Հաղթանակի օր
Հաղթանակի օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ռուսաստանի տոներ, Բելառուսի տոներ և public holidays in Tajikistan? |
Ամսաթիվ | մայիսի 9 |
Անվանված է | Երկրորդ աշխարհամարտի ավարտը Եվրոպայում |
Հաղթանակի օր, տոն՝ նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին: Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանով[1] և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: 1965 թվականից Հաղթանակի օրը ոչ աշխատանքային տոնական օր է[2]:
Պատերազմի վերջին օրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռլինի հարձակողական գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի ապրիլին Կարմիր բանակն ընդհուպ մոտեցել է Բեռլինին: Գործողություններից առաջ խորհրդային զորքում կային 149 հրաձգային և 12 հեծելազորային դիվիզիա, 13 տանկային և 7 մեքենայացված կորպուս, 15 առանձին տանկային և ինքնագնաց բրիգադ՝ ընդհանուր հաշվով ավելի քան 1 900 000 հոգի: Գործողություններին մասնակցած Լեհական 1-ին և 2-րդ զորքերում հաշվում էին հետևակային 10 և տանկային 1 դիվիզիա, ինչպես նաև հեծելազորային 1 առանձին բրիգադ, ընդհանուր հաշվով 155900 մարդ: Ընդհանուր առմամբ ռազմական գործողություններին մասնակցել են ավելի քան 2 միլիոն զինվոր և սպա[3], 6250 տանկ և ինքնագնաց հրանոթ, 41600 հրանոթ և ականանետ, 7500 ինքնաթիռ:
Գերմանական զորքերը գրավում են մինչև Օդրա և Նեյսե գետերի արևմտյան ափերի պաշտպանական դիրքերը: Բեռլինի մերձակայքում և հենց քաղաքում կենտրոնացված էին զորախմբեր, որոնք իրենց կազմում ունեին 62 դիվիզիա (այդ թվում 48 հետևակային, 4 տանկային և 10 մոտորավորված), 37 հետևակային առանձին գնդեր և մոտ 100 հետևակային առանձին գումարտակներ, ինչպես նաև մեծ թվով հրետանային զորամասեր ու զորաբաժանումներ: Այդ խմբում հաշվում էին մոտ մեկ միլիոն մարդ, 1500 տանկ, 10000 հրանոթ և ականանետ, 3300 մարտական ինքնաթիռ[4]: Բեռլինը վերածվել էր ամենաուժեղ ամրացված շրջանի և պատրաստվել փողոցային մարտերի անցկացման: Բեռլինի շուրջն ստեղծվել էր երեք պաշտպանական օղակ, քաղաքի ներսում կառուցվել երկաթբետոնե ավելի քան 400 երկարաժամկետ կրակակետ՝ մինչև հազար հոգանոց կայազորով: Բեռլինի կայազորն իր կազմում հաշվում էր մոտ 200000 մարդ:
Բեռլինի գործողության ընթացքում Կարմիր Բանակն անվերադարձ կորցրեց 78291 մարդու, իսկ սանիտարական կորուստները կազմել են 274184 մարդ[3]: Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում շարքից դուրս եկավ 150000 զինվոր և սպա: 8892 մարդ էլ կորցրին լեհական զորքերը, նրանցից 2825 հոգին՝ անվերադարձ:
Գերմանական պաշտպանության ճեղքման, ինչպես նաև քաղաքների համար մղվող մարտերի ժամանակ լայնորեն օգտագործվում էին տանկերը: Քաղաքային պայմաններում դրանք չէին կարողանում գործի դնել իրենց բոլոր հնարավորությունները և հաճախ հարմար թիրախ էին դառնում գերմանացիների հակատանկային միջոցների համար: Դա նաև հանգեցրեց մեծ կորուստների. երկու շաբաթվա մարտերի ընթացքում Կարմիր բանակը կորցրեց Բեռլինի գործողությանը մասնակցող 3 տանկ և հրետանային ինքնագնաց կայանք, ինչը կազմում էր 1997 միավոր: Կորցրեց նաև 2108 հրանոթ ու ականանետ, 917 մարտական ինքնաթիռ, սակայն խորհրդային զորքերի գործողությունների հիմնական խնդիրն ամբողջությամբ լուծվեց. ջախջախեցին հակառակորդի 70 հետևակային, 12 տանկային և 11 մեքենայացված դիվիզիա, գերի վերցրին մոտավորապես 480 հազար մարդու[5], գրավեցին Գերմանիայի մայրաքաղաքը և փաստացի Գերմանիային ստիպեցին հանձնվել:
1945 թվականի մայիսի 1-ի վաղ առավոտյան Ռայխստագի գրոհի ժամանակ սերժանտ Միխայիլ Եգորովը և կրտսեր սերժանտ Մելիտոն Կանտարիան կրտսեր լեյտենանտ Ալեքսեյ Բերեստի ղեկավարությամբ հաղթանակի դրոշակը կանգնեցրին Ռայխստագի տանիքին[Ն. 1]:
Տոնը նախկին ԽՍՀՄ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակի օրը տոնվում և ոչ աշխատանքային է համարվում ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում՝ Ադրբեջանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Վրաստանում, մասամբ ճանաչված Աբխազիայում[6] և Հարավային Օսիայում[7], չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում[8], Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում[9], Արցախի Հանրապետությունում[10] և Մերձդնեստրում:
Տոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսի 9-ը որպես Հաղթանակի օր նշելը ներկայացված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանում, որով կարգադրված է այդ օրը համարել ոչ աշխատանքային[11]:
Հաղթանակի օրը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մայիսի 9: Անձնական հարաբերություններ» (հեռուստաալմանախ, 2008-2010)
Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային նամականիշ «Праздник Победы» գրությամբ: ԽՍՀՄ, 1945
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գոյություն ունի նաև այլընտրանքային տարբերակը, թե ով է խորհրդային դրոշն ամրացրել Ռայխստագի տանիքին: Մանրամասն տես Ռայխստագի գրոհը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 8 мая 1945 г. «Об объявлении 9 мая Праздником Победы»»։ Վերցված է 2015-04-10
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 26 апреля 1946 г. «Об объявлении 9 мая нерабочим днём»»։ Վերցված է 2017-08-21
- ↑ 3,0 3,1 «Россия и СССР в войнах XX века. Потери вооружённых сил»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-05-ին։ Վերցված է 2015-04-10
- ↑ Берлинская операция 1945 — статья из Большой советской энциклопедии
- ↑ ««За Берлин» в Учительской газете»։ Վերցված է 2014
- ↑ «Государственные праздники Республики Абхазия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2014
- ↑ «В Южной Осетии утверждён календарь праздничных дней и памятных дат»։ Վերցված է 2014
- ↑ «Указ главы Донецкой Народной Республики «О праздниках в Донецкой Народной Республике»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-23-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ День Победы 9 мая в ЛНР объявлен государственным праздником // ТАСС, 27 апреля 2015 г.
- ↑ Праздники и памятные даты НКР
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 8 мая 1945 г. «Об объявлении 9 мая Праздником Победы»»։ Վերցված է 2015-04-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт празднования 70-летия Победы:
- Акция: Никто не забыт, ничто не забыто
- История Победы — документальный сериал Телеканала ОНТ (Беларусь)
- Песни Победы — сборник военных песен для прослушивания в режиме онлайн.
- Мультимедийная карта войны и список живущих ветеранов по состоянию на 9 мая 2005 года.
- Государственные архивы, хранящие фотодокументы о Великой Отечественной войне
- День 9 мая в официальных документах СССР с 1945 по 1965 гг.
- Варенников В. И. 60-летие Победы: уроки истории и современность // Знание. Понимание. Умение. — 2005. — № 2. — С. 51—55.
- Ильинский И. М. Великая Победа: наследие и наследники // Знание. Понимание. Умение. — 2005. — № 2. — С. 5—18.