Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
Salinger.jpg
Ծնվել է հունվարի 1, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2]
Ծննդավայր Նյու Յորք[3]
Մահացել է հունվարի 27, 2010({{padleft:2010|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}})[4][1] (91 տարեկանում)
Մահվան վայր Նյու Հեմպշիր
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Կոլումբիայի համալսարան
Ստեղծագործություն(ներ) Տարեկանի արտում, անդունդի եզրին, Ինը պատմվածք, Ծպեղները բարձր, ատաղձագործներ և Q1445395?
Մասնագիտություն գրող և վիպագիր
Երեխաներ Մեթ Սելինջեր
Ստորագրություն Jd salinger signature.png
Jerome David Salinger Վիքիպահեստում

Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, (հունվարի 1, 1919 - հունվարի 27, 2010), ամերիկացի գրող։ Առավելապես հայտնի է «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպով (1951

Տարեց Ջերոմ Դեյվիդ Սելինջերը

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերոմ Դեյվիդ Սելինջերը ծնվել է Նյու-Յորք քաղաքում 1919 թվականին։ 1936 ավարտել է Փենսիլվանիայի զինվորական ուսումնարանը։ Այստեղ նա գրում է իր առաջին պատմվածքները։ 1937 թվականին հաճախում է Նյու-Յորքի համալսարանի կուրսերը։ 1937-1938 թվականներին հոր հետ Եվրոպա այցելելուց հետո (հոր պարտադրանքով ուսումնասիրում էր երշիկի արտադրությունը) 1939 թվականին ընդունվում է Կոլումբիայի համալսարան։ 1942 թվականին զինակոչվում է և 1944 թվականին Նորմանդիայում մասնակցում «Նեպտուն» գործողությանը։ Գրական կարիերան Սելինջերը սկսել է Նյու-Յորքի ամսագրերում փոքր պատմվածքների հրատարակումով։ Նրա առաջին պատմվածքը 1940 թվականին հրատարակված «Երիտասարդներ» (The Young Folks) պատմվածքն էր։ 1947 թվականին գրել է Բոուլինգի գնդերի օվկիանոսը պատմվածքը, իսկ 1959 թվականին «Հոր դեմքը» (father's face)։ Գրողը հայտնի դարձավ 1948 թվականին լույս տեսած և մինչև հիմա ամբողջ աշխարհում վերահրատարակվող «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» (A Perfect Day for Bananafish) պատմվածքով։ 1951 թվականին լույս տեսած «Տարեկանի արտում, անդունդի եզրին» The Catcher in the Rye) վեպը համաշխարհային հռչակ բերեց գրողին։ 1960-ական թվականներից հետո հեղինակը ոչ մի նոր գիրք չհրատարակեց և ապրում էր առանձնացած կյանքով։ Մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին Նյու Հեմպշիրի իր առանձնատանը։[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118605054 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118605054 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  4. http://www.nytimes.com/2010/01/29/books/29salinger.html
  5. Մահացել է Ջերոմ Սելինջերը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]