Ձորաղբյուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորաղբյուր (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ձորաղբյուր | ||
| Երկիր | ||
| Մարզ | Կոտայքի | |
| Գյուղ | Կոտայքի մարզ, Աբովյանի շրջան և Երևանի գավառ | |
| Գյուղապետ | Արայիկ Մուքայելյան | |
| Հիմնադրված է | 1828 թ. | |
| Առաջին հիշատակում | 1828 | |
| Այլ անվանումներ | Տաճարապատ, Թեժրաբեկ | |
| Տվյալ կարգավիճակում | 1997 թվականից | |
| Մակերես | 2695.7 կմ² | |
| ԲԾՄ | 1530 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 2124[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր, եզդիներ | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | Ձորաղբյուրցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | (+374)060 | |
| Փոստային ինդեքս | 2224 | |
|
| ||
Ձորաղբյուր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 46 կմ հարավ-արևմուտք, Երևանից 15 կմ հեռավորության վրա։
Ձորաղբյուր է վերանվանվել 1946 թ.-ի ապրիլի 4-ին։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաղբյուր,պատմական անունը ըստ 1886 թվականի Այսրկովկասի երկրամասի մարդահամարի տեղեկատուի Թեջրաբադ, գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին և մարզի 6 գյուղերի վարչական տարածքներին։ Գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 45, իսկ Հայաստանի պետական սահմանից 27 կմ հեռավորության վրա։ Այստեղով են անցնում Երևան-Զովք-Մայակովսկի և Աբովյան-Գառնի ճանապարհները։ Ձորաղբյուր գյուղի ներկայիս բնակչության նախնիները գաղթել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից 1828 թ.-ին։ Նախկինում գյուղը կոչվել է Տաճարապատ, հետո Թեժրաբեկ, այժմ՝ Ձորաղբյուր։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաղբյուրը ծովի մակերևույթից բարձր է 1530 մ։ Վարչական տարածքը կազմում է 2695,7 հա։ Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները՝ համեմատաբար անբարենպաստ։ Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամռանը տաք է, առանց տեղումների։ Տարեկան տեղումները քիչ են, վերջին տարիներին նկատվում է ձյան սակավություն։ Լինում է նաև կարկտահարություն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության նախնիների մի մասը գաղթել է 1828-1830 թթ.-ին գաղթել է Խոյից և Ալաշկերտից։
1886թվականի Այսկովկասի երկրամասի մարդահամրի 1886թվականին գյուղը ունեցել է 537 բնակիչ, չորս տղամարդ և կին իշխանական տիտղոսով[2]։Ձորաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 379 | 604 | 949 | 1045 | 914 | 1132 | 1505 | 1775 | 2133 | 2124[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, այգեգործություն և անասնապահություն։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաղբյուրի շրջակայքում պահպանվել են “Պատվար” ամրոցի ավերակները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) և Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XVIII-XIX դարեր)։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաղբյուրն ունի դպրոց, բուժ. ամբուլատորիա, գրադարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ https://rusneb.ru/catalog/000199_000009_005403186/ Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 126» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորաղբյուրի գյուղապետարանի տվյալներ
| |||||||||||||||||||||||||
