Հովհաննես առաքյալի երրորդ թուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովվհաննեսի երրորդ ընդհանրական թուղթը, Նոր Կտակարանի 27 գրքերից մեկը։ Քանի որ այս նամակն ուղղված չէ կոնկրետ համայնքի կամ անձի, կոչվում է ընդհանրական կամ կաթողիկե թուղթ։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Այս նամակի հեղինակն ավանդաբար համարվել է Հովհաննես առաքյալը, ով հեղինակն է նաև Հովահանու ավետարանի և Հայտնության։ Սակայն գիտնականներն այս հարցում միակարծիք չեն։ Նրանցից ոմանք այս նամակի հեղինակ են համարում Հովհաննես Երեցին։ Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում նամակի սկզբում հեղինակի մասին եղած հիշատակումը. Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին....։ Հովհաննես Երեց անունով անձի մասին մի վկայություն հանդիպում ենք Պապիասի մոտ։ Վերջինս առաքյալների և նրանց աշակերտների շարքում նշում է նաև Հովհաննես Երեցին։ Չնայած եղած տարաձայնություններին, նամակի հեղինակության հարցում կա ընդհանուր մոտեցում։ Նամակը հեղինակել է Հովհաննես առաքյալի աշակերտներից մեկը՝ հենց առաքյալի թելադրմամբ, կամ Հովհանեսյան դպրոցի հետևորդներից մեկը /Հովհաննես Երեց/, ով Հովհաննես առաքյալի քարոզչությանը անմիջական մասնակցություն է ունեցել։ Այս նամակի և Հովհաննեսի գրքերում եղած բազմաթիվ ընդհանրությունները ասվածի ապացույցն են։

Գրության ժամանակ և վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակի գրության ժամանակը որոշ գիտնականներ նշում են առաջին դարի 90-ական թթ.։ Այլ ուսումնասիրողներ այդ թիվը հասցնում են մինչև 130 թ.։ Գրության վայրը համարվում է Եփեսոսը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակն իր կառուցվածքով համապատասխանում է անտիկ հունական շրջանի նամակագրության ժանրին։ Նամակը կարելի է բաժանել բովանդակային հետևյալ մասերի.

  • Ողջույն և խնդրանք Գայոսին՝ ընդունելու Քրիստոսի քարոզչությամբ զբաղվող եղբայրներին
  • Հավատարմություն Ճշմարտությանը
  • Հիշեցում Դիոտրեփեսի մասին, ով չի ընդունում Երեցի հեղինակությունը
  • Հորդոր բարուն նմանվելու
  • Անդրադարձ Դեմետրիոսին, ով հայտնի է իր բարի վարքով
  • Գայոսին այցելելու ակնկալիք
  • Ամփոփում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն։ 2005, էջ 492-498

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննեսի երրորդ թուղթը

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԸ Արխիվացված 2010-11-04 Wayback Machine

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]