Քաղսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քաղսի
Ընդհանուր տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներԿակաղս
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2387 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քաղսի (Հայաստան)##
Քաղսի (Հայաստան)

Քաղսի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 4 կմ հարավ-արևմուտք։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղսի» անվան մեկնաբանությունները բավականաչափ հակասական են, քանի որ Քաղսին չի պատկանում այն գյուղերի շարքին, որոնք 1928 թվականից հետո նոր բնակիչների կողմից նոր անուններ են ստացել։ Ջուրը, որից օգտվել են բնակիչները, բավականաչափ սառը և հագեցնող է եղել, այն անվանել են «քաղցր», այստեղից էլ՝ գյուղի անվանումը։

Թեև մեկ այլ պնդմամբ «քաղց» բառից է առաջացել գյուղի անվանումը, սակայն սա այնքան էլ հավանական չի կարելի համարել, քանի որ տարածաշրջանում ամենից շատ անասնագլխաքանակ և շատ հողեր ունեցել է Քաղսին։ «Աշխարհացույցում» հիշատակվող «քաղս» բառաձևն առավել արժանահավատ է թվում։ Այն նշանակում է որձ այծ, քոշ, նոխազ։ «Աշխարհացույցում» հիշատակվում են՝ «այծ և քաղս»[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղսիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1886 2066 2004 2371 2200[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղսիում պահպանվել են 1855 թ.-ի եկեղեցու հիմքի վրա կառուցված Սբ.Աստվածածին եկեղեցին և “Թուխ Մանուկ” մատուռը։ Շրջակայքում կան բնակատեղի, դամբարաններ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), XVII-XIX դարերի խաչքարերով գերեզմանոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Վ․ Ռ․ Գրիգորյան, Քաղսի, Երևան, Լուսակն, 2009, էջ 152
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 204» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները