Jump to content

Արթուր Չիբուխչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Լյովայի Չիբուխչյան
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 6, 1979(1979-10-06) (46 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (1998)
Ներկայիս վարկանիշ2358
ՖԻԴԵ համար13300717
365chessArtur_Chibukhchian
Chesstempo համար38209
ICCF համար38209
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996[2]
 Artur Chibukhchian Վիքիպահեստում

Արթուր Լյովայի Չիբուխչյան (հոկտեմբերի 6, 1979(1979-10-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009

1996-ին Հայաստանի 3-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային։ Լինելով երկրորդ պահեստային խաղացողը՝ նա անցկացրել է 5 պարտիա, որոնցում տարել է 3 հաղթանակ և կրել 2 պարտություն[3]։

Դառնալով «Գյումրի-2009» միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր և երրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման[4]՝ շուտով Հունաստանի Հալկիդիկի քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ նստաշրջանում արժանացավ այդ կոչմանը[5]։

2014 թ. փետրվարին Թբիլիսիում կայացած շրջանաձև մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[6]։

Վերջին տարիներին կատարում է նաև մարզչական գործունեություն։ 2011 թ. օգոստոսին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ նշանակվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ[7]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[8] RatingDate225023002350240024502500Հունվ. 1994Մայ. 2014Արթուր ՉիբուխչյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Չիբուխչյան» հոդվածին։