Մելիքսեթ Խաչիյան
| Մելիքսեթ Զավենի Խաչիյան | |
|---|---|
![]() 2007 թվականին | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 6, 1970 (55 տարեկան) |
| Ծննդավայր | Բաքու |
| Կոչում | Գրոսմայստեր (2006) Միջազգային վարպետ (1995) |
| Առավելագույն վարկանիշ | 2546 (ապրիլ, 2009) |
| Ներկայիս վարկանիշ | 2433 |
| ՖԻԴԵ համար | 13300512 |
| 365chess | Melikset_Khachiyan |
| Chesstempo համար | 103003 |
| ICCF համար | 103003 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1] |
| gmkhachiyan.com | |
Մելիքսեթ Խաչիյան (ծնվել է 1970-ի հուլիսի 6-ին, Բաքվում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիքսեթ Խաչիյանը ծնվել է 1970-ին, Բաքվում։ Շախմատ սկսել է խաղալ ութ տարեկանում[2]։ Երկու տարի անց հաղթել է Բաքվի պատանեկան առաջնությունում՝ լրացնելով առաջին կարգ։ 12 տարեկանում դարձել է ԽՍՀՄ վարպետության թեկնածու։ Եվս վեց տարի անց նա ստացել է վարպետի կոչում։ Մանկական տարիներին՝ 1983-1984 թթ.-ին, նրան շախմատի դասեր է տվել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նրան մարզել են նաև անվանի մարզիչներ Ալեքսանդր Նիկիտինը և Ալեքսանդր Շաքարովը, որոնք հայտնի են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ աշխատանքով։ 1995 թ.-ին նա ստացել է միջազգային վարպետի կոչում։ Գրոսմայստերի կոչում ստացել է 2006 թ.-ին՝ ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելուց հետո։
Հայաստանի երկրորդ հավաքականի կազմում մասնակցել է 1996 թ.-ին Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային, որտեղ երկրորդ խաղատախտակի վրա 8 հնարավորից վաստակել է 3½ միավոր[3]։ 1997 թ.-ին Լյուցեռնում (Շվեյցարիա) մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ եղել է երկրորդ պահեստային խաղացողը (2 հնարավորից՝ 1 միավոր)[4]՝ արժանանալով թիմային բրոնզե մեդալի։
Շախմատիստի կարիերային զուգահեռ 1990 թ.-ից Մելիքսեթ Խաչիյանը սկսել է ծավալել նաև մարզչական գործունեություն։ 1991-1997 թթ.-ին նա եղել է Հայաստանի շախմատի այսօրվա առաջատար Լևոն Արոնյանի առաջին մարզիչը[5]։ Այդ տարիներին Լևոնը երրորդ կարգային շախմատիստից դարձավ միջազգային վարպետ։ 1995 թ.-ին Արոնյանը, հաղթելով ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։ Դա Մելիքսեթ Խաչիյանի մարզչական կարիերայի ընթացքում մեծագույն նվաճումն է[6]։ Բացի Արոնյանից Խաչիյանի ևս երեք աշակերտ՝ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը, Էլինա Դանիելյանը և Սթիվեն Ցիրկը, դարձել են տարբեր տարիքային խմբերի աշխարհի չեմպիոն։ 1995 թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմանը։ Նույն թվականին նրան շնորհվել է նաև Մոլդովայի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմումը։
1998 թ.-ին նա բացել է շախմատի փորձարարական դպրոց, որի ամենահայտնի շրջանավարտներից է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը։ Նա այսօր էլ համացանցի օգնությամբ խորհուրդներ է ստանում Մելիքսեթ Խաչիյանից։
2001 թ.-ին Խաչիյանը մշտական բնակության է տեղափոխվել ԱՄն։ Այնտեղ նա մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցաշարերի և դարձել հաղթող։
Այժմ նա ԱՄՆ-ում մարզում է մի շարք տաղանդավոր պատանի շախմատիստների, որոնց թվում է խոստումնալից Սամվել Սևյանը։
2010 թ.-ից մինչ օրս Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է[7]։
Մելիքսեթ Խաչիյանը ընտանիքի հետ ապրում է Գլենդեյլում (Կալիֆոռնիա)։ Նրա հետ են բնակվում հայրը՝ Զավենը, կինը՝ Լադան, որդին՝ Դավիթը։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OlimpBase
- ↑ «Մելիքսեթ Խաչիյանի էջը Սենտ Լուիսի շախմատային ակումբի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ Մելիքսեթ Խաչիյանի ելույթները համաշխարհային օլիմպիադաներում
- ↑ Մելիքսեթ Խաչիյանի ելույթները աշխարհի առաջնություններում
- ↑ Լևոն Արոնյանի մամուլի ասուլիսը
- ↑ «Մելիքսեթ Խաչիյանի ինքնակենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ Մելիքսեթ Խաչիյանը՝ շախմատի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մելիքսեթ Խաչիյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Մելիքսեթ Խաչիյանի խաղացած պարտիաներից
- Մելիքսեթ Խաչիյանի պաշտոնական կայքը(չաշխատող հղում)
|
| ||||||||||||||
