Ջրվեժ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ջրվեժ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ջրվեժ
Streets of Jrvezh, Armenia.JPG
Կոորդինատներ: 40°11′08″ հս․ լ. 44°35′13″ ավ. ե. / 40.18556° հս․. լ. 44.58694° ավ. ե. / 40.18556; 44.58694
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի
Առաջին հիշատակում 5-րդ դար
Մակերես 8,43 կմ²
ԲԾՄ 1300 մ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 7198 մարդ (2011[1])
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք jrvezh.am
##Ջրվեժ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png

Ջրվեժ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։ Սահմանակից է Երևան քաղաքին։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը 7208[2] մարդ է, իսկ տարածքը 8,43 քառակուսի կիլոմետր։[3] Գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության վրա։[3]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում՝ պատմաբան Ղազար Փարպեցու և VII դարում՝ սարկավագ Զաքարիա Քանաքեռցու աշխատություններում։ Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել։[4]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։ Ջրվեժ գյուղի եզրագծով են անցում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից, մյուսները տեղափոխվել են Շամքորի, Գանձակի և Ախալքալաքի շրջաններից 1960-ական թթ.։

Ջրվեժի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 108 492 749 839 834 2877 4228 5696 6273 6848

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, որոշ մասը նաև անասնապահությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակայքում կա տուֆի քարհանք։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժի պատմա-ճարտարապետական հուշարձաններից է IV-V դարերի գերեզմանատան հուշահամալիրը, որը բաղկացած է եկեղեցուց և կոթող-դամբարանից։ Գյուղից արևմուտք՝ ձորակում, գտնվում են Սբ. Սարգիս, արևելյան մասում՝ Սբ. Խաչ մատուռները, խաչքարեր, տապանաքարեր և 1856 թ.-ին կառուցված Կաթողիկե եկեղեցին։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած չորանում են։ Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առվի հունդը։ Մի երկու օրում հունը բավական լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Սրանց բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի։ Ծերերից մեկը առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախնիրները։ Անցնում է մի փոքր ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և մորթում ինքն իրեն։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ջրվեճ, որը բերնից-բերան դառնում է Ջրվեժ[6][7][8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը
  2. http://www.armstat.am/file/article/marz_08_38.pdf
  3. 3,0 3,1 http://www.caa.am/arm/lg.php?section=COMMUNITIES&id=256
  4. http://jrvezh.am/am/our_community/history/
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 172»։ Վերցված է 2014 Ապրիլի 16 
  6. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  7. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  8. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  9. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва