Արման Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արման Միքայելյան | |
|---|---|
| Արման Միքայելյան | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1996[1] (29 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայաստան |
| Կոչում | միջազգային վարպետ[2] և գրոսմայստեր |
| Առավելագույն վարկանիշ | 2503 (հոկտեմբեր, 2017) |
| Ներկայիս վարկանիշ | 2515 |
| ՖԻԴԵ համար | 13304852 |
| 365chess | Arman_Mikaelyan |
| Chesstempo համար | 137523 |
| ICCF համար | 137523 |
Արման Ալբերտի Միքայելյան (նոյեմբերի 25, 1996[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Միքայելյանը ծնվել է Երևան քաղաքում։ Երբ հինգ տարեկան էր, տատիկը նրան սովորեցրել է շախմատ խաղալ։ Արմանը սկսել է հաճախել շախմատի դպրոց, որտեղ նրան մարզել է Աշխեն Սանոյանը։ Հետագայում մոտ 8 տարի նրա մարզիչն է եղել Վլադիմիր Հայրապետյանը։ Դրան զուգահեռ Արմանի հետ աշխատել են նաև գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Լևոնի Պետրոսյանը։ Այժմ Արմանը պաշտոնական մարզիչ չունի, նա երբեմն խորհրդակցում է իր նախկին մարզիչ Վլադիմիր Հայրապետյանի հետ[3]։
Արման Միքայելյանը միջնակարգ կրթություն է ստացել նախ Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում, ապա թիվ 2 ավագ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Միքայելյանը միջազգային վարպետի կոչմանն արժանացել է 18 տարեկանում՝ 2015 թվականի ապրիլին Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում։ Երկու տարի անց՝ 2017 թվականին, Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[3][4]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ | Նշումներ |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 2011 | Ջերմուկ | Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշար | 2 | 1 | 6 | 5 9-ից | 19[5] | Լրացրել է միջազգային վարպետի 1-ին նորմը[6] |
| 2013 | Բուդվա | Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնություն | 6 | 3 | 0 | 6 9-ից | 8[7] | Լրացրել է միջազգային վարպետի 2-րդ նորմը[8] |
| 2015 | Երևան | Հայաստանի 75-րդ առաջնություն | 4 | 2 | 3 | 5½ 9-ից | 2[9] | Լրացրել է միջազգային վարպետի 2-րդ և գրոսմայստերի 1-ին նորմերը[10][11] |
| Երուսաղեմ | Եվրոպայի առաջնություն | 2 | 2 | 7 | 5½ 11-ից | 112[12] | Լրացրել է գրոսմայստերի 2-րդ նորմը[13] | |
| 2016 | Փոթի | Փոթիի միջազգային 11-րդ փառատոն, A բաց մրցաշար | 6 | 1 | 2 | 6½ 9-ից | 3[14] | |
| 2017 | Մինսկ | Եվրոպայի առաջնություն | 6 | 2 | 2 | 7 10-ից | 43[15] | Լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորմը[16] |
| Երևան | «Երևան օփեն» միջազգային 2-րդ մրցաշար | 6 | 2 | 1 | 7 9-ից | 3[17] |
Արմանի խաղացած լավագույն պարտիաներից մասնագետները նշում են 2017 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունում (Մինսկ, Բելառուս) չեխ Դավիդ Նավարայի հետ կայացած նրա պարտիան, որում, ունենալով մեծ առավելություն, Արմանը վրիպեց և, ի վերջո, պարտվեց[18]՝ զրկվելով մրցանակակիր դառնալու հնարավորությունից[3]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմանի սիրելի զբաղմունքներն են երաժշտություն լսելը, կինոնկարներ դիտելը, ընթերցանությունը։ Շախմատից բացի սիրում է սեղանի թենիս[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/233853.pdf
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Արման Միքայելյան». chess.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «FIDE Title Applications». FIDE.com.
- ↑ «4th Karen Asrian Memorial».
- ↑ Միջազգային վարպետի 1-ին նորմ
- ↑ «23rd EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2013 - OPEN U18».
- ↑ Միջազգային վարպետի 2-րդ նորմ
- ↑ «75th Armenian Ch. / The Highest League».
- ↑ Միջազգային վարպետի 3-րդ նորմ
- ↑ Գրոսմայստերի 1-ին նորմ
- ↑ «European Individual Chess Championship 2015».
- ↑ Գրոսմայստերի 2-րդ նորմ
- ↑ «11th Poti International Chess Festival A Open».
- ↑ «European Individual Chess Championship 2017».
- ↑ Գրոսմայստերի 3-րդ նորմ
- ↑ «2nd Yerevan Open».
- ↑ «Միքայելյան-Նավարա պարտիան».
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| ||||||||||||||