Գեորգի Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գեորգի Արզումանյան | |
|---|---|
| Գեորգի Սերգեյի Արզումանյան | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | 1981[1] |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կոչում | Գրոսմայստեր (2009) Միջազգային վարպետ (2001) |
| Առավելագույն վարկանիշ | 2504 (2009, հունվար) |
| Ներկայիս վարկանիշ | 2474 |
| ՖԻԴԵ համար | 13300660 |
| 365chess | Georgy_Arzumanian |
| Chesstempo համար | 11561 |
| ICCF համար | 11561 |
Գեորգի Սերգեյի Արզումանյան (1981[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ավստրիան ներկայացնող (2024 թվականից) հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Արզումանյանը ծնվել է 1980 թվականին, Թբիլիսիում։ 1992 թվականին մասնակցել է Գերմանիայում կայացած մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությանը։ 1993 թվականին Իրինա Լիմարի հրավերով մոր հետ տեղափոխվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք։ Պարապելով սկզբում նրա, այնուհետև Ա. Մորոզի ղեկավարությամբ` Գեորգին զարգացրեց իր շախմատային ընդունակությունները և 1995 թվականին դարձավ իր տարիքային խմբի տեղի շախմատիստների առաջատարը։ Մշտապես ելույթ ունենալով և կատարելագործվելով տարբեր ուժեղ մրցաշարերում՝ մի քանի տարի անց նա դարձավ մարզի տղամարդկանց հավաքականի անդամ։
1995 թվականի մարզի առաջնության կիսաեզրափակչում Գեորգին զբաղեցրեց 1-ին տեղը, իսկ Դնեպրոպետրովսկի նույն տարվա առաջնությունում՝ 4-րդ տեղը։ 1997 թ. օգոստոսին Պավլոգրադում կայացած միջազգային մրցաշարում նա դարձավ հաղթող՝ լրացնելով միջազգային վարպետի առաջին նորմը։ 1998 թ. սեպտեմբերին Melitopol Autumn-98 (Մելիտոպոլ) մրցաշարում բաժանելով 2-4-րդ տեղերը՝ նա ևս մեկ անգամ լրացրեց այդ նորմը։
Ուկրաինայի սպորտի վարպետի կոչման համար անհրաժեշտ միավորները Գեորգին վաստակեց 1998 թվականի Դնեպրոպետրովսկի մարզի առաջնությունում։ 1999 թ. տարածաշրջանային խաղերում (Դնեպրոպետրովսկ) կիսել է 2-3-րդ տեղերը։ Դնեպրոպետրովսկի մարզի թիմի կազմում նույն թվականին դարձել է Համաուկրաինական 2-րդ մարզական ամառային խաղերի 3-րդ մրցանակակիր։ Դնեպրոպետրովսկի մարզի առաջնության բրոնզե մեդալակիր (2000)։
1999 թվականին ուսման է տեղափոխվել Խարկով, որտեղ ավարտել է Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիան։ Եղել է այդ բուհի շախմատային թիմի անդամ։
Գրոսմայստերի երրորդ նորմը լրացրել է 2007 թվականի նոյեմբերին, սակայն կոչմանը պաշտոնապես արժանացել է 2009 թվականին, երբ անհատական վարկանիշը հասցրել է պահանջվող մակարդակին։
Ռուսաստանի 4-րդ գավաթի 1-ին փուլի հաղթող է (Տուլա, 2002), «Թեմիս-2005» մրցաշարի (Խարկով, 2005) հաղթող, բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր և մասնակից։ Ուկրաինայի ակումբային առաջնության եռակի հաղթող։ Ներկայումս՝ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, Կիևի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ։
Թեև երկար տարիներ բնակվել է Ուկրաինայում, սակայն շարունակել է ներկայացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
2024 թվականին Արզումանյանը փոխել է շախմատային քաղաքացիությունը և սկսել է ներկայացնել Ավստրիան[2]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FIDE FIDE Standard Ratings as of July 2024 — 2024.
- ↑ ratings.fide.com https://ratings.fide.com/a_transfers.php?year=2024. Վերցված է 2025-11-14-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Արզումանյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Գեորգի Արզումանյանի պարտիաները (անգլ.)
- Գեորգի Արզումանյանի անձնական քարտը 365chess.com կայքում
| ||||||
| ||||||||||||||