Շանթ Սարգսյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Շանթ Սարգսյան
Ծննդյան ամսաթիվհունվարի 27, 2002(2002-01-27)[1][2] (18 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան[3]
Կոչումմիջազգային վարպետ[4], Վարպետության թեկնածու և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2596 (նոյեմբեր, 2020)
ՖԻԴԵ համար13306766
365chessShant_Sargsyan
Chesstempo համար316789
ICCF համար316789

Շանթ Մուրադի[5] Սարգսյան (հունվարի 27, 2002(2002-01-27)[1][2], Երևան, Հայաստան[3]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2019)։

2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում նա ուներ 2594 միավոր (14-րդը՝ Հայաստանում և 3-րդն աշխարհում` մինչև 18 տարեկանների խմբում)։

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերին Շանթը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ հաղթել է Պորտո Կարասում կայացած մինչև 16 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում[6]։

Գրոսմայստերական առաջին նորմը լրացրել է 2018 թվականի հունվարին՝ Երևանում կայացած Հայաստանի առաջին խմբի 79-րդ առաջնությունում (5½ միավոր 10-ից), երկրորդ նորմը լրացրել է 2018 թվականի մարտին Բաթումում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում (6 միավոր 11-ից), իսկ երրորդ նորմը լրացրել է 2019 թվականի փետրվարին Մոսկվայում կայացած «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում (4½ միավոր 9-ից)։

2019 թվականի հունիսին ՖԻԴԵ-ն նրան պաշտոնապես շնորհել է գրոսմայստերի կոչում[7]։

Նշանակալի այլ արդյունքներ.

  • 2019 թվականի օգոստոսին Շանթը 13 հնարավորից 11 միավորով հաղթել է Երևանում կայացած Հայաստանի 1-ին խմբի 80-րդ առաջնությունում[8]։
  • 2019 թվականի դեկտեմբերին նա Խրոնինգենի փառատոնում բաժանել է 1-3-րդ տեղերը (7 9-ից, լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղ՝ զիջելով հոլանդացի Լիամ Վրոլիյկին)։

ՖԻԴԵ-ի վարկանիշի բարձրագույն կետին հասել է 2020 թվականի հունվարին՝ 2601։

Վարկանիշի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/profile/13306766
  2. 2,0 2,1 https://ratings.fide.com/crt/main226493.pdf
  3. 3,0 3,1 3,2 https://ratings.fide.com/crt/main223099.pdf
  4. Sargsyan, Shant
  5. «Chess Academy of Armenia»։ www.chessacademy.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-26 
  6. World Youth Championships 2018 Open under 16, su chess-results.com
  7. 2nd quarter PB 2019, 27-30 June, Baku, Azerbaijan, su fide.com
  8. 80th Ch-ARM 1st League 2019, Classifica su theweekinchess.com
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]