Վիգեն Միրումյան
| Վիգեն Արտյուշայի Միրումյան | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1977 (48 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան |
| Կոչում | Գրոսմայստեր (2008) |
| Առավելագույն վարկանիշ | 2557 (հուլիս, 2000) |
| Ներկայիս վարկանիշ | 2503 |
| ՖԻԴԵ համար | 316180 |
| 365chess | Vigen_Mirumian |
| Chesstempo համար | 138938 |
| ICCF համար | 138938 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1] |
Վիգեն Արտյուշայի Միրումյան (ծնվել է 1977-ի սեպտեմբերի 29-ին, Երևանում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2008), 2001 թվականից ներկայացնում է Չեխիան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1992 թթ. Միրումյանը երեք անգամ մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնությանը, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսել է ներկայացնել Հայաստանը` մասնակցելով տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Ամենամեծ նվաճումը եղել է 1997 թվականին, երբ նա Լեհաստանի Ժագան քաղաքում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։
1996 թ. Հայաստանի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը` առաջին անգամ լրացնելով գրոսմայստերի նորմա։ Նույն թվականին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում անցկացված համաշխարհային 32-րդ օլիմպիադային, որտեղ առաջին խաղատախտակի վրա անցկացրել է 10 պարտիա՝ վաստակելով 3½ միավոր[2]։
1998 թ. հաղթել է Պլզենում կայացած բաց մրցաշարում, իսկ 1999-ին հաղթել է Լիպշտադի (այստեղ նա 2-րդ անգամ է լրացրել գրոսմայստերի նորման) և Օլոմոուցի մրցաշարերում։
2002-2006 թվականներին ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող ոչ մի մրցաշարի չի մասնակցել։ 2007 թ. վերադարձել է ակտիվ շախմատ՝ հաղթելով Թբիլիսիում կայացած մրցաշարում։ Այստեղ նա 3-րդ և վերջին անգամ է լրացրել գրոսմայստերի նորման՝ հաջորդ տարի ստանալով այդ կոչումը։
Անհատական վարկանիշի առավելագույն կետին հասել է 2000 թվականի հուլիսին՝ 2557, որն այդ պահին Հայաստանի շախմատիստների մեջ 7-րդ արդյունքն էր[3]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OlimpBase
- ↑ Հայաստան-2 հավաքականը 32-րդ օլիմպիադայում
- ↑ «Վիգեն Միրումյանի վարկանիշը ՖԻԴԵ-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիգեն Միրումյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Վիգեն Միրումյանի խաղացած պարտիաներից
- Վիգեն Միրումյանի խաղացած պարտիաներից
|
| ||||||||||||||