Թուղթ առ Փիլիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Պողոս առաքյալի նամակը Փիլիմոնին (Թուղթ առ Փիլիմոն), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը։ Նոր Կտակարանի ամենակարճ նամակը։

Հասցեատերն ու բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նամակը բնույթով անհատական է՝ ուղղված Կողոսայի եկեղեցուց Փիլիմոն անունով մի քրիստոնյայի։ Սակայն նամակի հասցեատերը միայն Փիլիմոնը չէ. նամակի հենց սկզբում Պողոսը ողջույններ է հղում «Ապփիա քրոջը, զինակից Արքիպպոսին և տնական եկեղեցուն»։ Փիլիմոնի ստրուկներից մեկը՝ Օնեսիմոսը փախել էր իր տիրոջից, ինչը մահացու հանցանք էր համարվում։ Օնեսիմոսը հանդիպելով Պողոսին, քրիստոնյա է դառնում։ Այս նամակով Պողոսը խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր։ Ըստ ավանդության՝ Օնեսիմոսը եղել է Բյուզանդիայի եպիսկոպոս։ Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա։ Այլ ցույց է տալիս, թե Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները։

Գրության թվականը և վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակը գրվել է 54-56 թվականների ընթացքում, հավանաբար Եփեսոսում։

Նամակի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախաբան (1-3)
  • Գովասանք Փիլիմոնին (4-7)
  • Խնդրանք Օնեսիմոսի համար (8-22)
  • Վերջաբան (23-25)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]