Պետրոպոլիս
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
պորտ.՝ Petrópolis | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1843 թ. | ||||
Մակերես | 774,606 կմ² | ||||
ԲԾՄ | 838±1 մետր, 872 մետր | ||||
Բնակչություն | ▲306 678 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 և UTC-2 | ||||
Հեռախոսային կոդ | 24 | ||||
Փոստային ինդեքսներ | 25680-000 | ||||
Պաշտոնական կայք | petropolis.rj.gov.br | ||||
| |||||
Պետրոպոլիս (պորտուգալերեն՝ Petrópolis, հայտնի է նաև Կայսերական քաղաք անվանումով), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավարևելյան տարածաշրջանում՝ Ռիո դե Ժանեյրոյի նահանգում։ Ընկած է երկրի և նահանգի մայրաքաղաքից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Լեռնային Ֆլումինենսե միկրոտարածաշրջանի խոշորագույն բնակավայրն է. 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 305.917: Միկրոտարածաշրջանում ունի մարդկայն զարգացման ամենաբարձր ինդեքսը և համախառն ներքին արդյունքի ամենաբարձր ցուցանիշը։ Համարվում է ամենաապահով քաղաքը նահանգում և Բրազիլիայի խոշոր ու միջին մեծության քաղաքների շարքում հանցագործության ամենացածր ցուցանիշն ունեցողներից մեկն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը՝ որպես բրազիլական կայսրերի ամառային կեցավայր, 1843 թվականի մարտի 16-ին հիմնադրել է Բրազիլիայի վերջին կայսր Պեդրու Երկրորդը[2], ում պատվին էլ այն անվանակոչվել է Պետրոպոլիս։ Կայսեր աճյունն ամփոփված է Պետրոպոլիսի տաճարում, իսկ թագը պահվում է քաղաքային թանգարանում։
XIX դարի վերջերին Պետրոպոլիսը եղել է բրազիլական հասարակության ընտրախավի ամենասիրած առողջավայրը, 1894-1902 թվականներին՝ Բրազիլական առաջին հանրապետության օրոք՝ նաև Ռիո դե Ժանեյրո նահանգի վարչական կենտրոնը։ Ներկայումս նախագծեր են մշակվում Պետրոպոլիսը ներառելու Մեծ Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիսային շրջանի մեջ, որի հետ քաղաքական ու տնտեսական սերտ կապեր ունի[3]։
Քաղաքում գործում են բավականին բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ երկու հանրային համալսարան՝ Ռիո դե Ժանեյրոյի նահանգային համալսարանը (UERJ), Ֆլումինենսեի դաշնային համալսարանը (UFF), նաև՝ տեխնոլոգիական կրթության դաշնային կենտրոնի մասնաճյուղը (CEFET-RJ)[4][5][6]:
Քաղաքում հանրային ուղևորափոխադրումները կազմակերպում են մի քանի ընկերություններ, որոնցից առաջատարը և խոշորագույնը Petrolta-ն է[7]։
Համայնքային սահմանագծի ներսում է ընկած մերձատլանտյան անտառների կենդանական ու բուսական հարուստ աշխարհների պահպանությունը կազմակերպելու նպատակով 1989 թվականին հիմնադրված Տինգուա կենսաբանական արգելոցի շուրջ 26.260 հեկտարը[8]։
Պետրոպոլիսում է իր կյանքի վերջին տարիներն անցկացրել ավստրիացի նշանավոր գրող Ստեֆան Ցվայգը, ով հենց այստեղ էլ 1942 թվականին ինքնասպանություն է գործել։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 3.126.961 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 10.219,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,804 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Köppen climate classification-ի դասակարգման՝ Պետրոպոլիսն ունի մերձարևադարձային, լեռնային, խոնավ կլիմա (Cwa). տեղումների միջին տարեկան քանակությունըհասնում է մոտավորապես 2.400 միլիմետրի։
Պետրոպոլիսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 26.8 (80.2) |
27.5 (81.5) |
27.1 (80.8) |
25.7 (78.3) |
22.7 (72.9) |
22.3 (72.1) |
21.5 (70.7) |
23.2 (73.8) |
23.3 (73.9) |
25.1 (77.2) |
25.1 (77.2) |
26.1 (79) |
24.7 (76.47) |
Միջին ցածր °C (°F) | 17.5 (63.5) |
17.5 (63.5) |
17.1 (62.8) |
15.7 (60.3) |
13.1 (55.6) |
11.9 (53.4) |
11.3 (52.3) |
12.1 (53.8) |
13.3 (55.9) |
15.0 (59) |
15.9 (60.6) |
17.0 (62.6) |
14.78 (58.61) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 311 (12.24) |
156 (6.14) |
149 (5.87) |
64 (2.52) |
39 (1.54) |
17 (0.67) |
29 (1.14) |
24 (0.94) |
51 (2.01) |
104 (4.09) |
188 (7.4) |
251 (9.88) |
1383 (54,44) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 18 | 13 | 13 | 7 | 6 | 3 | 4 | 4 | 7 | 9 | 14 | 17 | 115 |
% խոնավություն | 83 | 84 | 85 | 86 | 87 | 84 | 83 | 82 | 80 | 81 | 82 | 86 | 83.6 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլումենաու, Բրազիլիա[9]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1883–1964 թթ. Ռիո դե Ժանեյրո - Պետրոպոլիս երկաթգծով երթևեկած շոգեքարշ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
- ↑ «Императорская улица»։ World Digital Library։ 1860—1870։ Վերցված է 2013-08-25
- ↑ «Projeto de Lei Complementar n.º 13/2012 que insere, novamente, Petrópolis na Região Metropolitana do Rio. ALERJ.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2020-06-21
- ↑ http://www.tribunadepetropolis.net/Tribuna/index.php/cidade/8308-uerj-petropolis-deve-abrir-selecao-de-alunos-em-2014.html
- ↑ «Novo! Engenharia de Produção (Petrópolis) – divulgado Edital Suplementar | Universidade Federal Fluminense»։ www.uff.br։ Վերցված է 2015-11-22
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ «Empresas de ônibus da cidade, Prefeitura Municipal.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-23-ին։ Վերցված է 2019-01-28
- ↑ (portuguese) Unidade de Conservação: Reserva Biológica do Tinguá, MMA: Ministério do Meio Ambiente, http://sistemas.mma.gov.br/cnuc/index.php?ido=relatorioparametrizado.exibeRelatorio&relatorioPadrao=true&idUc=212, վերցված է 2016-04-18
- ↑ «Lei municipal 3764/1990»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիճամփորդն ունի Պետրոպոլիսին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
|