Jump to content

Արտաշես Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մինասյան
Արտաշես Մինասյանը 2016 թ.
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհունվարի 21, 1967(1967-01-21) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Առավելագույն վարկանիշ2620 (հուլիս 1998)
Ներկայիս վարկանիշ2488 (փետրվար 2015)
ՖԻԴԵ համար13300040
365chessArtashes_Minasian
Chesstempo համար138403
ICCF համար138403
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1992[2], Շախմատային օլիմպիադա 1994[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2] և Շախմատային օլիմպիադա 2008[2]
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մովսես Խորենացու մեդալ
 Artashes Minasian Վիքիպահեստում

Արտաշես Նավասարդի Մինասյան (հունվարի 21, 1967(1967-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1992), Հայաստանի վեցակի չեմպիոն (1990, 1992, 1993, 1995, 2004 և 2006)[3], ԽՍՀՄ վերջին չեմպիոն (1991), Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի (2006 և 2008), Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ երիտասարդ վարպետների առաջնության հաղթող (1990)։

1991 թվականին, լինելով միջազգային վարպետ, բազմաթիվ գրոսմայստերների հետ պայքարում, Արտաշեսը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Խորհրդային Միության չեմպիոն[4]։ Այդ հաղթանակից հետո նրան շնորհվեց գրոսմայստերի կոչում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կայացած անկախ Հայաստանի առաջին առաջնության (1992) հաղթողներից մեկն է (Աշոտ Անաստասյանի հետ)։ Բացի այդ, նա Հայաստանի չեմպիոնի կոչման է արժանացել ևս հինգ անգամ՝ 1990, 1993, 1995, 2004 և 2006 թվականներին։

«Երևան» թիմի կազմում Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության հաղթող (1995)։

2000 թվականին հանդես է եկել Դելիում կայացած նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությանը, որտեղ հասել է մինչև երկրորդ փուլ՝ այնտեղ պարտվելով Միխայիլ Գուրևիչին[5], իսկ 2005 թվականին Խանտի Մանսիյսկում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության առաջին ռաունդում զիջել է Լյուկ վան Վելիին[6]։

Մինասյանը Հայաստանի հավաքականի կազմում ինը անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին[7]։ 2006 թվականի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Սմբատ Լպուտյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով[8]։ Իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին Դրեզդենում կայացած 38-րդ օլիմպիադայում տարած հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով[9]։

Կարիերայի ամենաբարձր վարկանիշին հասել է 1998 թվականի հուլիսի 1-ին՝ 2620։ Այդ արդյունքով նա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում բաժանում էր 52-54-րդ տեղերը[10]։ Հայաստանի շախմատիստների մեջ դա 3-րդ արդյունքն էր (Վլադիմիր Հակոբյանից և Ռաֆայել Վահանյանից հետո)։

Միջազգային մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն արդյունքները միջազգային մրցաշարերում.

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[11] RatingDate23002350240024502500255026002650Հունվ. 1989Հունվ. 2014Արտաշես ՄինասյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 OlimpBase
  3. All Champions of Armenia Արխիվացված 2012-01-20 Wayback Machine (անգլ.)
  4. «ШСХМ 58-րդ առաջնություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. World Chess Championship 2000 FIDE Knockout Matches
  6. World Chess Championship 2005 World Cup
  7. OlimpBase Men’s Chess Olympiads Artashes Minasian Արխիվացված 2021-10-11 Wayback Machine (անգլ.)
  8. ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱԳՐԵՒԱՏՐՎԵՑԻՆ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ» ՄԵԴԱԼՈՎ
  9. Армянские шахматисты получат медаль За заслуги перед Отечеством Газета. Ru Новости (ռուս.)
  10. FIDE rating history: Minasian, Artashes
  11. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
  12. "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մինասյան» հոդվածին։