Թուղթ առ Տիտոս
Արտաքին տեսք
Պողոս առաքյալի նամակը Տիտոսին (Ա Թուղթ առ Տիտոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը։ Նոր Կտակարանի ամենակարճ նամակներից մեկը։
Հասցեատերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտոսը հեթանոսությունից դարձած քրիստոնյա էր, Պողոսի կարևոր գործակիցներից մեկը նրա առաքելության ժամանակ։ Պողոսն այս նամակն ուղղել է իր երիտասարդ օգնականին, որը տվյալ պահին մնացել էր Կրետեում՝ եկեղեցու գործերը տնօրինելու համար։
Գրության վայրը և թվականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամակը գրվել է 63-64 թվականներին, Մակեդոնիայում։
Նամակի բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև նամակն ուղղված է եկեղեցու հովիվներին, սակայն նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն օգտակար կարող է լինել նաև համայնքների համար։ Նամակն ունի երեք գլխավոր մտահոգություն։
- Պողոսը հիշեցնում է Տիտոսին, թե ինչպիսի նկարագրի տեր պետք է լինեն եկեղեցու առաջնորդները, հատկապես վատ բարոյականի տեր կրետացիների մեջ։
- Հորդորներ է տալիս Տիտոսին, որ միշտ ուսուցանի եկեղեցու բոլոր խավերին՝ ծեր մարդկանց և կանանց, երիտասարդներին և ստրուկներին։
- Քրիստոնեական վարքի և առաքինությունների հորդորներ է տալիս բոլորին, որպեսզի լինեն խաղաղասեր ու ազնիվ և հեռու մնան ատելությունից, բանավեճերից և պառակտումներից։ Նույնպիսի հորդորներ է տալիս նաև Տիտոսին։
Նամակի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ողջույն (1.1-4)
- Եկեղեցու պաշտոնյաները և նրանց պարտավորությունները (1.5-16)
- Զանազան խմբավորումների պարտականությունները եկեղեցում (2.1-15)
- Հորդորներ և ազդարարություն (3.1-11)
- Վերջաբան (3.12-15)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]