1829 թվականին Աղավնաձորը վերաբնակեցվել է Ալաշկերտի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո։
Երկրորդ համաշխարհային պատերազմին համայնքից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը հետ չեն վերադարձել։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդներից կազմավորվել է «Ալաշկերտ» ջոկատը, որի հրամանատարն էր Զարզանդ Դանիելյանը, ով 1991 թվականին Գետաշենի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհվեց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։