափոխելու համար:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարաղոնա ազգային պարկի հետ միասին գլխավոր քաղաքում առանձնանում են մի քանի հուշարձաններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гомара // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гомера (нем.) (недоступная ссылка)
  • Сайт островного совета (недоступная ссылка)
  • Туристический сайт
  • Гомера (исп.) (недоступная ссылка)
  • Гомера - Официальная веб-страничка о туризме на Канарских островах
  • Язык сильбо гомеро (недоступная ссылка)