Կապուտան (Կոտայքի մարզ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Կապուտան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Կոտայքի | |
Այլ անվանումներ | Լեռնավանք | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1100 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կապուտան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 47 կմ հարավ-արևմուտք, Հատիս լեռան ստորոտին։
Կապուտան է վերանվանվել 1935 թ.-ի հունվարի 3-ին։
Շրջակայքում կան կապույտ գույնի շինաքարեր, որի պատճառով էլ գյուղը ստացել է Կապուտան անունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապուտանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 660 | 1003 | 1110 | 1574 | 1119 | 1073 | 1050 | 1312 | 1374 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապուտանն ունի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես (մնացել է միայն մի քանի մասունքներ) և 14-րդ դարի Կապտավանք՝ կապույտ բազալտից կառուցված եկեղեցիները։ Գյուղի հյուսիսարևմտյան եզրում կա խաչքարերով գերեզմանոց (VII-XX դարեր), «Կապույտ խաչ» խաչքար (XII-XIII դարեր)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 14
|