Սամվել Տեր-Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան
2012 թվական, Աթենք
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 19, 1993(1993-09-19) (30 տարեկան)
ԾննդավայրՎանաձոր
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Առավելագույն վարկանիշ2625 (2019, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2618
ՖԻԴԵ համար13302531
365chessSamvel_Ter_Sahakyan
Chesstempo համար210601
ICCF համար210601
 Samvel Ter-Sahakyan Վիքիպահեստում

Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան (սեպտեմբերի 19, 1993(1993-09-19), Վանաձոր, Հայաստան), հայ շախմատիստ, հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում (14 տարեկան և 7 ամսական) գրոսմայստեր դարձած շախմատիստը (2009)[1]: Տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։ 2020 և 2023 թվականների Հայաստանի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանաձոր քաղաքում։ Սովորել է տեղի Վազգեն Առաջինի անվան թիվ մեկ դպրոցում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից։ Վանաձորում առաջին մարզիչն է եղել Տիգրան Գյոզալյանը։ Երևանում երկար ժամանակ մարզվել է ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանի ղեկավարությամբ։ Այնուհետև շուրջ 3 ամիս վարպետության դասեր է ստացել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից։ 2009 թվականի սեպտեմբերից մարզիչն է գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը[1]։

Պատանեկան առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լուրջ հաջողությունը մինչև 10 տարեկանների ՀՀ չեմպիոն դառնալն է, որի համար 50 հազար դրամ պարգևավճար է ստացել[1]։

2002 թվականից Հայաստանը բազմիցս ներկայացրել է աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններում` նվաճելով ութ մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։

Ոսկե մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծաթե մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004, Ուրգյուփ, Թուրքիա - մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա - մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2010, Բաթում, Վրաստան - մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2010, Պորտո Կարաս, Հունաստան - մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն
Բրոնզե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005, Բելֆոր, Ֆրանսիա - մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնություն

Մասնակցությունը մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Հրանտ Մելքումյանի և Դավիթ Քալաշյանի հետ բաժանել է 1-ին տեղը Երևանում կայացած մրցաշարում։

2008 թվականին Հայաստանը ներկայացրել է մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայում[2]։ Նույն թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Հայաստանի անհատական առաջնությունում[3]։ Այդ մրցաշարում նա լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը, թեև մասնակիցների մեջ ուներ ամենացածր անհատական վարկանիշը (2369)։

Գրոսմայստերի երկրորդ նորմը Սամվելը լրացրել է նույն թվականի մայիսին՝ Պլովդիվում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում[4], որից հետո 2009 թ. հունվարի 1-ին, երբ 14 տարեկան 7 ամսական էր, ՖԻԴԵ-ն պաշտոնապես շնորհել է այդ կոչումը[1]։

2009 թվականին Լևոն Բաբուջյանի հետ հաղթել է Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում և 3-րդ տեղն է բաժանել Մարտունիում կայացած միջազգային մրցաշարում։

2011 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի, որը համարում է իր նվաճած պարգևներից ամենաարժեքավորը, քանի որ այն ձեռք է բերվել չափազանց ուժեղ կազմով ու բավական լուրջ մրցակցության պայմաններում[1]։

2015 թվականի փետրվարին Սամվելը մասնակցեց Մոսկվայում կայացած «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարին։ Տանելով 4 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն՝ նա 6 միավորով դարձավ միանձնյա հաղթող[5]։

2017 թվականի ապրիլին Սամվելը դարձավ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած Karpos Open 2017 միջազգային բաց մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակեց 7½ միավոր, ևս երեք մասնակցի հետ բաժանեց 1-4-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 197 մասնակցով մրցաշարի հաղթող[6]։

2019 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը դարձել է Իտալիայի Վիլորբա կոմունայում կայացած Vergani Cup Le Terrazze մրցաշարի միանձնյա հաղթող (6½ 9-ից)[7]։

2019 թվականի հունիսին Սամվելը Հնդկաստանում մասնակցեց երեք մրցաշարի։ Գոայի 2-րդ միջազգային բաց մրցաշարում նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և հայաստանցի Մանուել Պետրոսյանի ու իրանցի Պույա Իդանիի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Սամվելը ճանաչվեց մրցաշարի հաղթող[8]։ KIIT 12-րդ միջազգային փառատոնի «Ա» մրցաշարում նա ցույց տվեց նույն արդյունքը, սակայն այս անգամ լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն էր[9]։ Հնդկաստանում կայացած երրորդ մրցաշարում նա 7½ միավորով բաժանեց 3-10-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն էր[10]։

2020 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Հայաստանի չեմպիոն (9 հնարավորից 6 միավոր) և ընդգրկվելով երկրի հավաքականի կազմում[11]։

2023 թվականին նա կրկնեց այդ հաջողությունը։ 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր՝ նա դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն[12]։

Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը գրանցել է 2020 թվականի փետրվարին՝ 2640[13]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]