Jump to content

Զավեն Անդրիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Անդրիասյան
Զավեն Անդրիասյանը 2012 թ.
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 11, 1989(1989-03-11) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր
Առավելագույն վարկանիշ2645 (մարտ, 2011)
Ներկայիս վարկանիշ2571
ՖԻԴԵ համար13302000
365chessZaven_Andriasian
Chesstempo համար8354
ICCF համար8354
 Zaven Andriasian Վիքիպահեստում

Զավեն Ռոբերտի Անդրիասյան (մարտի 11, 1989(1989-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն (2006)[1], Հայաստանի չեմպիոն (2016)[2]։ 2026 թվականից՝ ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, իսկ 7-ում դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկանների չեմպիոն։ Այդ արդյունքը նա կրկնել է ևս երկու անգամ՝ 1998 և 1999 թվականներին՝ 100-տոկոսանոց արդյունքով՝ 9 հնարավորից 9 միավոր։ Տարբեր տարիներին նա դարձել է տարբեր տարիքային խմբերի Հայաստանի չեմպիոն։ 14 տարեկանում հաղթել է մինչև 18 տարեկանների ՀՀ առաջնությունում և այլևս չի մասնակցել այդ մրցաշարին։

2005 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։

2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց, 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։

Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։

2010-ին դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի բոլոր մրցամարտերը շահելով հիմնական ժամանակում, ինչն աննախադեպ էր այդ մրցաշարի համար։ Զավենն առավելության հասավ մրցաշարի առաջին համար Վիորել Բոլոգանի, Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Պոտկինի և մրցաշարի երկրորդ համար, 2007 թ. Ռուսաստանի գավաթակիր Արտյոմ Տիմոֆեևի նկատմամբ։

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը միաժամանակյա խաղաշարի ժամանակ, Երևան, 2016 թ. մայիսի 9, Մանկական այգի

2013-ին դարձել է Կազանում կայացած Ամառային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր՝ «մահվան» պարտիայում զիջելով ֆիլիպինցի Ուեսլի Սոյին[3]։

2016 թվականին, տանելով 5 հաղթանակ և 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի, 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի հաղթող[2]։

Վարկանիշի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[4] RatingDate2100220023002400250026002700Հուլ. 2002Ապր. 2016Զավեն ԱնդրիասյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Անդրիասյան» հոդվածին։