Տիգրան Նալբանդյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիգրան Նալբանդյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Նալբանդյան (այլ կիրառումներ)
Նալբանդյան Տիգրան Վահանի
Տիգրան Նալբանդյան
Տիգրան Նալբանդյանը 2010-ին Դորտմունդում
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 5, 1975(1975-06-05) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումԳրոսմայստեր (2004)
Առավելագույն վարկանիշ2527 (հոկտեմբեր, 2005)
Ներկայիս վարկանիշ2434 (հուլիս, 2013)
ՖԻԴԵ համար13300245
365chessTigran_Nalbandian
Chesstempo համար146337
ICCF համար146337
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996[1]
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ
 Tigran Nalbandian Վիքիպահեստում

Տիգրան Վահանի Նալբանդյան (հունիսի 5, 1975(1975-06-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004), մարզիչ։ Որպես Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ դարձել է Թուրինի համաշխարհային օլիմպիադայի (2006) հաղթող։

Շախմատիստի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 - 1993-ին եղել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի բազմակի չեմպիոն։

1985 - 1988-ին եղել է ԽՍՀՄ «Դինամո» մարզական ընկերության կանանց աշխարհի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի անվան համամիութենական դպրոցի դասընթացների ամենակրտսեր մասնակիցը։

1990-ին հաղթել է Մոսկվայում կայացած ԽՍՀՄ տարածքում պատանիների առաջին միջազգային մրցաշարում՝ Բելավենեցի հուշամրցաշարում։

1991-ին Ալմա Աթայում դարձել է ԽՍՀՄ մինչև 16 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Ելույթ է ունեցել մինչև 18 տարեկանների ԽՍՀՄ առաջնության եզրափակիչ փուլում։ Արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման։

1992 և 1993 թվականներին Մոսկվայի միջազգային մրցաշարում երկու անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա։

1992-ին Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, իսկ 1994-ին և 1995-ին մասնակցել է նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։

1996-ին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադային` 11 հնարավորից վաստակելով 5 միավոր[2]։

1993-ին Սմբատ Լպուտյանի և Գիորգի Բագատուրովի հետ բաժանել է 2—3-րդ տեղերը Պրոտվինոյում կայացած աշխարհի տղամարդկանց առաջնության փնջային մրցաշարում` իրավունք նվաճելով մասնակցելու աշխարհի առաջնության միջփնջային մրցաշարին, նաև 1 միավորով գերակատարելով միջազգային վարպետի նորման։

Նույն թվականին Վոսկրեսենսկի միջազգային մրցաշարում ևս մեկ անգամ գերակատարել է միջազգային վարպետի նորման և ՖԻԴԵ-ի կողմից արժանացել այդ կոչմանը։

1996-ին Երևանում կայացած միջազգային բաց մրցաշարում բաժանել է 3-րդ տեղը։

1998-ին Երևանում նվաճել է Հայաստանի փոխչեմպիոնի կոչումը՝ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր[3]։ Այդ առաջնությունում նա առաջին անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա։

2000-ին Թեհրանի բաց մրցաշարում բաժանել է 1 - 6-րդ տեղերը։

2002-ին Դորտմունդում (Գերմանիա) նա դարձել է Schachtage Dortmund բաց մրցաշարի հաղթող, իսկ 2003-ին ևս երկու անգամ լրացրել է գրոսմայստերական նորմա՝ Կապել լա Գրանդում (Ֆրանսիա) և Ալուշտայում (Ուկրաինա) կայացած մրցաշարերում։ Վերջին մրցաշարում Նալբանդյանը դարձել է միանձնյա հաղթող[4]։ 2004-ին ՖԻԴԵ-ն Նալբանդյանին շնորհեց միջազգային գրոսմայստերի կոչում։

Նույն թվականին 3-րդ տեղն է բաժանել Երևանում կայացած Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում։

2007-ին Լև Գուտմանի և 2010-ին Թոմաս Հենրիխի ու Միխայիլ Զայցևի հետ դարձել է Դորտմունդի ավանդական մրցաշարի հաղթող։

Կարիերայի ընթացքում առավելագույն անհատական վարկանիշը եղել է 2005հոկտեմբերին` 2527[5]։ Այդ պահին նա Հայաստանի շախմատիստների շարքում 11-րդն էր։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական գործունեությունը սկսել է 2001-ին` համալրելով աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարզչական շտաբը, որտեղ աշխատում է մինչ օրս։ Նրա հետ մասնակցել է տարբեր մրցախաղերի, մրցաշարերի, կարևորագույն շախմատային միջոցառումների և մարզական հավաքների։

2004 - 2008-ին եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը, որի հետ մասնակցած թիմային մրցաշարերից 4-ում վերադարձել է մեդալներով. 2004` համաշխարհային օլիմպիադա (Մալյորկա, Իսպանիա)` «բրոնզ», 2005` աշխարհի թիմային առաջնություն (Բեեր Շևա, Իսրայել)` «բրոնզ», 2006` համաշխարհային օլիմպիադա (Թուրին, Իտալիա)` «ոսկի», 2007` Եվրոպայի թիմային առաջնություն (Կրետե, Հունաստան)` «արծաթ»։ 2006-ի օլիմպիադայում հաղթելու համար Տիգրան Նալբանդյանն ու հավաքականի մյուս անդամները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով[6]։

2009-ին եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ, որի հետ պատանիների համաշխարհային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ։

Տիգրան Նալբանդյանը նաև անվանի տարբեր շախմատիստների մարզիչն է. 2006-ից՝ Զավեն Անդրիասյանի, 2009-ից՝ Սամվել Տեր-Սահակյանի, 2010-ից՝ Հովհաննես Գաբուզյանի և Ռոբերտ Աղասարյանի, 2003 - 2006 և 2011-ին՝ Էլինա Դանիելյանի, 2009? - 2011-ին՝ Վահե Բաղդասարյանի (այդ ժամանակահատվածում Վահե Բաղդասարյանը լրացրել է 4 միջազգային նորմաներ՝ 2-ը միջազգային վարպետի և 2-ը միջազգային գրոսմայստերի)։

Ներկայումս մարզիչ է աշխատում Երևանի «Կաիսա» շախմատի դպրոցում[7]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1992 2405 2405 2405
1993 2405 2485 2485 2405
1994 2485 2455 2485 2455
1995 2430 2460 2460 2430
1996 2475 2490 2490 2475
1997 2465 2440 2465 2440
1998 2440 2435 2440 2435
1999 2439 2445 2445 2439
2000 2448 2465 2479 2479 2448
2001 2481 2463 2458 2458 2481 2458
2002 2447 2447 2450 2466 2466 2447
2003 2465 2449 2478 2471 2478 2449
2004 2504 2504 2504 2504 2504 2504
2005 2508 2508 2515 2527 2527 2508
2006 2524 2524 2523 2523 2524 2523
2007 2523 2521 2509 2505 2523 2505
2008 2505 2476 2476 2471 2505 2471
2009 2471 2447 2444 2453 2453 2471 2444
2010 2453 2453 2453 2453 2456 2456 2456 2453
2011 2456 2456 2456 2456 2434 2434 2456 2434
2012 2434 2434 2434 2434 2434 2434 2434 2434 2434 2434 2434
2013 2434 2434 2434 2434 2434 2434 2434 2434 2449 2449 2449 2449 2449 2434
2014 2449 2449 2449 2449 2449 2449 2449 2458 2458 2458 2458 2458 2458 2449
2015 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458
2016 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458
2017 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2455 2455 2452 2452 2452 2458 2452
2018 2452 2452 2452 2452 2452 2452 2452 2466 2466 2466 2466 2466 2466 2452
2019 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466
2020 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466 2466
2021 2466 2466 2466 2466 2466
2022 2466 2466 2466


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OlimpBase
  2. Տիգրան Նալբանդյանի ելույթները համաշխարհային օլիմպիադաներում
  3. 1998 թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արդյունքները
  4. Alushta Autumn 2003 մրցաշարի արդյունքները
  5. Տիգրան Նալբանդյանի վարկանիշի տատանումները
  6. ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱԳՐԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ
  7. ««Կաիսա» շախմատի դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  8. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]