«Մահվան» պարտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմագեդոն (այլ կիրառումներ)

«Մահվան» պարտիա կամ «արմագեդոն», շախմատում` նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարերում վճռորոշ պարտիա կայծակնային շախմատի կանոններով։ Խաղացվում է ոչ սովորական կանոններով. ամբողջ պարտիայի համար սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին` 4, սակայն սպիտակներին ձեռնտու է միայն հաղթանակը, քանի որ ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ են ճանաչվում սևերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արմագեդոն» բառը շախմատային բառապաշարում հայտնվել է համեմատաբար վերջերս՝ 1990-ական թվականների վերջին։ Նորամուծության անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ նոկաուտ համակարգով մրցաշարերում անհրաժեշտ էր ելք գտնել մրցախաղերում կայծակնային պարտիաների հավասար ելքով ավարտվող անվերջանալի շարքից։ Հաղթողին որոշելու համար երբեմն անհրաժեշտություն էր լինում մեկ օրվա ընթացքում անցկացնել 10 և ավելի պարտիա։ Այդժամ ծնվեց վճռորոշ պարտիա անցկացնելու գաղափարը, որը ստացավ «մահվան» պարտիա կամ «արմագեդոն» անունը։ Այդպես կոչվեց այն վայրի անունով, որտեղ, ըստ Նոր կտակարանի Հայտնության գրքի, պետք է տեղի ունենա պատերազմ չարի և բարու միջև՝ խորհրդանշելով աշխարհի վերջը։

Ժամանակին այս նորամուծությունը միարժեքորեն չընդունվեց. ոմանք ողջունում էին այն, ոմանք՝ անողոքաբար քննադատում՝ մեղադրելով ոչ օբյեկտիվ լինելու մեջ[1]։ Այսօր հիմնականում կիրառվում է Աշխարհի գավաթի մրցախաղերում, ինչպես նաև նոկաուտ համակարգով անցկացվող որոշ այլ մրցաշարերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]