Անդրաշ Ադորյան (շախմատիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրաշ Ադորյան (այլ կիրառումներ)
Անդրաշ Ադորյան | |
---|---|
հունգ.՝ Adorján András | |
![]() Անդրաշ Ադորյանը 1978 թվականին | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1950 (72 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Կոչում | Գրոսմայստեր (1973) Միջազգային վարպետ (1970) |
Ներկայիս վարկանիշ | 2504 |
ՖԻԴԵ համար | 700096 |
365chess | Andras_Adorjan |
Chesstempo համար | 2266 |
ICCF համար | 2266 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1978[1], Շախմատային օլիմպիադա 1984[1], Շախմատային օլիմպիադա 1986[1], Շախմատային օլիմպիադա 1988[1], Շախմատային օլիմպիադա 1990[1] և Շախմատային օլիմպիադա 1992[1] |
![]() |
Անդրաշ Ադորյան (հունգ.՝ Adorján András, իսկական ազգանունը` Յոխա, հունգ.՝ Jocha, մարտի 31, 1950, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1973), մարզիչ, շախմատային տեսաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթությամբ` մեխանիկ։ Առաջին պարտիաներն անցկացրել է իսկական անուն-ազգանունով` Անդրաշ Յոխա, հետագայում վերցրել է կեղծանուն` հայտնի ֆլեյտահար Անդրաշ Ադորյանի անունով։
1964 թվականի Հունգարիայի պատանիների չեմպիոն, 1969-1970 թվականների Եվրոպայի պատանիների չեմպիոն։ Մի շարք օլիմպիադաների մասնակից է։ Հունգարիայի հավաքականի կազմում դարձել է 1978 թվականի օլիմպիադայի հաղթող[2]։ Աշխարհի առաջնության 1978-1981 թվականների շրջափուլի հավակնորդների մրցախաղերի մասնակից։ Մասնակցել է Եվրոպայի 4 առաջնությունների։
Աշխարհի առաջնության մրցաշարերի մասնակից.
- միջփնջային մրցաշար Ռիգայում (1979)` 3-4-րդ տեղերը բաժանել է Զոլթան Ռիբլիի հետ (նրանց միջև լրացուցիչ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի և ավելի բարձր գործակցի շնորհիվ 3-րդը ճանաչվեց Ադորյանը),
- միջփնջային մրցաշար Տոլուկայում (1982)` 9-10-րդ տեղեր,
- միջփնջային մրցաշար Սիրակում (1987)` 13-14-րդ տեղեր։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Միջազգային մրցաշարի անցկացման վայրը | Տեղ |
---|---|---|
1971 | Բևերվեյկ | 2-3 |
1972 | Վառնա | 1 |
1973 | Բուդապեշտ | 3-6 |
1973 | Լուգաչովիցե | 1-2 |
1974 | Օլոտ | 1 |
1975 | Լանսգարոտե | 1 |
1976 | Սոչի | 4-6 |
1977/78 | Հաստինգս | 4-5 |
1978 | Օսիեկ | 1-2 |
1979 | Բանյա Լուկա | 5 |
1980 | Վրբաս | 2-4 |
1981 | Նյու Յորք | 5 |
1982 | Բուդապեշտ | 1 |
1983 | Բանյա Լուկա | 1-3 |
1983 | Սարաևո | 2-3 |
1984 | Օսլո | 4-6 |
1984 | Նյու Յորք | 2-6 |
1984 | Դորտմունդ | 2-3 |
1985 | Էսբյերգ | 1 |
1985 | Սիրակ | 3-4 |
1986 | Սիրակ | 5-6 |
1987 | Նյու Յորք | 1-2 |
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Winning With the Grunfeld. Collier Books, 1987, ISBN 0020160801
- Black is OK. Batsford Ltd-ն, 1988, ISBN 3-8044-1353-6
- Quo vadis Garry. Schachverlag Dreier, 1990, ISBN 3-9802574-0-1
- Black is still OK. Batsford Ltd, London 2004, ISBN 0-713-48870-0
- Black is OK forever. Batsford Ltd, London 2005, ISBN 0-7134-8942-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 9. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրաշ Ադորյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Անդրաշ Ադորյանի պարտիաները (անգլ.)
- Անդրաշ Ադորյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|