Ընդհանրական նամակներ
Արտաքին տեսք
Ընդհանրական նամակներ կամ Կաթողիկե թղթեր, Նոր Կտակարանի գրքերից յոթը՝ Հակոբոսի, Պետրոսի Ա և Բ, Հովհաննեսի Ա, Բ և Գ, Հուդայի նամակները, կոչվում են Ընդհանրական նամակներ։ Այս անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ սրանց հասցեատերերը կոնկրետ անձինք կամ համայնքներ չեն, ի տարբերություն Պողոսի նամակների, այլ ուղղված են Ընդհանուր եկեղեցուն։ Երկրորդ դարից սկսած Հովհաննեսի երկրորդ նամակն արդեն անվանվել է Ընդհանրական (հուն. καθολική)։ Առաջին անգամ յոթ նամակները միասին Ընդհանրական են կոչվել Եվսեբիոս Կեսարացու կողմից։ Հնագույն ձեռագրերում այս նամակները դրված են Գործք Առաքելոցից հետո և Պողոսի թղթերից առաջ։ Այսօրվա տպագրություններում Ընդհանրական նամակները հաջորդում են Պողոսի թղթերին։
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Կտակարան, Ս. Էջմիածին, 1986։
- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 118։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003։
- Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռադիո Վեմ Արխիվացված 2020-10-01 Wayback Machine
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակը
- Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը
- Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թուղթը
- Հովհաննես առաքյալի առաջին թուղթը
- Հովհաննես առաքյալի երկրորդ թուղթը
- Հովհաննես առաքյալի երրորդ թուղթը
- Հուդայի ընդհանրական թուղթը