Ռոբերտ Հյուբներ
| Ռոբերտ Հյուբներ գերմ.՝ Robert Hübner | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 6, 1948 |
| Ծննդավայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին |
| Մահացել է | հունվարի 5, 2025[1] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կյոլնի համալսարան |
| Մասնագիտություն | շախմատիստ, գրող, papyrologist, պատմաբան և մարզիկ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Deutscher Schachbund? |
Ռոբերտ Հյուբներ (գերմ.՝ Robert Hübner, նոյեմբերի 6, 1948, Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին - հունվարի 5, 2025[1], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2]), գերմանացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի առաջնության հավակնորդ, հավակնորդների մի շարք մրցաշարերի մասնակից, բանասիրական գիտությունների դոկտոր[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտը 9 տարեկանից հաճախել է Քյոլն քաղաքի շախմատային ակումբ և կարճ ժամանակ անց ընդգրկվել ակումբի հավաքականի կազմում։ Իր առաջին հաջողությունները գերմանացին գրանցել է նույն հավաքականի կազմում։ 9 տարեկանում նա հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական առաջնությունում, 11 տարեկանում՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում, իսկ 19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի մեծահասակների առաջնությանը և կիսել 1-2-րդ տեղը։
Շուտով Ռոբերտը հաղթող է ճանաչվել խոշոր միջազգային մրցաշարերում և ճանաչվել որպես աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը։ Նա առաջին մրցանակները նվաճել է Սոմբորում (1970), Օսլոյում (1974), Մյունխենում (1979), Չիկագոյում (1982), Բիլում, Լինարեսում (1985), Սոլինգենում (1986)։
Շախմատին զուգահեռ զբաղվել է բանասիրությամբ, եղել է պապիրուսագիտության խոշորագույն մասնագետներից մեկը և ուսումնասիրել հին եգիպտական ձեռագրեր։ Ռոբերտ Հյուբները տիրապետել է բազմաթիվ օտար լեզուների։ Հեղինակ է Ֆրանց Կաֆկայի և Ջերոմ Դեյվիդ Սելինջերի աշխատանքներին վերաբերող հետազոտությունների։ Եվ չնայած այս ամենին նա առավել հայտնի էր աշխարհի առաջնության մրցումներին իր մասնակցությամբ։

1969 թվականին Ռոբերտ Հյուբները հաղթել է Աթենքի Զոնալ մրցաշարում։ 1970 թվականին Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում տեղի ունեցած միջզոնալ առաջնությունում կիսել է 2-4-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների խաղերին։ Եղել է աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մրցակիցը։
Այս մրցապայքարի առաջին 6 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, 7-րդ պարտիայում Պետրոսյանին հաջողվել է հաղթանակ տանել, և ի զարմանս շատերի, Հյուբները որոշել է 3-4 հաշվի ժամանակ չշարունակել հանդիպումը։
1979 թվականին նա Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած միջզոնալ մրցաշարում կիսել է 1-3-րդ տեղերը, այնուհետև հաղթել քառորդ եզրափակչում Անդրաշ Ադորյանին (5½:4½), կիսաեզրափակիչում՝ Լայոշ Պորտիշին (6½:4½), իսկ եզրափակչում պարտվել Վիկտոր Կորչնոյին (3½): :4½)։ Որոշիչ պահին, երբ Վիկտոր Կորչնոյը առաջ է անցել հաշվի մեջ, Հյուբները հրաժարվել է շարունակել հանդիպումը։
1983 թվականին հավակնորդների մրցաշարի 1/4 եզրափակիչի 4֊րդ խաղում տանուլ է տվել 62֊ամյա Վասիլի Սմիսլովին, իսկ 9֊րդ խաղում հաղթանակ տարել և հաշիվը դարձրել 4,5:4,5։ Հաջորդ 5 խաղերն ավարտվել են ոչ֊ոքի և պատմության մեջ առաջին անգամ վիճակահանությամբ որոշվել է հաղթողը՝ Սմիսլովը դարձել է աշխարհի չեմպիոն[5][6]։
1990 թվականին Հյուբներն ընդգրկվել է Մանիլայի միջզոնալ մրցաշարում և իրավունք ստացել մրցելու հավակնորդների պայքարում։
1992 թվականի ապրիլի 23-ից Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ է։
1998 թվականին Էլիստայում կայացած Համաշխարհային օլիմպիադայում նա խաղացել է ազգային հավաքականի կազմում և 8 հնարավորից վաստակել 5½ միավոր (+4 −1 = 3)։
Հյուբների ներդրումը շախմատային գրականության մեջ ներառում է աշխարհի չեմպիոնների ուսումնասիրությունը և 19-րդ դարի շախմատային նշանավոր լայնածավալ վերլուծությունը։
Հյուբները հայտնի էր նաև որպես լավագույն սյանցի խաղացող[7]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 443. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
- Туров Б. И. Жемчужины шахматного творчества. — М.: Физкультура и спорт, 1991. — С. 312—316. — 320 с. — 100000 экз. — ISBN 5-278-00269-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Robert Hübner has passed away — ChessBase.
- 1 2 Robert Hübner ist tot — ChessBase, 2025.
- ↑ https://dserver.bundestag.de/btd/07/010/0701040.pdf
- ↑ Хюбнер, Роберт
- ↑ Реклама Необычный эпизод в истории шахмат или матч Хюбнер-Смыслов 1983г.
- ↑ Торжество логики шахмат Василия Смыслова
- ↑ Chinese Chess for Beginners by Sam Sloan (1989) 0-923891-11-0
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում
- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Պարտիաները chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Մասնակցությունը օլիմպադային
- Մասնակցությունը թիմային խաղերին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հյուբներ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Քյոլն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 2025 մահեր
- Քյոլն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատի գրոսմայստերներ
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- Գերմանացի շախմատիստներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի գրողներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Քաղցկեղից մահացածներ