Jump to content

Գետամեջ (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետամեջ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետամեջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղՆոր Հաճն (համայնք)
Առաջին հիշատակում1699
Այլ անվանումներՔեթրան, Կեդրոն
Մակերես560.39 կմ²
ԲԾՄ1050-1340 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն706[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր,

եզդիներ,

քրդեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետամեջցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(374)224
Փոստային ինդեքս2412
Գետամեջ (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Գետամեջ (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Գետամեջ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։

Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։

Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 27 285 238 600 583 608 697 712 698[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։

Նշանավոր ընկերություններից է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ն (առավել հայտնի որպես «Գետամեջի թռչնաֆաբրիկա»)։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Սուրբ Մարիամ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետամեջում գործում է միջնակարգ դպրոց (79 աշակերտով), համայնքային գրադարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]