Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վլադիմիր Հակոբյան | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1971 (54 տարեկան) |
| Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կոչում | ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ, միջազգային վարպետ, գրոսմայստեր[2] և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ |
| Առավելագույն վարկանիշ | 2713 (հուլիս, 2006) |
| Ներկայիս վարկանիշ | 2587 |
| ՖԻԴԵ համար | 13300032 |
| 365chess | Vladimir_Akopian |
| Chesstempo համար | 3857 |
| ICCF համար | 3857 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3] և Շախմատային օլիմպիադա 2014[3] |
| Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ (2006) |
Վլադիմիր Էդուարդի Հակոբյան (դեկտեմբերի 7, 1971, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ամերիկայի Միացյալ Նահանգները 2021 թվականից ներկայացնող[1] հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008 և 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։ ՖԻԴԵ աշխարհի առաջնության ֆինալիստ նոկաուտ համակարգով (1999 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաքվում (ադրբեջանական ՍՀՄ, ՍՍՀՄ) 1971 թվականի դեկտեմբերի 7–ին։
Հինգ տարեկանում Վոլոդյային շախմատ խաղալ սովորեցրեց հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս։ Երբ լրացավ տղայի 8 տարին, նա Լիտվայում հաղթեց իր առաջին առաջնությունը, տանելով բոլոր հերթախաղերում։
Հակոբյանը շատ զուգահեռներ ունի Կասպարովի հետ։ Ապրել է Բաքվում, սիրել է հանգստանալ Զագուլբայում և ֆուտբոլ խաղալ, անցել է շախմատային համալսարաններ Բոտվիննիկ – Կասպարովի դպրոցում[4]։
14 տարեկանում Արգենտինայում հաղթեց կադետների աշխարհի առաջնությունում (մինչև 16 տարեկան երիտասարդների)[5], և իր ուսուցիչներն այսպես էին արտահայտվում Հակոբյանի հնարավորությունների մասին․
- Գ․Կասպարով։ «Նա պետք է մտնի աշխարհի լավագույն շախմատիստների դյուժին»։
- Մ․Բոտվեննիկ։ «Հակոբյանը կարող է ձեռք բերել բարձրագույն գիտելիքներ, բայց այն դեպքում, եթե կաշխատի ինչպես Կասպարովը»։
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1992 թ.)։ Աշխարհի՝ մինչև 16 (1986 թ., Արգենտինա), 18 (1989 թ., Պուերտո Ռիկո) և 20 (1991 թ., Ռումինիա) տարեկանների չեմպիոն։ Համամիութենական 5 մրցաշարերի՝ Կեդայնյայ (Լիտվա, 1981 թ.), Բելցի (Մոլդովա, 1982 թ.), Տալլին (1982 թ.), Բաքու (1984 թ.), Սոչի (1986 թ.), միջազգային 3 մրցաշարերի՝ Նիշ (Հարավսլավիա, 1990 թ.), Բուենոս Այրես (1991 թ.), Նիկշիչ (Հարավսլավիա, 1991 թ.) հաղթող։ 1992 թ.-ին համաշխարհային օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է 3-րդ մրցանակակիր, 1995 թ.-ին՝ «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, 1999 թ.-ին՝ աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։ 1992, 2002 և 2004 թվականների աշխարհի թիմային առաջնությունների եռակի, 1997, 2001 և 2005 թթ. Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։
2021 թվականի հունիսից ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան[1]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Transfers in 2021
- ↑ FIDE Ratings and Statistics
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 OlimpBase
- ↑ Владимир Акопян: «Моё слово о патриархе» Արխիվացված 2010-09-29 Wayback Machine
- ↑ Campeonato Mundial Արխիվացված 2009-02-26 Wayback Machine
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Հակոբյան ՖԻԴԵ-ի կայքում (անգլերեն)
- Վլադիմիր Հակոբյան Chessgames.com կայքում (անգլերեն)
- Վլադիմիր Հակոբյան 365Chess.com կայքում (անգլերեն)
- Վլադիմիր Հակոբյան Chesstempo.com կայքում (անգլերեն)
- Վլադիմիր Հակոբյան USCF-ի կայքում (անգլերեն)
- Վլադիմիր Հակոբյան Chess Olympiad record at OlimpBase.org կայքում (անգլերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Հայ շախմատիստներ
- Հայ գրոսմայստերներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Շախմատի գրոսմայստերներ
- Շախմատի Հայաստանի չեմպիոններ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ