Սամվել Սևյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Արմենի Սևյան
Սամվել Սևյան, 2016 թվական
Պետություն(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26, 2000(2000-12-26) (22 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Քորնինգ
ԿոչումԳրոսմայստեր (2014)
Միջազգային վարպետ (2013)
Առավելագույն վարկանիշ2548 (ապրիլ 2015)
Ներկայիս վարկանիշ2698
ՖԻԴԵ համար2040506
365chessSamuel_Sevian
Chesstempo համար193429
ICCF համար193429
 Samuel Sevian Վիքիպահեստում

Սամվել (Սամուել) Արմենի Սևյան (անգլ.՝ Samuel Sevian, դեկտեմբերի 26, 2000(2000-12-26), Corning, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, Քորնինգ), հայազգի ամերիկացի շախմատիստ, ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերը։ Նա այս հեղինակավոր կոչմանն արժանացել է 13 տարեկան, 10 ամսական և 27 օրական հասակում` մեկ տարով ավելի վաղ, քան նրան նախորդող Ռեյ Ռոբսոնը։ Այս արդյունքով նա դարձել է աշխարհում 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[1][2]։

Կենսագրություն

Սամվել Սևյանը ծնվել է Քորնինգ քաղաքում, Նյու Յորք, Հայաստանից Արմեն Սևյանի ընտանիքում։ Հայրը՝ Արմեն Սևյանը, լազերային ֆիզիկայի մասնագետ է և 1996 թվականին Հայաստանից մեկնել է ԱՄՆ դոկտորական կրթություն ստանալու համար։ Շախմատային առաջին քայլերը որդուն հայրն է սովորեցրել և տարիների ընթացքում մարզել է նրան[3]։ Հորից հետո առաջին պրոֆեսիոնալ մարզիչը եղել է միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, որի հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս[4]։

Սամվելը համագործակցում է նաև Գարրի Կասպարովի հիմնադրամի և անձամբ աշխարհի 13-րդ չեմպիոնի հետ։ Նրան հրավիրել էին հիմնադրամից՝ դիտելու խաղը։ Սամվելը վեց պարտիա է ներկայացրել և վերլուծել։ Դրանից հետո Կասպարովն ասել է, որ Սամվելի հետ պետք է լրջորեն զբաղվել։ Որոշ ժամանակ անց Սամվելը ներգրավվել է հիմնադրամի «Պատանի աստղեր» ծրագրում, որտեղ նրան տրամադրել են հիմնական մարզիչ՝ գրոսմայստեր Ալեքսանդր Չեռնինին։ Խաղաշրջանների և մրցաշարերի ժամանակ Սամվելին խորհուրդներ է տալիս անձամբ Գարրի Կասպարովը, որը միշտ հետևում է Սամվելի պարտիաներին[4]։

Սամվել Սևյանը շախմատ սկսել է խաղալ հինգ տարեկանից, գրոսմայստերի որակավորում ստացել է 13 տարեկանում։ Իր շախմատային կարիերայի ընթացքում գերազանցել է բոլոր ժամանակների ամերիկյան մի քանի ռեկորդներ։ Սևյանը դարձել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի ամենաերիտասարդ վարպետը 8 տարեկանում, 9 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ ազգային վարպետը, նաև ԱՄՆ շախմատի առաջնության պատմության ամենաերիտասարդ մասնակիցը՝ 12 տարեկանում։ Սամվելը նաև հաղթել է Սլովենիայում անցկացված աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում։ 2013 թվականի նոյեմբերին Սևյանը հատել է ՖԻԴԵ-ի 2500 վարկանիշային միավորը, որը գրոսմայստեր դառնալու նորմն է։

2014 թվականին, հաղթահարելով գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ բոլոր երեք աստիճանները Foxwoods Open-ում, Saint Louis GM Invitational-ում և Washington International-ում, Սևյանը դարձավ ամենաերիտասարդ ամերիկացին, որ երբևէ բավարարել է գրոսմայստերի բոլոր անհրաժեշտ պահանջները 13 տարեկանում, գերազանցել է Ֆիշերի ռեկորդը[5][6]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[7]
Կաղապարի նկարագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող
Նիկոլաս Նիփ
ԱՄՆ ամենաերիտասարդ շախմատային չեմպիոնը
2010-2013
Հաջորդող
Ավոնդեր Լիանգ
Նախորդող
Ռեյ Ռոբսոն
ԱՄՆ ամենաերիտասարդ միջազգային վարպետ
2013-2014
Հաջորդող
գործող
Նախորդող
Ռեյ Ռոբսոն
ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստերը
2014
Հաջորդող
գործող