Ուեսլի Սո (իսպ.՝ Wesley Barbasa So, հոկտեմբերի 9, 1993(1993-10-09), Bacoor, Կավիտե, Կալաբարսոն, Լուսոն, Ֆիլիպիններ), ծագումով ֆիլիպինցի ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր։ Մինչև 2014 թվականը ներկայացնում էր Ֆիլիպինները և վարկանիշով այդ երկրի պատմության մեջ ուժեղագույն շախմատիստն է։ Ուեսլի Սոն հայտնի է որպես շախմատային հրաշամանուկ։ Նա գրոսմայստերի տիտղոսը նվաճել է 14 տարեկան 1 ամսական և 28 օրական հասակում՝ այդ ցուցանիշով դառնալով յոթերորդը շախմատի ամբողջ պատմության ընթացքում (առաջին տեղում Սերգեյ Կարյակինն է՝ 12 տարեկան 7 ամսական)։