Եվգենի Տոմաշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Յուրիի Տոմաշևսկի
Евгений Юрьевич Томашевский
Evgeny Tomashevsky 2013.jpg
2013 թվին
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 1, 1987(1987-07-01) (32 տարեկան)
ԾննդավայրՍարատով
ԿոչումԳրոսմայստեր (2005)
Միջազգային վարպետ (2001)
Առավելագույն վարկանիշ2745 (մարտ 2015)
Ներկայիս վարկանիշ2705 (դեկտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար4147235
365chessEvgeny_Tomashevsky
Chesstempo համար213044
ICCF համար213044
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010, Շախմատային օլիմպիադա 2012 և 42nd Chess Olympiad?
Evgeny Tomashevsky Վիքիպահեստում

Եվգենի Յուրիի Տոմաշևսկի (ծնվ.՝ հունիսի 1, 1987, Սարատով), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2005)։ 2009 թ. Եվրոպայի չեմպիոն[1]։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2010 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող։

2005 թ. Ռուսաստանի առաջնությունում իր առաջին ելույթն է ունենում՝ խաղալով Կրամնիկի հետ, սակայն սպիտակներով պարտվում է։ Այդ պարտիայից հետո շատերը նրան համարում էին ռուսական շախմատի ծագող աստղ։ Երեք սուպերեզրափակիչների մասնակից (2007, 2008, 2009), որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հաղթել է մրցաշարի ֆավորիտին՝ 2007 թ. Պ. Սվիդլերին, իսկ 2008 թ. Ա. Մորոզևիչին։

2009 թ. Ռուսաստանի չեմպիոն (բարձրագույն լիգա)

Բացի շախմատից, Եվգենին մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սպորտային տարբերակին։ Այս խաղում շախմատիստների թիմի կազմում իրեն դրսևորել է որպես լավագույն մասնակիցներից մեկը։ 2008 թ. պրոֆեսիոնալ շախմատիստների թիմի կազմում մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ռուսաստանի առաջնությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]