Jump to content

Հոու Յիֆան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոու Իֆանից)
Հոու Յիֆան
չինարեն՝ 侯逸凡
Հոու Յիֆանը 2012 թվականին
Պետություն(ներ)Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 27, 1994(1994-02-27)[1][2][3] (30 տարեկան)
ԾննդավայրՆանկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Առավելագույն վարկանիշ2639 (2012-ի մարտ)
Ներկայիս վարկանիշ2633
ՖԻԴԵ համար8602980
365chessYifan_Hou
Chesstempo համար88995
ICCF համար88995
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2010, Կանանց շախմատային օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[4] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016
Պարգևներ և մրցանակներ
 Hou Yifan Վիքիպահեստում

Հոու Յիֆան (չինարեն՝ 侯逸凡, փետրվարի 27, 1994, Նանկին, Ցզյանսու)[6][7], չինացի շախմատիստուհի, շախմատի աշխարհի կանանց չեմպիոն (2010—2012, 2013—2015, 2016 թվականից), Չինաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության եռակի չեմպիոն (2007, 2009, 2011)։ Աշխարհի այն երեք չեմպիոնուհիներից է (Ելիզավետա Բիկովա, Սե Ցզյուն և Հոու Յիֆան), որոնք կարողացել են ընդմիջումից հետո հետ բերել շախմատային գահը, ընդ որում՝ դա արել է երկու անգամ (2013, 2016)։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոու Յիֆանն իր շախմատային կարիերան սկսել է 6 տարեկանում։ Յիֆանը 10 տարեկանում գնացել է Պեկին, որտեղ շախմատով զբաղվել է Չինաստանի շախմատի կենտրոնում։ Նրա մարզիչը եղել է գրոսմայստեր Ե Ցզյանչուանը։

2003 թվականին Հոու Յիֆանը մասնակցել է և հաղթել աշխարհի աղջիկների մինչև 10 տարեկանների առաջնությունում[8]։ Առաջնությունը անցկացվել է Հունաստանում։ Յիֆանը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր։ 2004 թվականին մասնակցել է տղաների մինչև 10 տարեկանների առաջնությանը և գրավել 3-րդ հորիզոնականը[9]։

2005 թվականին, մասնակցելով Չինաստանի շախմատի առաջնությանը, լրացրել է կանանց գրոսմայստերի առաջին նորմը[10]։ 2006 թվականի մայիս-հունիս ամիսներին Յիֆանը Չինաստանի հավաքականի կազմում մասնակցել է Թուրինում անցկացվող օլիմպիադային[11], որտեղ նա 13 հնարավորից վաստակեց 11 միավոր[12], որից հետո լրացրեց կանանց գրոսմայստերի երկրորդ նորմը։ Այդ ժամանակ Յիֆանը 12 տարեկան և 3 ամսական էր[13], և դարձավ աշխարհի ամենաերիտասարդ կին գրոսմայստերը։ Պաշտոնապես կանանց գրոսմայստերի կոչմանն արժանացավ 2007 թվականի հունվարին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում (Անթալիա, Թուրքիա)[14][15]։

2007 թվականին Յիֆանը 13 տարեկան հասակում, Չինաստանի շախմատի առաջնությունում հաղթելով՝ դարձավ ամենաերիտասարդ շախմատիստուհին պատմության մեջ, որը հաղթել էր այդ առաջնությունում[16][17][18]։

«Աերոֆլոտ օփեն 2007» մրցաշարում, որն անցկացվում էր Մոսկվայում[19], Յիֆանը 9 հնարավորից վաստակեց 3,5 միավոր[20]։

2007 թվականին Յիֆանը մասնակցեց Վեյկ ան Զեյի մրցաշարին[21][22]։ C մրցաշարում նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

2008 թվականին Վեյկ ան Զեյի մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 6 միավոր (+3-4=6, վարկանիշը՝ 2598)[23] և B խմբում կիսել 7-10 հորիզոնականները։

Հոու Յիֆանը 2008 թվականի օգոստոսին: Աշխարհի երիտասարդ շախմատիստների առաջնությունում (Թուրքիա)

2008 թվականին Յիֆանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» մրցաշարին։ Նա 9 հնարավորից վաստակել է 4,5 միավոր (վարկանիշը՝ 2605), գրավել 31-րդ հորիզոնականը և առաջին անգամ լրացրել տղամարդկանց գրոսմայստերի նորմը։

2008 թվականի մարտի 10-20-ին Ստամբուլում մասնակցել է կանանց Bank Atatürk International Women Masters մրցաշարին և դարձել հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր (+5-0=4, վարկանիշը՝ 2674)[24]:

2008 թվականի հունիսին 2-րդ անգամ է հաղթել Չինաստանի կանանց առաջնությունում։

Նույն թվականի օգոստոսին Հոու Յիֆանը մասնակցել է մինչև 20 տարեկան տղաների աշխարհի առաջնությանը (Այնթապ)։ 13 հնարավորից վաստակելով 9 միավոր (վարկանիշը՝ 2661)[25] և բաժանելով 3-7-րդ տեղերը՝ նա 2-րդ անգամ լրացրել է տղամարդկանց գրոսմայստերի նորմը։

Հոու Յիֆանը 2008 թվականի նոյեմբերին: Շախմատային օլիմպիադայի ժամանակ (Գերմանիա)

2008 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 28-ը Հոու Յիֆանը Նալչիկում մասնակցել է կանանց աշխարհի առաջնությանը[26] որն անցկացվել է գավաթային մրցակարգով։ Առաջին փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթել է եգիպտուհի Մոնու Հալեդին։ Երկրորդ փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթել է մոնղոլուհի Բաթ Մոնգոնթուլին։ Երրորդ փուլում Յիֆանը մրցում էր Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինայի հետ։ Դասական ժամակարգով պարտիաների արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ արագ շախմատի երկու լրացուցիչ պարտիաներում էլ հաղթեց Յիֆանը։ Ընդհանուր հաշիվը դարձավ 3:1 հօգուտ Յիֆանի։ Չորրորդ փուլում Յիֆանը մրցում էր հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի հետ։ Չինուհին հաղթեց 1½:½ հաշվով։ Հինգերորդ փուլում Յիֆանը խաղում էր հնդիկ շախմատիստուհի Համփի Կոներուի հետ։ Կոներուի վարկանիշը առաջնության մասնակիցների մեջ ամենաբարձրն էր՝ 2622։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով և շախմատիստուհիները խաղացին լրացուցիչ պարտիաներ, որոնք ևս ավարտվեցին 1:1 հաշվով։ Շախմատիստուհիները խաղացին կայծակնային շախմատի երկու պարտիա, որոնցում հաղթեց Հոուն[27] և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Յիֆանի մրցակիցը ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկն էր։ Եզրափակչում շախմատիստուհիները խաղացին 4 պարտիա. Հոու Յիֆանը պարտվեց 1½-2½ հաշվով (+0-1=3)[28]:

2008 թվականի նոյեմբերի 12-25-ին Դրեզդենում (Գերմանիա) անցկացվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադա[29]։ Հոու Յիֆանը խաղում էր Չինաստանի հավաքականի առաջին խաղատախտակի վրա։ Նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (+5-1=5) (վարկանիշ՝ 2563)[30]: Յիֆանն իր խաղատախտակի վրա զբաղեցրեց 3-րդ տեղը՝ հետ մնալով վրացի Մայա Չիբուրդանիձեից և կոլումբիացի Մարտա Բակերոյից[31]։ Չինաստանի կանանց հավաքականը գրավեց 7-րդ հորիզոնականը։

Օլիմպիադային զուգահեռ Դրեզդենում կայացավ ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որը Հոու Յիֆանին պաշտոնապես շնորհեց գրոսմայստերի կոչում։ Հոու Յիֆանը շախմատի ողջ պատմության մեջ դարձավ ամենաերիտասարդ շախմատիստուհին (14 տարեկան 6 ամսական), որ արժանացավ տղամարդկանց գրոսմայստերի կոչմանը[32]։ Կոչումը շնորհելու պահին (2008 թվականի նոյեմբեր) Յիֆանը ամենաերիտասարդ գրոսմայստերն էր ինչպես կանանց, այնպես տղամարդկանց շրջանում։

2009 թվականին Վեյկ Ան Զեյի մրցաշարում 13 հնարավորից Յիֆանը վաստակեց 6 միավոր (+3-4=6, վարկանիշ՝ 2619)` B խմբում բաժանելով 9-10-րդ հորիզոնականները[33]։

2009 թվականի մարտի 5-20-ին Ստամբուլում անցկացվեց ՖԻԴԵ կանանց Գրան Պրիի առաջին մրցաշարը։ Հոու Յիֆանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր (+6-1=4) 2-3-րդ հորիզոնականները բաժանեց հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ։

2010 թվականի դեկտեմբերի 2-25-ին Հոու Յիֆանը մասնակցել է աշխարհի կանանց առաջնությանը[34]։ Առաջնությունն անցկացվում էր Թուրքիայում, գավաթային մրցակարգով։

Առաջին փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթեց Էկվադորը ներկայացնող Կառլա Սեռանոյին։ Երկրորդ փուլում Յիֆանը 1½:½ հաշվով հաղթեց ռուս շախմատիստուհի Մարինա Ռոմանկոյին։ Երրորդ փուլում իրար հետ պետք է մրցեին չին շախմատիստուհիները` Յիֆանը և Կատարը ներկայացնող Չժու Չենը[35]։ Հիմնական պարտիաներն ավարտվեցին 1:1 հաշվով, և հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում։ Հոու Յիֆանը արագ շախմատում սպիտակներով հաղթեց, իսկ սևերով ոչ-ոքի խաղաց։ Ընդհանուր հաշիվը՝ 2½:1½[36]: Չորրորդ փուլում Հոու Յիֆանը 1½:½ հաշվով հաղթեց ուկրաինացի շախմատիստուհի Եկատերինա Լագնոյին։ Հինգերորդ փուլում Յիֆանը խաղաց առաջնությունում ամենաբարձր վարկանիշը (2600) ունեցող հնդիկ Համփի Կոներուի հետ։ Յիֆանը և՛ սպիտակ, և՛ սև խաղաքարերով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ[37]։

Եզրափակչում Յիֆանը հանդիպեց իր հայրենակից Ժուան Լուֆեյի հետ, որը երրորդ փուլում առաջնությունից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին։ Չորս պարտիայից հետո գրանցվեց 2:2 հաշիվը։ Արագ շախմատի լրացուցիչ պարտիաներից հետո գրանցեց ընդհանուր 5:3 հաշիվ, և Հոու Յիֆանը դարձավ աշխարհի չեմպիոն։ 16-ամյա Հոու Յիֆանը դարձավ շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնուհին[38]։ Մինչ այդ ամենաերիտասարդ չեմպիոնուհին վրացի շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն էր, որը 1978 թվականին չեմպիոն էր հռչակվել 17 տարեկանում։

Հոու Յիֆանի վարկանիշը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակ Վարկանիշ Ծանոթագրություն
01.01.2008 2527 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 5-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.04.2008 2549 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 4-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.07.2008 2557 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 4-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.10.2008 2578 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.01.2009 2571 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.04.2009 2590 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.07.2009 2582 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.09.2009 2585 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.11.2009 2588 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.01.2010 2590 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.03.2010 2570 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.05.2010 2589 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.07.2010 2577 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.09.2010 2578 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.11.2010 2591 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.01.2011 2602 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[39][40]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2004 2168 2168 2153 2153 2168 2153
2005 2144 2158 2158 2220 2220 2144
2006 2269 2298 2488 2481 2488 2269
2007 2509 2513 2523 2502 2523 2502
2008 2527 2549 2557 2578 2578 2527
2009 2571 2590 2584 2585 2588 2590 2571
2010 2590 2570 2589 2577 2578 2591 2591 2570
2011 2602 2602 2612 2575 2578 2578 2612 2575
2012 2605 2639 2623 2617 2599 2599 2605 2606 2606 2639 2599
2013 2603 2617 2617 2617 2617 2595 2600 2609 2609 2621 2629 2629 2629 2595
2014 2629 2629 2629 2618 2629 2629 2629 2661 2663 2673 2673 2673 2673 2618
2015 2673 2672 2686 2686 2686 2676 2676 2671 2671 2671 2683 2683 2686 2671
2016 2673 2673 2667 2663 2663 2663 2653 2658 2658 2649 2635 2651 2673 2635
2017 2651 2651 2649 2649 2652 2666 2666 2652 2670 2678 2680 2680 2680 2649
2018 2680 2654 2654 2657 2658 2658 2658 2658 2658 2658 2658 2662 2680 2654
2019 2662 2662 2662 2662 2662 2659 2659 2659 2659 2659 2659 2664 2664 2659
2020 2664 2664 2658 2658 2658 2658 2658 2658 2658 2658 2658 2658 2664 2658
2021 2658 2658 2658 2658 2658
2022 2658 2650 2638 2658 2638
2023 2628 2632 2632 2628
2024 2633 2632 2633 2633 2632


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gregersen E. Encyclopædia Britannica
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://www.esportsearnings.com/players/female-players
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 OlimpBase
  5. Rhodes Scholar Database
  6. Profile Արխիվացված 2009-01-04 Wayback Machine, China Chess League
  7. «chesspawn.net». chesspawn.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  8. CHN Women Team Ch.2004 – Tournament details
  9. CHN Women Team Ch.2004 – CHN, Tournament report; accessed 25 April 2014.
  10. World Ladies Tournament in Jinan, chessbase.com; accessed 24 March 2006.
  11. ChessBase news article on the Women's World Championship 2006, round two, accessed 24 March 2006.
  12. «Women's World Chess Championship 2006». Chessbase.com. 2006 թ․ մարտի 27. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «Hou Beats Former European Champion». China.org.cn. 2006 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. «Womens World Championship». Chessbase.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  15. World Chess Championship (Women) 2006 FIDE Knockout Matches. Ekaterinburg, Russia, III, 2006.
  16. Corus Grandmaster Group C Final Standings Արխիվացված 2007-09-28 Wayback Machine; accessed 15 February 2007.
  17. «Wijk aan Zee 2007». Chessbase.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  18. «Corus, Wijk aan Zee 2007. Round 13 28th January 2007». Chesscenter.com. 2007 թ․ հունվարի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  19. Aeroflot Open C – Tournament details
  20. Aeroflot Open C – RUS – Tournament report
  21. 8. RUS Team Women's Chmp. – Fide.com
  22. «Tomsk leads in the Russian Team Championships». Chessbase.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  23. Wijk R13: Aronian, Carlsen win Wijk aan Zee 2008; accessed 29 January 2008.
  24. Bank Atatürk International Women Masters.
  25. World junior chess championship.
  26. WWCC – Nalchik 2008 – and now there are just four!, fide.com, 9 September 2008
  27. WWCC – Nalchik 2008 – and now there are just four!
  28. «Чемпионат мира по шахматам среди женщин 2008». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  29. Titles awarded at the 79th FIDE Congress in Dresden, Germany (16–26 November 2008)
  30. «Grandmaster GM norms application». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  31. From the Tournament-Database of Chess-Results Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, Olympiad Dresden 2008 Women; accessed 25 April 2014.
  32. «Olympiad in Dresden: Closing ceremony and prize giving». Chessbase.com. 2008 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  33. «Wijk R13: Sergey Karjakin wins Wijk aan Zee 2009». Chess News. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  34. «GM Hou Yifan wins Third Kuala Lumpur Open». ChessBase.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  35. Mark Crowther (2010 թ․ օգոստոսի 11). «5th FIDE Women Grand Prix Ulaanbaatar 2010». Chess.co.uk. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  36. «Chess-Results Server Chess-results.com». Chess-results.com. 2010 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  37. «Results of the 15th European Club Cup for Women 2010».
  38. «The Official Website of the 16th Asian Games». Gz2010.cn. 2010 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  39. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  40. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոու Յիֆան» հոդվածին։