Գեղաշեն (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գեղաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղաշեն
Գեղաշեն գյուղը Հատիս լեռան ֆոնին.jpg
Գեղաշեն գյուղը Հատիս լեռան ֆոնին
Կոորդինատներ: 40°14′04″ հս․ լ. 44°43′37″ ավ. ե. / 40.23444° հս․. լ. 44.72694° ավ. ե. / 40.23444; 44.72694
Երկիր Հայաստան Հայաստան
Այլ անվանումներ Ճաթղռան, Հրազդան
ԲԾՄ 1500 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 4 221 մարդ (2012[1])
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Գեղաշեն (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գեղաշեն գյուղ Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հարավ, Գեղամա լեռների արևմտյան փեշերին։

Գեղաշեն է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1828-1830 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտի, Մուշի, ինչպես նաև Խոյի գյուղերից։

Գյուղի առաջին բնակիչները ըստ ավանդույթի Խոյից ներգաղթած Գրիգոր իշխանի Սայադ, Մարգար, Բաբկեն, Ասատուր, Ազիզ զավաներն են իրենց տոհմով թվով 69 շունչ, կամ 13 տուն։ Մոտ 10 տուն ներգաղթել են Խոյից, Ալաշկերտից ներգաղթել է Քոչարենց ազգատոհմը, Տոնոյենց ազգատոհմը, Դավեենց ազգատոհմը Մուխսոնց Տոհմը։ Սպահանից Խաչկանց տոհմը, Թարվերդանց ազգատոհմը Խոյից, Շահմուրադենց Ազգատոհմը Սպահանից, Գինոսենց Ազգատոհմը, Փանոսենց ազգատոհմը և այլ։ Այս բոլորը տոհմերը ներգաղթել են և բնակվել են ներկայիս Գեղաշեն գյուղում 1828 ին և ըստ այդմ բնակիչների թիվը 1831 ին պետք է լիներ նվազագույնը 300 մարդ։ Հետևաբար 1831 թվականի տվյալները չի համապատասխանում ներգաղթի ֆիզիկական տվյալներին։

Գեղաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 69(300) 1085 1759 2351 2451 2829 2959 3352 4020 4176

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում գործում են մի քանի արտադրական ընկերություններ, որոնց արտադրանքը հանրապետական նշանակություն ունեն։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում ծ.մ 1600մ բարձրության վրա:Գեղաշենից արևելք տարածվում է վայրի լեռնային բնությունը և ալպիական գոտին, որի թագն ու պսակն է համարվում Աժդահակ լեռը (3597մ): Գեղամա լեռնավահանում է գտնվում նաև Ակնա լիճը՝ 3030մ, 40 աղբյուր ջրհավաք ավազանը, Վիշապի լիճը, Ժայռապատկերները, Հատիս լեռը, Գութանասարը, Սևաբերդ կիկլոպյան ամրոցը և այլն: Գյուղում առկա է ագրո տուրիզմի, էկո տուրիզմի, արկածային տուրիզմի, սպորտային տուրիզմի զարգացման մեծ ներուժ: Գեղաշեն գյուղը, գտնվելով Երևանի կենտրոնից 25կմ հեռավորության վրա, մեծ ներուժ ունի ինչպես՝ ամառային, այնպես էլ՝ ձմեռային զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար: Օգտագործելով Աժդահակ լեռան և հրաբխային կոների առկայությունը այս տարածաշրջանում՝ արկածային, սպորտային, էկո, ագրո, ջիպինգ, հեծանվային, դահուկային, պարապլանային տուրիզմի սիրահարներին առաջարկվում է. 1.Քայլարշավներ, լեռնահեծանվարշավներ և Ջիփինգ տուրեր դեպի Աժդահակ լեռ, Ակնա լիճ, Կապուտակ լիճ, Վիշապի լիճ, Ժայռապատկերներ՝ տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին, 2.Վերելքներ Հատիս լեռ. քայլարշավային, լեռնագնացային, լեռնահեծանվային,պարապլանային արշավներ ողջ տարվա ընթացքում, 3.Դահուկային արշավներ և վերելքներ Հատիս լեռ՝ 2529մ, Գութանասար՝ 2299մ, Սեղանասար՝ 3219մ,Աժդահակ լեռ՝ 3597մ ,Պահակասար՝ 2673մ և այլն: 4.Սնկահավաք և բանջարհավաք արշավներ՝ ապրիլ-հուլիս ամիսներին Գեղամա լեռների նախալեռնային գոտում, 5.Ագրո և գյուղական տուրիզմ, ինչպես նաև զբոսաշրջիկների գիշերակաց և հյուրասիրություն Գեղաշեն գյուղում առկա հյուրընկալ տներում, որոնցից է Աժդահակ հյուրատունը:

Աժդահակ հյուրատունը Գեղաշեն գյուղում

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղաշենում կա 1863 թ.-ի եկեղեցի և մատուռ՝ Կապույտ խաչ խաչքարով (X դար)։ Գյուղից մոտ 3 կմ արևելք գտնվում է Քյամալ գյուղատեղի, իսկ 3 կմ հարավ՝ Սբ. Սարգիս մատուռը (XVII դ.)։ Գյուղի տարածքում կան Ուրարտական շրջանի մշակութային շերտեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://gexashen.am/

http://thearmenians.am/hy/blog/inch-bacahaytec-germaniayic-ekac-patmutyuny

«Կոտայքի Գեղաշենի Պատմությունը», Գ․Ասատրյան, ՀՀ ԳԱԱ«Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1997թ․

Սեյրան Մկրտչյան, ելույթ ՀՀ Գրողների Միություն, ք․Երևան, 2004 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]