Արզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արզնի (այլ կիրառումներ)
Արզնի
Կոորդինատներ: 40°18′53″ հս․ լ. 44°35′37″ ավ. ե. / 40.31472° հս․. լ. 44.59361° ավ. ե. / 40.31472; 44.59361
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Առաջին հիշատակում 15-րդ դար
Այլ անվանումներ Արծնի, Արզնի Ասորիք
ԲԾՄ 1340 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 2451 մարդ (2012[1])
Ազգային կազմ Ասորիներ, Հայեր
Տեղաբնականուն արզնեցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք arzni-russia.ru (ռուս.)
##Արզնի (Հայաստան)
Red pog.png
##Արզնի (Կոտայքի մարզ)
Red pog.png

Արզնի, առողջարանային գյուղ Հայաստանում, Կոտայքի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։

Գյուղը հիմնվել է XIX դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009),[2] հիմնականում՝ ասորիներ։

Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով[3]։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզնիի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1873 1897 1926 1939 1989 1991 2004
Բնակիչ 262 658 932 1342 5390 3500 3265

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզնիից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը։ Գյուղում կա թանկարժեք քարերի մշակման գործարան։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզնիում են գտնվում Սբ. Կարապետ (XVII-XVIII դարեր), Սբ. Մարիամ Աստվածածին (XIX դար), Սբ.Պողոս-Պետրոս (XVIII-XIX դարեր) եկեղեցիները և VI դար եռախորան կանգուն եկեղեցին։

Ասորիներն ունեն իրենց եկեղեցին։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են հին քարե դարի և նեոլիթի նյութեր։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսային կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը։ Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։ Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։ Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի[5][6][7][8]։

Հայտնի արզնեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Կոտայքի մարզ ArmStat(հայ.)
  3. Համբարձում Մուսայելյան (1979 թ)։ «Հայաստանի հանքային ջրերը Արզնի»։ Սովետական Հայաստան։ Թիվ 2: էջ 36,37 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 33»։ Վերցված է 2014 Ապրիլի 12 
  5. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. 
  6. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի. 
  7. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ. 
  8. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.