Դավիդ Նավարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Նավարա
David Navara
2021-David-Navara.JPG
2021
Պետություն(ներ)Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ծննդյան ամսաթիվմարտի 27, 1985(1985-03-27)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՉեխիա Չեխիա, Պրահա
ԿոչումԳրոսմայստեր (2002)
Միջազգային վարպետ (1999)
Առավելագույն վարկանիշ2731 (2010, հուլիս)
Ներկայիս վարկանիշԳրոսմայստեր
ՖԻԴԵ համարhttp://ratings.fide.com/card.phtml?event=309095
365chessDavid_Navara
Chesstempo համար146991
ICCF համար146991
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
ԱնդամակցությունQ13433872?[3]
cmp.felk.cvut.cz/~navara/navarad.htm
Commons-logo.svg David Navara Վիքիպահեստում

Դավիդ Նավարա (չեխ․՝ David Navara, մարտի 27, 1985(1985-03-27)[1], Պրահա, Չեխոսլովակիա[1]), չեխ շախմատիստ, գրոսմայստեր 2002 թվականից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավարան սովորել է շախմատ գրքերից վեց տարեկան հասակում։ Իր առաջընթացի համար աշխատել են մարզիչներ Լյուդեկ Պախմանը և Վլաստիմիր Յանսան։ Նավարան նվաճել է մի քանի մեդալներ երիտասարդների առաջնությունում։ 2001 թվականին՝ 16 տարեկան հասակում, նա Եվրոպայի առաջնությունում վաստակեց 7 միավոր 9 - ից, իսկ հաջորդ տարի՝ իր 17- ամյակի ծննդից երեք օր առաջ, արժանացավ գրոսմայստերի կոչման։ 2003 թվականին նա հաղթեց Պոլյանիցա Զդռույում ( Լեհաստան) տեղի ունեցած Մեմորիալ Ռուբինշտեյնի բաց մրցաշարում։

Եվրոպայի հինգերորդ առաջնության ժամանակ, որ կայացավ քաղաք Ալթալիայում (Թուրքիա), Նավարան գրավեց 6- րդ հորիզոնականը՝ վաստակելով 12- ից 7,5- ը և Վասիլի Իվանչուկի հետ ունենալով ոչ ոքի խաղ։ 2004 և 2005 թվականներին Նավարան երկու անգամ դարձավ Չեխիայի չեմպիոն։ 2005 թվականին Նավարան համաձայնեց մասնակցություն ունենալ ՖԻԴԵ- ի աշխարհի գավաթի առաջնությանը, սակայն առաջին տուրում պարտվեց Պրեդրագ Նիկոլիչին։ 2006 թվականին Թուրինում կայացած շախմատային Օլիմպիադայում Նավարան, խաղալով առաջին խաղատախտակում աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից մեկի դեմ, վաստակեց 8,5 միավեր 12 հնարավորից։ 2007 թվականին Նավարան առաջին անգամ ստացավ հրավեր ( Ալեքսանդր Մոռոզևիչի փոխարեն) Վեյկ Ան Զեեում ( Նիդեռլանդներ) տեղի ունենալիք « Կորուս» մրցաշարին մասնակցելու համար։ Հաղթելով Ռուսլան Պոնոմարևին և ունենալո ոչ ոքի խաղ Կռամնիկի ու Տոպալովի հետ՝ Նավարան վաստակեց 6,5 միավոր 13 հնարավորից և զբաղեցրեց 7- րդ հորիզոնականը։

2005 թվականին Պրահայում Նավարան հանդիպմանը խաղաց Անատոլի Կարպովի, իսկ 2007 թվականին Բորիս Գելֆանդի դեմ. երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ ոքի հաշվով։

2010 թվականին Նավարան ավարտել է Կարլովի համալսարանի Փիլիսոփայական մասնաճյուղը Պրահայում։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]