Տիգրան Հարությունյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հարությունյան (այլ կիրառումներ)
Տիգրան Հարությունյան
TigranHarutyunian16.jpg
Պետություն(ներ)Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 15, 1997(1997-01-15)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան[2]
Կոչումմիջազգային վարպետ[1], ՖԻԴԵ-ի վարպետ և գրոսմայստեր[3][4]
Ներկայիս վարկանիշ2541
ՖԻԴԵ համար13303635
365chessTigran_K_Harutyunian
Chesstempo համար83682
ICCF համար83682

Տիգրան Կարենի Հարությունյան (հունվարի 15, 1997(1997-01-15)[1], Երևան, Հայաստան[2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Հարությունյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 15-ին[5]։

Մինչև 14 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն է (2010, 2011)[6][7]։ Ընդհանուր առմամբ Տիգրանն ութ անգամ դարձել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի չեմպիոն (2006, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015)[8]։

2011 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում դարձել է մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն[5]։ Նույն թվականին հավաքականի կազմում նա հաղթել է Դվորկովիչի գավաթի խաղարկությունում։ Այստեղ երրորդ տախտակի վրա Տիգրանը նվաճել է 3-րդ մրցանակը[9]։

2012 թվականին Տիգրան Հարությունյանը դարձել է աշխարհի ու Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության 4-րդ մրցանակակիր։ Հաջորդ տարի նույն տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[5]։

Մինչև 18 տարեկանների 2014 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրանը զբաղեցրել է 5-րդ, իսկ աշխարհի առաջնությունում՝ 6-րդ հորիզոնականները։ Նույն թվականին նա դարձել է Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի երրորդ մրցանակակիր և «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի հաղթող[5]։

2015 և 2019 թվականների Նոնա Գափրինդաշվիլու գավաթի (Վրաստան) հաղթողն է[10][11]։

2019 թվականի Եվրոպայի համալսարանների թիմային առաջնությունում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի կազմում, դարձել է արծաթե մեդալակիր[12], իսկ անհատական պայքարում նվաճել է ոսկե մեդալը[13]։

2020 թվականին Տիգրան Հարությունյանը դարձել է «Աերոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի (Մոսկվա) Բ խմբի պայքարի հաղթող[14]։

2021 թվականին Տիգրանը դարձել է Կիրիշիում անցկացված «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող[15]։

Միջազգային կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ, 2014-ին՝ միջազգային վարպետ, իսկ 2019 թվականի մարտի 4-6-ին Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[16]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ratings.fide.com
  2. 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/crt/main224690.pdf
  3. https://www.fide.com/component/content/article/1-fide-news/11485-list-of-titles-approved-by-the-2019-1st-quarter-pb-in-astana-kazakhstan.html
  4. https://ratings.fide.com/profile/13303635
  5. 5,0 5,1 5,2 5,3 «International Youth Chess Tournament. GM Tigran K. Harutyunyan»։ jermuk.chessacademy.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2021-07-03 
  6. «Chess-Results Server Chess-results.com - Armenian Boy's Championship U-14»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  7. «Chess-Results Server Chess-results.com - Armenian Boy's Champ. U-14»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  8. «Գրոսմայստեր Տիգրան Հարությունյան․ Հայաստանում գրոսմայստերը նույնիսկ սպորտային վաշտում տեղ չունի»։ sport.news.am։ Վերցված է 2021-07-04 
  9. «Кубок уезжает в Армению»։ Федерация шахмат России (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-03 
  10. «Chess-Results Server Chess-results.com - Nona Gaprindashvili Cup (Open-A) 2015»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  11. «Chess-Results Server Chess-results.com - Nona Gaprinadshvili Cup - 2019 (A Open)»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  12. «Chess-Results Server Chess-results.com - European University Chess Championship 2019 Men»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  13. «Chess-Results Server Chess-results.com - European University Chess Championship 2019 Men»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  14. «Chess-Results Server Chess-results.com - Aeroflot Open 2020 B»։ chess-results.com։ Վերցված է 2021-07-03 
  15. «Տիգրան Հարությունյանը առաջինն է»։ chess.am։ Վերցված է 2021-07-04 
  16. «Harutyunyan, Tigran K.»։ ratings.fide.com։ Վերցված է 2021-07-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]