Էթիեն Բաքրո
Էթիեն Բաքրո | |
---|---|
Étienne Bacrot | |
![]() Էթիեն Բաքրոն | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լիլ, ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (1997) |
Առավելագույն վարկանիշ | 2731 (ապրիլ, 2005) |
Ներկայիս վարկանիշ | 2667 |
ՖԻԴԵ համար | 605506 |
365chess | Etienne_Bacrot |
Chesstempo համար | 14132 |
ICCF համար | 14132 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2018 |
Անդամակցություն | Փարիզի շախմատային ակումբ, SG Porz և Բադեն-Բադեն |
chess22.fr | |
![]() |
Էթիեն Բաքրո (ֆր.՝ Étienne Bacrot; 22 հունվարի 1983, Լիլ, Ֆրանսիա), ֆրանսիացի շախմատիստ, գրոսմայստեր (1997), ներկայումս՝ համար 2 շախմատիստը Ֆրանսիայում (Մաքսիմ Վաշիե-Լագրավից հետո)։ Ֆրանսիայի վեցակի չեմպիոն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատ սկսել է խաղալ 4 տարեկանում, արդեն 10-ում հաղթել է բազմաթիվ պատանեկան մրցաշարերում։ 1996-ին՝ 13 տարեկանում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Սմիսլովի նկատմամբ։ Գրոսմայստեր է դարձել 14 տարեկան և 2 ամսական հասակում[2]։ Այդ պահին նա դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը (նույն թվականի դեկտեմբերին նրա նվաճումը գերազանցել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը)։ Հաղթել է բազմաթիվ խոշոր մրցաշարերում։ 2004 թվականին առաջին անգամ հաղթահարել է վարկանիշային 2700 միավորը, իսկ 2005-ի հունվարին դարձել է ֆրանսիացի առաջին շախմատիստը, որը մտել է աշխարհի լավագույն տասնյակ։
1990-ականների վերջին մարզվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախկին մարզիչ Ալեքսանդր Նիկիտինի մոտ։
2006-ին, համաշխարհային 37-րդ օլիմպիադայում 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ նվաճել է անհատական բրոնզե մեդալ։ Այդ մարցաշարում նրա նշանակալից հաղթանակներից մեկը ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ էր[3]։
Ֆրանսիայի վեցակի չեմպիոն է. 1999-2003-ին՝ հինգ տարի անընդմեջ, այնուհետև՝ 2008-ին, ընդ որում, նա եղել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ առաջնությունում հաղթելով 16 տարեկանում։
Բաքրոն ունի Ալեքսանդր անունով որդի Նատալի Բոննաֆուայից։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 OlimpBase
- ↑ ChessBase.com - Chess News - Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
- ↑ «Համաշխարհային 37-րդ օլիմպիադա 2006»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2013-09-03
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էթիեն Բաքրոյի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Էթիեն Բաքրոյի պարտիաները chessgames.com կայքում
- Էթիեն Բաքրոյի պաշտոնական կայքը Archived 2007-12-31 at the Wayback Machine. (ֆր.) (անգլ.)
|