Ակունք (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ակունք (այլ կիրառումներ)
Գյուղ
Ակունք
SOURB KARAPET CHURCH, AKOONCK VILLAGE, KOTAYK REGION, ARMENIA.jpg
Ակունքի Սուրբ Կարապետ եկեղեցին
Կոորդինատներ: 40°16′09″ հս․ լ. 44°41′01″ ավ. ե. / 40.26917° հս․. լ. 44.68361° ավ. ե. / 40.26917; 44.68361
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Մակերես 23.968 կմ²
ԲԾՄ 1450 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 2100 մարդ (2012[1])
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք kotayk.mtaes.am/about-communities/9/
##Ակունք (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ակունք (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)
Red pog.png

Ակունք, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Հատիս լեռան հարավային ստորոտին` Նորգյուղ և Զառ գյուղերի միջակայքում, Քառասունակն աղբյուրների մոտ, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևմուտք, Աբովյան քաղաքից 5 կմ արևելք։: Ծովի մակերևույթից բարձր է 1445-1488 մ:

Ակունքը հայտնի է ոչ միայն այս գյուղի, այլև ողջ գավառի, իսկ մեր ժամանակներում նաև քաղաքամայր Երևանի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղամերձ աղբյուրներով. «...մերձ յայս գիւղ բղխին աղբերակունքն ջրոյ այսր գաւառի»[2]:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտեից գավառի այն գյուղերից է, որ բազում դարեր զուտ հայաբնակ լինելով` 1604 թ. շահաբասյան բռնագաղթից հետո  որոշ ժամանակ մնում են ամայի և պատմական անունը մոռացության մատնում: Խանական տիրապետության շրջանում ստանում է օտարոտի` Բաշգյուղ անվանումը, որն էլ 1946 թ. վերանվանվում է Ակունք:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի շատ ավելի վաղ ժամանակներից բնակեցված լինելու հանգամանքը վկայում են տեղում պահպանված և առնվազն մինչև վաղ միջնադար հասնող նյութական մշակույթի հուշարձանները։

Նախնիների հիմնական մասը 1820-ական թթ. Պարսկահայաստանից (Սալմաստ, Խոյ), ինչպես նաև Մեծ Եղեռնից հետո Վանի նահանգից փրկվածների շառավիղներ են:

Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 9 827 1048 985 932 1190 1392 1725 1914 1957

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և պտղաբուծությամբ։

Գյուղն ունի ջրերի շշալցման գործարան։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թ. գյուղում գործում էր դպրոցը[4]։ 1885 թ. փակվում է Ցարական իշխանությունների հրահանգով և 1889 թ. փետրվարի 1-ին ստացվում է վերաբացելու մասին կաթողիկոսական կոնդակ[5]: Թերևս նյութական դժվարություններից ելնելով և հակառակ ձեռք բերված թույլտվության, այնուամենայնիվ, մինչև 1896 թ. դպրոցը չէր գործում, իսկ դրանից հետո էլ չէր կարող գործել` կառավարության հրահանգով հայկական դպրոցների գործունեությունը կասեցված (1896-1905 թթ.) լինելու պատճառով: 1905 թ․. դպրոցը վերաբացվում է, սակայն, մինչև 1910 թ., ըստ էության, չի կարողանում կանոնավոր հունի մեջ մտնել: 1910 թ.-ից դրությունը փոխվում է, որն էլ  համարվում է դպրոցի վերաբացման տարի։:

191ճ0/1911 ուստարում դասատվությունն ընթանում էր երկու սենյակից բաղկացած հատուկ դպրոցի համար կառուցված սեփական շենքում:

Դպրոցը երկամյա էր, երկսեռ, ուներ 1 ուսուցիչ և 45 սան (44 ար. և 1 իգ.)[6]: 1911 թ. երկսեռ դպրոցն ուներ 1 ուսուցիչ, 45 աշակերտ (40 ար., 5 իգ.)[7]:

1912/13 ուստարում հիշվում է որպես 3 բաժանմունքով, 1 ուսուցչով, 60 աշակերտով (53 ար. և 7 իգ.)  երկսեռ դպրոց[8]:

1913|14 ուստարում ուներ 68 սան, որից միայն 3-ը` աղջիկ[9]:

1914 թ. գործում է եռամյա դասընթացով, մեկ ուսուցչով, դասասենյակի համատեղելիության համեմատ ավելի շատ` 60-70 աշակերտով:

Դպրոցի տարեկան բյուջեն գոյանում է Կովկասի հայոց բարեգործական միությունից փոխանցվող 200 ռուբլի նպաստով և աշակերտական թոշակադրամով, որը միասին կազմում էր 422 ռուբլի[10]:

1918 թ. դպրոցն ուներ 88 սան և 2 ուսուցիչ, նույնքան ուսուցիչ է ունեցել նաև 1919 թ.[11]:

Դպրոցի ուսուցիչն էր Գրիգոր Բալասանյանը։ Դպրոցի հոգաբարձուներն էին Բարսեղ Հարությունյանը, Բարսեղ Ստեփանյանը և Արշակ Մկրտչյան։

Խորհրդային տարիներից մինչ այժմ գյուղում գործում է միջնակարգ դպրոց:

Ի դեպ, այն գավառում առաջիններից էր, որ արդեն 1911/12 ուստարում ուներ 150 կտոր գիրք պարունակող գրադարան[12] և գրքերի թիվը 1912/13-ին հասնում էր 128-ի[13]:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակունքն ունի Սբ. Կարապետ (Սբ. Աստվածածին 1855 թ.) եկեղեցի։ Գյուղի հյուսիսային մասում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցու ավերակները, իսկ Շամիրամ լեռան հարավային ստորոտում պահպանվել են Սբ. Պողոս-Պետրոս մատուռի ավերակները (1551 թ.), ինչպես նաև կիկլոպյան ամրոցը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի, հատոր Բ, Ս. Էջմիածին, 1842, էջ 161։. 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 13»։ Վերցված է 2014 Ապրիլի 10 
  4. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 82:. 
  5. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 82: Ի դեպ, ըստ մեկ այլ հաղորդման (՛՛Արձագանք", 1890, N 3, էջ 6), կոնդակում նշվել է. "...իրաւունք է շնորհել բանալ միդասեան տղայոց ուսումնարաններ ... Երևանի թեմի Բաշ գիւղում":. 
  6. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 7, ց. 1, գ. 156, թ. 11 շրջ.-12:. 
  7. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 56, ց. 12, գ. 65, թ. 4 շրջ.:. 
  8. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 56, ց. 15, գ. 606, թ. 5-6: Ուսուցիչն էր Գրիգոր Բալասանյանը (թ. 5):. 
  9. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 82:. 
  10. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 48, ց. 1, գ. 390, թ. 40:. 
  11. Վավերագրեր հայ եկեղեցու պատմության, գիրք Ե, Երևան, 1999, էջ 77, 111։. 
  12. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 48, ց. 1, գ. 510, թ. 11:. 
  13. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 48, ց. 1, գ. 510, թ. 6:.