Ծաղկաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ծաղկոցաձոր (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կեչառիս (այլ կիրառումներ)
Քաղաք
Ծաղկաձոր
Tsaghkadzor new collection.jpg
Կոորդինատներ: 40°32′0″ հս․ լ. 44°43′14″ ավ. ե. / 40.53333° հս․. լ. 44.72056° ավ. ե. / 40.53333; 44.72056
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայք
Քաղաքապետ Արթուր Հարությունյան
Առաջին հիշատակում 574
Այլ անվանումներ Կեչարիս
Դարաչիչակ
ԲԾՄ 1 825 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1 200[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն ծաղկաձորցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (223)
Փոստային ինդեքս 2310
Պաշտոնական կայք tsakhkadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.)
##Ծաղկաձոր (Հայաստան)
Red pog.png

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)։[2]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։

15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1976 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 169 345 618 654 1029 2000 3350 2900 1618 1600 1200

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաձորում սկսել են բնակություն հաստատել դեռևս III-V դարերում։ Վաղ միջնադարում (IV-V դարեր) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին։ VI դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի՝ Կարին-Պահլեվիդներից։ Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թվականին հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Գրիգոր Լուսավորիչի անունով։ Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը։

XVII դարի սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձոր»-ը, տեղանքը կոչեցին Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձորանվան թուրքերեն թարգմանությունն է։ Քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947 թվականին։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828 թ), Ծաղկաձորը մտավ Էրիվան նահանգի մեջ։ Այդ տարիներին Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից։ Այստեղ իր ամառային նստավայրերը սկսեց կառուցել արդեն նահանգային հասարակության սերուցքը։

Քաղաքը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային իշխանության օրոք։ Ծաղկաձորում հանգստանում էին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև այստեղ գալիս էին ԽՍՀՄ ողջ տարածքից։ Հովտում գործում էին երկու տասնյակ պիոներական ճամբարներ, հանգստյան տներ։ Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն։ Ուստի Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք՝ 1968 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը։ Այստեղ օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները։ Իսկ երբ 1972 թվականին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային հանգստավայր։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե օտար մի բռնակալ ավերելով ու ավարելով իր շուրջը, գալիս հասնում է Մաքրավանք և Կեչառիս գյուղերին։

― Ի՜նչ լավ վանքեր ունեն,- ասում է նա, երբ տեսնում է այս գյուղերի գեղեցիկ վանքերը։

― Ես լսել եմ, որ այս վանքերին տեղացիք քույր ու եղբայր են համարում,- ասում է նրա զորավարներից մեկը։

― Հա',-մռնչում է բռնակալը ... Դե որ այդպես է, հրամայում եմ քարե շղթաներ պատրաստել և կապել իրար քրոջն ու եղբորը, որպեսզի նրանք բանտարկված լինեն և հայերը չկարողանան մոտենալ և միայն հեռվից նայեն նրանց ու մղկտան։ Այդպես էլ անում են։ Քարե շղթայի ծայրը մի վանքից բերում, միացնում են մյուսին։ Դրանից հետո Կեչառիս գյուղը կոչվում է Ժնջրլու շղթայված կամ շղթայակիր, մինչև որ հայերը հանում են քարե շղթաները և ծաղկաշատ բնակավայրն անվանում են Ծաղկաձոր[5][6][7][8]։

Ավանդություն ըստ Հայոց պատմության

Ըստ ավանդության՝ Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկի կամքով մի ձորահովտում կառուցում են ամրոց և դրա կողքին՝ մի շքեղ ծաղկանոց, որտեղ աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։

Բայց մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ։ Աղջիկը խնդրում է հորը կառուցել տալ մի վանք, որտեղ վանահայրերն աղոթեն ու վերադարձնեն ցրված ծաղիկները։

Վանքը կոչում են Կեչառիս, իսկ ձորը՝ Ծաղկաձոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. ՀՀ բնակավայրերի բառարան
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 99»։ Վերցված է 2014 Ապրիլի 16 
  5. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. 
  6. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի. 
  7. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ. 
  8. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.