Արամուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արամուս
SOURB HAKOB CHURCH, ARAMOOS VILLAGE, KOTAYK REGION, ARMENIA.jpg
Սուրբ Հակոբ եկեղեցու նախամուտքը
Կոորդինատներ: 40°15′04″ հս․ լ. 44°39′47″ ավ. ե. / 40.25111° հս․. լ. 44.66306° ավ. ե. / 40.25111; 44.66306
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Այլ անվանումներ Արամոնք, Երամոնս
ԲԾՄ 1550 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 3520[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արամուս (Հայաստան)
Red pog.png
##Արամուս (Կոտայքի մարզ)
Red pog.png

Արամուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, Գետառի ձախափնյակում։

Արամուս գյուղը մտել  է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ: Ներկայումս այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարիզի կազմում, Երևան քաղաքից 25 կմ հեռավորության վրա, Երևան- Սևան ավտոմայրուղուց արևելք, ամենամոտ քաղաքը Աբովյանն է: Արամուսը սահմանակից է Կոտայքի մարզի Մայակովսկի, Նոր Գյուղ, Կոտայք, Ակունք, Կաթնաղնյուր, Կամարիս, Զովք, Ձորաղբյուր համայքների հետ: Արամուսի բնակչության թիվը կազմում է 2001 թ. տվյալներով 3237 մարդ:Արամուսը տեղակայված է Կոտայքի հրաբխային սարահարթի վրա, ծովի մակարդակից 1420 մետր բարձրության վրա:Արամուսի արեևելյան մասում վեր է խոյանում Գեղամա հրաբխային լեռնավահանը, հյուսիս-արևելքից` Հատիս հրաբխային լեռնազանգվածը: Տարացքում գերակշռում են լեռնատափաստանային լանդշաֆտները, ծածկված բերի սևահեղերով, մթնոլորտային տեղումները` մոտ 500 մմ, տարվա բոլոր եղանակները լավ արտահայտված են: Գյուղի ընդերքը հարուստ է հրաբխային շինաքարերով` բազալտի, տուֆի պաշարներով:

  Արամուս գյուղի անվան բացատրությունը կապում են Արա Գեղեցիկի հետ: Ըստ վանդույթի Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև ճակատամարտը տեղի է ունեցել Արամուս գյողի տարացքում: Այն լեռան վրա որի լանջից Շամիրամը դիտել է ճակատամարտը իր անունով կոչվել է Շամիրամի լեռ / խոսքը Հատիսի մասին է/: Ճակատամարտի ժամանակ Արա Գեղեցիկը վիրավորվում է ուսից և այդ օրվանից այդ տարացքը կոչվել է Արամի ուս ապա Արամուս: Հնագոույն այդ գյուղը հայ մատենագրության մեջ հիշատակվում է սկասծ 5-րդ դարից`Արամոնք, Երամոնս, Արախույզ կամ Արախուս անուններով:

        Արամուս  գյուղը  և  շրջակայքն  աչքի  են  ընկնում  հնագիտական  ու պատմաճարտարապետական   հուշարձաններով:  Մեծաքանակ համալիրները  վերաբերվում  են  քարի  դարից  մինչև  միջնադար ընկած  ժամանակաշրջանին:  Դրանց  մեջ  առանձնանում   է հատկապես  Արամուս  գյուղի  տարածքի  հսկայական  ամրոց- բնակավայրը / խոսքը վերաբերվում է <<Նոխուտ թափային>>/,  որի  պեղումները  սկսվել  են  դեռևս  1980-ական թվականներին,  Երևանի պետական համալսարանի  հնագիտական արշավախմբի   ջանքերով: Սպիտակի  երկրաշարժի  և  ԽՍՀՄ կազմալուծման  հետևանքով  հուշարձանի  տարածքում  կատարվող պեղումները ժամանակավորապես դադարեցին: Կանոնավոր  պեղումները  շարունակվեցին  2004 թվականից ամրոցի  արևելյան  ծայրամասի  հյուսիսային  հատվածում: Հնագիտական-հետազոտական հնգամյա ծրագիր են իրականացնելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանի, ավստրիական կողմից` հնագիտության պրոֆեսոր Փիթըր Հաիդրի եւ հնագիտության դոկտոր Վիլֆրիդ Ալինգերի եւ բանասիրության դոկտոր Ժասմին Դում-Դրագութի ղեկավարությամբ:   Մինչ  դարավանդը  առանձնացվեց  պեղման  հրապարակ`  շուրջ  250  քմ մակերեսով: Շարունակելով  պեղումները`  արշավախումբը  նպատակ  ուներ ճշտելու  ամրոցի  կառուցապատման  փուլերը,  հստակեցնելու ժամանակագրական  խնդիրները,  շերտագրական իրողությունները և  այլն:  Պեղման  աշխատանքների  ընթացքում ուսումնասիրվող  տարածքը  ընդարձակվեց:  Մաքրվեց  միջնաբերդի արևելյան   մուտքին  կից   կառուցված   հյուսիսային  աշտարակը, առաջին պարսպապատը: Հատկապես կարևոր է դարավանդի  վրա  կատարված,  բացվածքում  հայտնաբերված պարիսպի  մնացորդը:  Ամենայն  հավանականությամբ  այս պարսպապատը  վերաբերվում  է  մինչուրարտական ժամանակաշրջանին  և  բնորոշվում  է  որպես  կիկլոպյան  ամրոցի մնացորդ` բնակեցված բրոնզե դարից:  Վերջինս  վերաբերում  է  Վանի թագավորության  ժամանակաշրջանին  և  միջնաբերդի  արևելյան հատվածում միանում է հզոր աշտարակի մնացորդներին:Այս  պարսպապատը,   իր  կառուցողական  առանձնահատկությամբ,   կրկնում  է  Վանի  թագավորության նմանօրինակ  շինությունները:  Ուսումնասիրությունները  ցույց տվեցին, որ միջնաբերդն օղակող վերջին պարսպագիծը, անկասկած, հետուրարտական ժամանակաշրջանի համակարգ է, որը գոյատևել է նաև  վաղ  միջնադարում:  Այսպիսով,  Արամուսի  ամրոցն  ունի  ժամանակագրական  երեք հիմնական  փուլ`  մինչուրարտական,  ուրարտական, հետուրարտական: Այս փուլերը ներկայացված են համապատասխան շերտագրական և շինարարական հորիզոններով:  

     Պատմական կարեւոր փաստ է՝ 4-րդ դարում գյուղը պատկանել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռին։ Այստեղից էլ կարելի է ենթադրել, թե ինչ դեր է խաղացել Արամուսը քրիստոնեական դավանանքի քարոզչության գործում։ Հայոց Հովհան Օձնեցի կաթողիկոսին է վերագրվում 6-րդ դարի վերջում այստեղ կառուցված եկեղեցին, որից այսօր մնացել են միայն ավերակները։

         Արամուսում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ա. Արամոնեցին (728-741)։ Հայրապետական աթոռին Հովհան Օձնեցուն 728 թ. հաջորդեց Դավիթ կաթողիկոսը, որն Այրարատի Կոտայք գավառի Արամոնք (ներկայումս՝ Արամուս) գյուղից էր։ Արամոնքը քրիստոնեության պետական կրոն հռչակելու ժամանակներից, Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությամբ, եղել է կաթողիկոսական կալվածք կամ ձեռական երկիր, որը Մ. Օրմանյանին ենթադրել է տվել, թե ապագա կաթողիկոսը մանուկ հասակից մեծացել է կաթողիկոսարանում։ Հավանաբար նրա հայրապետության շրջանն աչքի չի ընկել նշանավոր գործերով, ուստի և չի արժանացել պատմիչների առանձնակի ուշադրությանը։ Հովվապետել է 12 և կես կամ 13 տարի, որով նրա մահն ընկնում է 741թ. : Հենց նա էլ իր հայրենի գյուղում ավարտին է հասցրել Սուրբ Նշան Ծիրանավոր եկեղեցու կառուցումը  եւ դարձրել կաթողիկոսանիստ։ Արամուսի եկեղեցին բնականաբար եղել է եկեղեցական կարեւոր կենտրոն։  Այդ եկեղեցին համարվում է հատակագծային հորինվածքով հայկական ճարտարապետության հնագույն նմուշներից մեկը։ Վերականգնվել է մասամբ։ Դավիթ Ա Արամոնեցու օրոք գործել են Եփրեմ, Խաչիկ, Անաստաս վարդապետները: Նա իր մահկանացուն կնքեց 741 թվին և ըստ երևույթին՝ թաղվեց իր ծննդավայր Արամոնք գյուղում, որը ժամանակավորապես նա դարձրեց Հայոց Եկեղեցու հայրապետանոց: Հետագա դարերում էլ Արամուսն իր նշանակությունը չի կորցրել։

Այդ են վկայում գյուղի շրջակայքում պեղված միջնադարյան շինությունների մնացորդները եւ խաչքարերը, որոնք վերաբերում են 13-14-րդ դարերին: Այդ դարաշրջանին է վերաբերվում գյուղի հարավային բլրի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որտեղ ամեն տարի մայիսին կատարվում է ոխտագնացություն:

            Համեմատաբար նոր ժամանակներում Արամուսը նույնպես կիսել է հայ ժողովրդի ճակատագիրը։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիներն այստեղ են եկել Պարսկաստանի Խոյի գավառից 1828 թվականին։Կարելի է ենթադրել որ արամուսցիների նախնիները դեռևց Շահ Աբասի կողմից 1604թ. տեղահանվել են Պարսկաստան, ոստի երբ պատեհ առիթ է եղել նրանք վերադարձել են իրենց պապերի գյուղը: Վերաբնակությունից հետո Արամուսում  1861թ. Գևորգ  Ե կաթողիկոսի և Ալեքսանդր Նիկոլևիչ Ռոմանով կայսեր կողմից կառուցվել է  Սուրբ Հակոբ եկեղեցին: Այդ է վկայում եկեղեցու հարավային դռան վրա թողնված արձանագրությունը: Եկեղեցին կառուցվել է բազիլիկ ոճով, Արամուսի կարմիր տուֆով:Անգնահատելի է համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի ներդրումը և ջանքերը եկեղեցու պահպանման գործում:Նրա անմիջական ջանքերով վերանորոգվեց եկեղեցու տանիքը, կատարվեց ներքին հարդարում և բարեկարգվեց շրջակայքը:Խորանում տեղադրվել է Մայրամ Աստվածածինի և մանուկ Հիսուսի նկարը, որի հեղինակը մեր համագյուղացի նկարիչ Միշա Ալոյանն է: Վերակառուցումից հետո եկեղեցին մեծ հանդիսությամբ  2012թ. վերաօծվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի կողմից: 2015թ ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին Հրայր Նիկողոսյանի հովանավորությամբ Սուրբ Հակոբ եկեղեցու բակում  տեղադրվեց խաչքար, որի քանդակագործ նշանավոր խաչքարագործ Պարույր Պարույրյանն է:

        Գյուղի կենտրոնում վեր է խոյանում Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձանը, որի ճարտարապետը Ռ. Ալավերդյանն է, իսկ քանդակագործը Գ. Մնացականյանը: Ավելի քան 600 արամուսցիներ մասնակցել են ֆաշիզմի դեմ մղվող պայքարին: Այն կառուցվել է Արամուսի բազալտով և ներկայացնում է մորը և որդուն, որոնք սպասում են պատերազմից վերադարցող ամուսնուն: Հուշարձանի մոտ Արամուսի համայքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի կողմից կառուցվել է Հուշաղբյուր` նվիրված Արցախյան ազատամարտին, որի քանդակագործը մեր համագյուղացի Մարտիկ Հունանյանն է : Ամեն տարի մայիսի 9-ին հուշարձանի մոտ կատարվում է միջոցառում նվրիված Հաղթանակիր օրվան և Շուշիի ազատագրմանը:         

        Արամուսի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1828թ., դպրոցի նոր շենքը կառուցվել է 1966 թ.: Նորակառույց դպրոցը առաջին շրջանավարտը տվել է 1966-67   ուսոմնական տարում: Այսօր դպրոցում սովորում է ավելի քան 500 աշակերտ: Վերջին տարիներին համայնքի ղեկավար Հրայր նիկողոսյանի ջանքերով փողվեցին դպրոցի պատուհանները:

        Արամուսի մշակույթի պալատը կառուցվել է 1970ական թթ: Այնտեղ գործում է երաժշտական դպրոց, գրադարան, զանազան խմբակներ:    Բոլոր փաստերը վկայում են, որ Արամուսը բնակեցված է եղել բոլոր ժամանակներում` թե Հին ժամանակներում, թե Միջնադարում , թե Նոր ժամանակներում , թե Նորագույն ժամանակներում :

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել են Պարսկահայաստանի Խոյ գավառի Կըռս և Շաբանլու գյուղերից։

Արամուսի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1907 1914 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 228 803 1241 1780 1853 1770 1620 2242 2492 3118 3320 3491

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամուսի հարուստ է հուշարձաններով։ Գյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Խաչ և Սբ. Հակոբ (1863 թ.) եկեղեցիները։ Մոտակա բարձունքի վրա է գտնվում Մարիամ Աստվածածին եկեղեցին և 17-րդ դարի գերեզմանոցը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]