Գարախոնայ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Գարախոնայ ազգային պարկ
Garajonay National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

GarajonayNationalpark Lorbeerwald.jpg
Երկիր Իսպանիա
Տիպ բնական
Չափանիշներ vii, ix
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1986  (անհայտ նստաշրջան)
Համար 380
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Գարախոնայ ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional de Garajonay), տեղակայված է Հոմերա կղզիների կենտրոնական մասում, (Կանարյան կղզիներ, ԻսպանիաԱզգային պարկ անվանումը ստացել է 1981 թվականին, իսկ 1986 ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Ազգային պարկի տարածքը կազմում է 40 կմ²։ Անվանումը ստացել է Գարախոնայ լեռներից, որի ամենաբարձ կետը 1484 մ է։ Այդ բարձրավանդակը տեղակայված է 790-1400 մ ծովի մակարդակից։

Պարկում աճում են խոնավասեր, մերձարևադարձային կլիմայական գոտուն բնորոշ բուսատեսակներ, որոնք մեծ տարածում ունեն Եվրոպայում։ Աճում են նաև Ազորյան կղզիների և Մադեյրա կղզուն բնորոշ մշտականաչ և խոնավասեր ծառեր, նրանց բարձրությունը հասնում է 40 մ։ Առանձնացվում են նաև հատուկ նշանակության մացառուտներ, անողնաշարավորներ, թռչուններ և չղջիկներ։ Շատ բուսատեսակներ Կանարյան կղզիներից առանձնացվում են իրենց էնդեմիկությամբ։ Անտառները զբաղեցնում են ընդհանուր պարկի մակերեսի 70%-ը։

Գարա և Խոնայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն անվանվել է ի պատիվ Գարիի և Հոնայի, որոնց պատմությունը նման է Ռոմեոյի և Ջուլիետի պատմությանը, ինչպես նաև Հերոյի և Լեանարդայի պատմությանը (Հունական դիցաբանություն)։ Ավանդույթի համաձայն տոնի ժամանակ Բենեսմեն կղզում բնակվող Ագուլայի չամուսնացած աղջիկներն այդ օրը պետք է ջրում նայեին իրենց արտացոլանքին։ Եթե արտացոլանքը ջրում պարզ էր երևում, ապա աղջիկը մոտակա ժամանակահատվածում կգտներ իր ամուսնուն, հակառակ դեպքում կյանքը խոստանում է անհաջողություններ անձնական կյանքում։ Երբ Գարան նայում է ջրին՝ պատկերը հստակ երևում է։ Սակայն նա այնքան է նայում իր արտացոլանքին, որ արևը ժամանակավորապես կուրացնում է նրան։ Գերիա անունով իմաստունը ասում է, որ աղջիկը պետք է խուսափի կրակից, այլապես նա նրան կուլ կտա։

Խոնայը՝ Տեներիֆեի թագավոր Ադեհի տղան, որը նույնպես ժամանել էր մասնակցելու կղզում ներկայանալիք տոնին։ Խոնայի ուշադրությունը գրավում է Գարան, որն էլ սիրահարվում է երիտասարդին։ Ցավոք, երբ հայտարարվում է նշանադրությունը, Տայիդե կղզու հրաբուխը ժայթքում է։ Ծնողների կողմից սա դիտվում է որպես վատ նշան, և նրանք ստիպում են երիտասարդներին խզել իրենց կապերը։ Այսպիսով Խոնայը ստիպված է լինում վերադառնալ Տեներիֆե։ Բայց մի գիշեր, երբ նրանք հերթական անգամ հանդիպում են, տղայի հայրը հրամայում է գտնել նրանց։ Հուսահատությունից դրդված՝ նրանք որոշում են հաշվեհարդար լինեն իրենց կյանքի նկատմամբ։

ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման բարձր կարգավիճակ պարկին շնորհվել է 1986 թվականին։ Դրա համար կան մի քանի պատճառներ՝

  • Հետազոտողները հաստատել են, որ այստեղ է պահպանվել եզակի դափնու անտառները, որոնք ավելի քան 2 միլիոն տարի առաջ ծածկել էին Եվրոպայի մայրցամաքային հսկայական հատվածը։
  • Սառցե դարաշրջանում Եվրոպա աշխարամասի գրեթե ամբողջ կանաչապատ տարածքները անհետացել են ամբողջ երկրում միայն այստեղ է հայտնաբերվել նման բուսականություն։
  • Այստեղ կան յուրահատուկ էնդեմիկ կենդանական և բուսական աշխարհ, որոնք չեն կարող հայտնաբերվել աշխարհի մեկ այլ տարածքում։
  • Կղզին ունի հրաբխային ծագում, բայց հրաբխային գործունեության հետքեր չեն գտնվել։

Պարկի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի հիմքում ընկած է բավականին հարուստ կանաչ բուսականություն։ Ծովի մակարդակից ունի 1487 մ բարձրություն։ Չնայած նրան, որ կղզում կա նաև Պունտալաննա պարկը, զբոսաշրջությանը առավել հայտնի է Գարախոնայը, այսպիսով շատ լուսանկարիչներ գալիս են այստեղ և ժամեր շարունակ լուսանկարում գեղեցիկ բնապատկերները։ Անտառները բավականին սաղարթախիտ են և ստվերոտ։ Սրա շնորհիվ շատ քչերին է հաջողվում հասնել անանցանելի անտառի ծայրը՝ ստիպելով հորինել բազմաթիվ պատմություններ և առասպելներ դրանց շուրջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]