Հայտնություն Հովհաննեսի
Հայտնություն Հովհաննեսի
հին հունարեն՝ Ἀποκάλυψις Ἰωάννου
| |
|---|---|
| Հեղինակ | John of Patmos? |
| Տեսակ | Աստվածաշնչի գիրք և գրական ստեղծագործություն |
| Ժանր | apocalyptic literature?, թուղթ և մարգարեություն |
| Թեմա | քրիստոնեական վախճանաբանություն, Հոգևոր տեսիլք և Events of Revelation? |
| Կազմված է | Revelation 1?, Revelation 2?, Revelation 3?, Revelation 4?, Revelation 5?, Revelation 6?, Revelation 7?, Revelation 8?, Revelation 9?, Revelation 10?, Revelation 11?, Revelation 12?, Revelation 13?, Revelation 14?, Revelation 15?, Revelation 16?, Revelation 17?, Revelation 18?, Revelation 19?, Revelation 20?, Revelation 21? և Revelation 22? |
| Մասն է | Նոր Կտակարան |
| Բնօրինակ լեզու | Biblical Greek? |
| Կերպար(ներ) | John of Patmos?, Հիսուս, Ապոկալիպսիսի չորս ձիավորներ, 144 thousand elect?, Wormwood?, Two witnesses?, Woman of the Apocalypse?, Միքայել Հրեշտակապետ, The Beast?, Whore of Babylon? և Gog and Magog? |
| Նկարագրում է | Պատմոս |
| Երկիր | Հռոմեական կայսրություն |
Հովհաննեսի հայտնություն (հուն․՝ ἀποκάλυψις – Ապոկալիպսիս), Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գրքերից վերջինը։ Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից։ Գիրքը լի է վախճանաբանական այլաբանություններով և խորհրդանշաններով։
Գրքի վերնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակներից գրքի անվանման ընդունված ձևը եղել է «Հովհաննեսի հայտնություն» (հին հունարեն՝ Ἀποκάλυψις Ἰωάννου ), որը գալիս է հենց գրքից։
Վերնագիրը խոսում է գրքի բովանդակության մասին և նշում, որ Հիսուս Քրիստոսն այդ տեսիլքի շնորհիվ Հովհաննեսի միջոցով պատրաստվում է «բացահայտել» կամ «հայտնել» ապագան։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի բնակիր հին հունարեն լեզվում Հայտնություն գիրքը կոչվում է Ապոկալիպսիս՝ Ἀποκάλυψις (ապոկա՛լյուփսիս), որն առաջանում է ἀπο (ապո) նախարձանցից և κάλυψις (կա՛լյուփսիս) գոյականից։
- ἀπο- (apo-) նախածանցն արտահայտում է հեռացում, մեկուսացում, բացահայտում
- καλύπτω (կալյու՛պտո) բայը նշանակում է «ծածկել, թաքցնել, ծածկույթ տալ»։ Դրանից առաջացող κάλυψις (կա՛լյուփսիս) գոյական նշանակում է «ծածկոց, ծածկվածություն»։
Ἀποκάλυψις (ապոկա՛լյուփսիս) բառացիորեն նշանակում է ինչ-որ մի բանի վրայից ծածկոցը հանել, այսինքն՝ մինչ այդ թաքցված և չերևացող բանը երևելի դարձնել, բացահայտել։
Գրքի հեղինակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, որը միաժամանակ իր անունը կրող Ավետարանի հեղինակն է։ Հովհաննեսն այս գիրքը գրել է Պատմոս կղզում, ուր աքսորվել էր Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեության դեմ սկսված հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար։ Նրա գիրքն ուղղված է Փոքր Ասիայի արևմտյան ափերին գտնվող յոթ եկեղեցիներին։
Գրության ժամանակն ու հանգամանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հեղինակը ամենասկզբից վկայում է, որ տեսիլքը տեսնելու և գրելու ժամանակ գտնվել է Պատմոս կղզում, որը գտնվում է Էգեյան ծովում և այն ժամանակ գտնվել է Հռոմեական կայսրության մեջ, իսկ այժմ պատկանում է Հունաստանին։
| Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը, Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության և համբերության, Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։ - Հայտնություն 1:9 |
Մասնագետների մի խումբ Հայտնության գիրքը թվագրում է 68-69 թթ, մեկ այլ խումբ՝ 81-96 թթ.։
Այսօր ավելի ընդունված է գրքի գրության ժամանակը համարել առաջին դարի 90-ական թվականների կեսիը՝ 95 թ. (երբեմն 92-96 թթ. մինջև)՝ Դոմիցիանոս (81-96 թթ.) կայսեր կառավարման ժամանակ, որն առանձնացել է իր դաժան հավասանքներով քրիստոնեության դեմ և տվյալ դրությունը համընկնում է գրքի բովանդակության հետ։
Կանոնականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը Հայտնությունների մի շարք է, որ Քրիստոսը կատարում է, որպեսզի «իր ծառաներին ցույց տա, թե շուտով ի՛նչ է պատահելու» (1.1)։ Հովհաննեսը նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Հիսուս Քրիստոսը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիներին։ Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի (Հիսուս Քրիստորսի) հավիտենական հաղթանակով։ Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»։ (22.20)։ Ժամանակաշրջանը, երբ գրվել է Հայտնությունը քրիստոնյաների հալածանքների ծանր մի ժամանակ էր։ Պատճառն այն էր, որ նրանք միակ Տեր և Աստված էին ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Արդ, հեղինակի գլխավոր մտահոգությունն է եղել ընթերցողներին հույս և քաջալերանք ներշնչել և հորդորել, որ հավատարիմ մնան հալածանքների և չարչարանքների ընթացքում։ Ուստի գիրքը բնավ նպատակ չունի վերահաս մի վախճանի սարսափով համակելու հավատացյալներին։ Ընդհակառակը, հեղինակի նպատակն է նրանց վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան կապակցությամբ, որ ազատագրության և փրկության ցանկալի պահն է լինելու։ Գրքի մեծագույն բաժինը կազմում են մի շարք հայտնություններ և տեսիլքներ՝ ներկայացված խորհրդանշական լեզվով, որ հասկանալի էր այդ օրերի քրիստոնյաներին, բայց ուրիշների համար մնում էր խորհրդավոր։ Ինչպես համանվագում կրկնվող մայր եղանակը, գրվածքի գլխավոր բնաբանը կրկնվում է զանազան ձևերով և զանազան տեսիլքների մեջ։ Թեպետ մեկնաբանությունների մեջ կան մանրամասնությունների տարբերություններ, սակայն գլխավոր բնաբանը հստակ է. Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված վերջնականապես և ամբողջական կերպով պարտության է մատնելու իր թշնամիներին, ներառյալ Սատանային, և իր հավատարիմ ժողովրդին վարձատրելու է նոր երկնքի և նոր երկրի օրհնություններով, երբ հաղթանակն ամբողջական լինի։
Հայտնության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախաբան (1.1-8)
- Առաջին տեսիլքը և յոթ եկեղեցիներին ուղղված նամակներ (1.9-3.22)
- Յոթ կնիքներով կնքված գիրքը (4.1-8.1)
- Յոթ փողերը (8.2-11.19)
- Վիշապը և երկու գազանները (12.1-13.18)
- Այլ տեսիլքներ (14.1-15.8)
- Աստծու բարկության յոթ սկավառակները (16.1-21)
- Բաբելոնի ավերումը և գազանի, սուտ մարգարեի և Սատանայի պարտությունը (17.1-20.10)
- Վերջին դատաստան (20.11-15)
- Նոր երկինք, նոր երկիր և նոր Երուսաղեմ (21.1-22.5)
- Եզրակացություն (22.6-21)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայտնություն Հովհաննեսի կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 205)։ |