Հրայր Սիմոնյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրայր Սիմոնյան (այլ կիրառումներ)
Հրայր Ռուբենի Սիմոնյան
Hrair Simonian 2010.JPG
2010 թվականին
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 8, 1991(1991-01-08) (28 տարեկան)
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (2007)
Առավելագույն վարկանիշ2521 (2010, մարտ)
Ներկայիս վարկանիշ2430 (օգոստոս, 2019)
ՖԻԴԵ համար13302337
365chessHrair_Simonian

Հրայր Ռուբենի Սիմոնյան (հունվարի 8, 1991(1991-01-08)), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրայր Սիմոնյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 8-ին։

2007 թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ երկու տարի անց` 2009 թվականին, դարձել է գրոսմայստեր։ Նույն թվականին նա հաղթող է դարձել Աբու Դաբիում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում[1]։

Սիմոնյանը կայծակնային շախմատի լավ վարպետ է։ 2011 թվականին Իներնետային շախմատային ակումբի (ICC) կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում նա հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հանդիպեց ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ։ Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի 3։3 հաշվով։ Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց 4,5։3,5 հաշվով։ Սիմոնյանն արժանացավ երկրորդ մրցանակին[2]։

Նույն թվականին Հայաստանի 72-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը[3]։

Արդյունքների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2009 Դագոմիս 5 0 3 6½ 8-ից
2011 Ալուշտա Ուկրաինայի ակումբային առաջնություն 2 2 5 4½ 9-ից
Ջերմուկ Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշար 3 1 5 5½ 9-ից
Վարշավա 4 1 4 6 9-ից
Պամպլոնա 4 1 4 6 9-ից
Բուդապեշտ 1 1 7 4 9-ից
Քաջարան Հայաստանի 72-րդ առաջնություն (1-ին խումբ) 4 0 9 8½ 13-ից 1-2
Բուդապեշտ 4 2 3 5½ 9-ից
2012 Երևան Հայաստանի 72-րդ առաջնություն (բարձրագույն խումբ) 0 3 7 3½ 10-ից
Բուդապեշտ 3 1 5 6 9-ից
Բուդապեշտ 2 0 9 6½ 11-ից
Ոսկե ավազներ 4 2 3 5½ 9-ից
Ջերմուկ Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշար 3 1 5 5½ 9-ից 5-9
Գորիս Հայաստանի 73-րդ առաջնություն (1-ին խումբ) 3 7 3 6½ 13-ից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]