Ծնվել է 1978 թվականին Թբիլիսիում։ 1994 թ. տեղափոխվել է Չեխիա ծնողների մոտ։ 2002 թվականից մինչև 2010 թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։
Բազմաթիվ մրցաշարերի հաղթող՝ Բեռլին (1993 թ., 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995 թ.), Տրենչինե (1995 թ.), Սալա (1995 թ.), Պարդուբիցե (1995, 1998 թթ.), Զլինե (1995 թ., 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997 թ.), Լինզարոտ (1999 թ.), Պրագե (1999 թ.), Սարաևո (2002, 2007 թթ.), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007 թ.), Վեյկ ան Զեյ (2008 թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ Էլոյի գարծակիցը 2751 (26-րդ է աշխարհում և 2-րդ Հայաստանի շախմատիստների մեջ)։ Առավելագույն գործակիցը 2751 (հունվար, 2009 թ.)։ Տիրապետում է ինը լեզուների։